Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թևավոր օրերս հին ու անցած։

Այսպես եղել է 1990-ականներին, երբ Աշտարակում, լքված մի նախկին ուսումնարանի շենքում-տարածքում Աշտարակի գիտավանի նախաձեռնությամբ ստեղծեցինք մեր մասնաճյուղ դպրոցը՝ հիմա Վ. Պետրոսյանի անվան Աշտարակի թիվ 7 հիմնականը… Գնում էինք Աշտարակ, ինչպես այսօր գնում ենք գործով կրթահամալիրի Հարավ թե Արևմուտք՝ մի օրվա մեջ երկու-երեք անգամ…

Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ժամը 11.00-ի հանդիպման համար պետք էր Մայր դպրոցի՝ Ա. Բաբաջանյան փողոցը հատող կայանատեղիից Յուրա Գանջալյանի մեքենայով, ավագ դպրոցի սովորողներ Լուսինե Ալեքսանյան, Արեգ Գալոյան, Գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյան աշխատանքային խմբով, ժամը 10.30 շարժվել։ Հանդիպմանը ես դեռ կանդրադառնամ. թող պատմեն առայժմ մյուս մասնակիցները, թող առօրյա դարձած այս շաբաթն անցնի… Աշտարակ մենք միջոցառման չենք գալիս. եկել ենք ծրագրով երկարատև։

Մենք ոչ միայն հասցրինք նշանակած ժամին ու որոշված բովանդակությամբ զրույցը ունենալ՝ ճանապարհին քննարկելով Աշտարակի շաբաթ օրվա մեծ համերգ-ներկայացման անցկացման, Աշտարակում հունվարյան ուսումնական ճամբարով նախատեսված ազգրագրական նախագծերի իրականացման, 2018-ի հունիսյան ազգագրական բաց փառատոն-ճամբարում Աշտարակը որպես հարթակ ներառելու հարցեր, այլև հենց 12.15 շարունակեցինք կրթահամալիրի Բանգլադեշում աշխատանքները-հանդիպումները։ Ես, օրինակ, 12.30 պիտի լինեի քոլեջում, և եղա, իսկ կես ժամ հետո սեբաստացի սովորողների-ուսուցիչների մի խմբի հետ միկրոավտոբուսով նորից Աշտարակի ճանապարհին էի, Աշտարակի հայորդյաց տան Կլոր սեղանի մասնակիցը…

Կլոր սեղան-համերգ Աշտարակի հայորդյաց տանը:

Առնո Բաբաջանյան-Աշտարակ հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհի գործարկումը, որի շինարարական հաստատված աշխատանքները կսկսվեն նոր տարվա գարնանը, կավարտվեն երկու տարում, Աշտարակը կմոտեցնի այնքան, որ երեկվա ճանապարհի 30 րոպեն հաստատ կկիսվի: Ես այսօր էլ Աշտարակը դիտում եմ որպես մշտական բնակավայր ու… Ձմե՛ռ պապ, օգնիր՝ փոխանակեմ Խանջյան-Չայկովսկի հասցեն Աշտարակի Քասաղի  աջ կամ ձախ ափի մի ժողովրդական տան հետ. Աշտարակի դիրքը՝ քաղաքի առանձին լանջեր-դարավանդներ-բլուրներ, ժողովրդական տներ, Քասաղի կիրճը ինքնին… Պերճ Պռոշյանի դիպուկ բնութագիրը կրկնում եմ՝ իմ ուղեկիցներին անգիր անելու աստիճանի.

Աշտարակ – դա աչքն է Արագածոտն գավառի, դա Արագած սարի բազմատեսակ հոտավետ ծաղիկներից կապած փնջի գլխի վարդն է, դա կատարելատիպն է բոլոր Արագածոտնում գտնվող յուր նմանների…
Նա ընծայել է ազգին ամեն ժամանակ անհատների կարգն անցնող որդիք, որոնց ամեն մեկն յուրյանց ժամանակին փայլ են մեծագործություններով… 
Մինչև այսօր էլ Այրարատյան գավառի մեջ առած է եղել. «Դողացնում ես, Աշտարակ գնա՛, առողջացի՛ր»:

Աշտարակում լուսանկարները` կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Օրվա վերջին, տպավորիչ ուրախ-բազմամարդ Կլոր սեղանից հետո, որը մեր աշտարակյան օրերին՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի շրջանակում հեղինակային մանկավարժության փոխանցմանը վայել ամփոփում էր շաբաթվա մեծ համերգ-ներկայացումից առաջ, ես մտա Գեղարվեստ… Հարթակում Գյումրի պատանեկան ռոք խումբը սեբաստացի ֆոլք խմբի հետ տարերքի մեջ էր… ես անելիք չունեի… քան իրիկունը ուշ ուղիղ եթերում դիտելը։

Հեծանվով Երևանի աշխարհագրական կենտրոն՝ Արեգնազան կրթահամալիր հասա մութով. Մարթա Ասատրյանի հետ մենք բարեխիղճ մասնակցում ենք այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող կրթական հասատատությունների կլոր սեղանին արդեն ամիսներ տևող… Շնորհակալ եմ և՛ Մարթային, և՛ մանկավարժության լաբորատորիային՝ Գևորգին-Սուսանին, ներկայացրած հռչակագրի նախագծի մշակման համար… որ արժանացավ մասնակիցների հավանությանը… Եվ հրապարակելու ճիշտ պահն է ու տեղը՝ իմ այսօրվա գիրը…

Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում.—
Քո՜ւն են փնտրում ու անդորր — օրերս հին ու անցած։

Կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակների աշխատանքը բաց արվեստանոցում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1239

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․ Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև

Արատեսյան եռապատում

Մինչ աշխատանքային օրը կսկսվեր Երևանում, իսկ Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդիում,  Դիլիջանում շրջանավարտները կսկսեին իրենց ճամբարի երկրորդ օր մենթոր տիարի աշխատանքային խումբը ճամփա ընկավ Արատես՝ հունիսի 14-ին սկսվող ռազմամարզական ճամբարի  նախապատրաստման արված աշխատանքները գնահատելու, անելիքը կոնկրետացնելու. օր չմնաց։ Աշխատանքային շաբաթը Արատեսում՝ ընկերների հետ: Ողջո՛ւյն։  Արատեսից էլ, ահա, այս եռապատում նվերը Շրջակա միջավայրի օրվա առթիվ ձեզ։ Բոլորին։  #2077

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս