Առօրյայից իմ-մեր, տեսեք՝ որքա՜ն-ինչե՜ր, շիտակ-հուզիչ բաներ են ծորում իմ հոկտեմբերի 26-ի մութ ու լույսի մեջ… Միշտ ավագ դպրոցական (հասուն) Թամի՝ Թամար Աճեմյանի «Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես» մոնոներկայացումից, մոնոներկայացումների պարբերականության խոստումը կատարող թատրոն-լաբորատորիայի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի ջանքերից, այսօր սկսվող «Գետը համայնքում» նախագծով Վարդենիկի և Կոռնիձորի նախագծային խմբերի փնջային հավաքից, նրանց համար «Սեբաստիա» կինոսրահում Մարթա Ասատրյանի և իր բնապահպան նախագծային խմբի կինոդիտում-քննարկում է՝ Մարթա Ասատրյանի և իր բնապահպան նախագծային խմբի «Ամուլսարն ու Սևանա լիճը» ներկայացումից որքան հուզում է ծորում. այս տեքստից նաև…

«Եթե դու վերացնում ես գետի ու առուների ակունքը, բնականաբար, առաջացած բաց հանքն իր խոշոր խոռոչներով մի տեղ հոսելու է հետո, ընդ որում՝ հոսելու է ստորոտն ի վար, ստորոտն ի վար էլ շարունակվելու է լցվել առուների մեջ, կամ անձրևից և ձնհալից բաց հանքն ինքն է դառնալու ակունք: Եվ դա արդեն մի սարսափելի բան է, որովհետև գիտենք, որ բացված մակերևույթի տակ բոլոր ապարային միացություններն ու քիմիական նյութերը ջրի որակն ամբողջությամբ փոխում են»:

Քոլեջի «Նախապատրաստվում ենք հողագործի օրվան»՝ Անահիտ Մելքոնյանի հաղորդման, Յուրա Գանջալյանի «Մարդիկ ապրում են, քանի դեռ իրապես վայելում են կյանքը» մի ֆլեշմոբի վերլուծության, օտար լեզուների տոնախմբության այս հայտարարության, աշնանային կրթամշակութային-հայրենագիտական թափառման մասին տեղեկացման համար… շնորհակալ եմ…

 «Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես». մոնոներկայացման փորձ:

Լուսանկարները՝ Միքայել Առաքելյանի

Հինգ տարեկան Դավիթ Աբրահամյանին երեկ հանդիպեցի երկու անգամ՝ ժամը 11-ից անց, Գայանե դիզայներ մայրիկի հետ՝ չորսամսյա չորրորդ, Լեո անունով սեբաստացին գրկին, մարզատոնին շտապելիս… Շտապող՝ ամենակարևորից՝ ընկերներից-խաղից ուշացող, հինգ տարեկանը ո՞նց է լինում. ո՛չ բարև, ո՛չ մարդկություն, տեղով մեկ բնություն-ինքնաբուխության, դեպի մեծ մարզադահլիճի հանդերձարաններ, րոպե առաջ մարզախաղերի մեջ մտնելու… Դուք մորը լսեք, հևիհև… մի փոքր շիկնած.
– Մենք ընտանիքով, Տիար, ներդաշնակություն ենք ապրում…
Իրենց Դավիթը, անհատականություն հինգ տարեկան, ինչպես մեր Դավիթը Բլեյան անցյալ տարի… ներառում և դժվարություններ անցնելով, օգտվեց իր իրավունքից-մեր մանկավարժության անսահման հնարավորությունից, Արևելքից անցում կատարեց Հյուսիս…

Դավիթ Աբրահամյանին հանդիպեցի էլի ժամը հինգին, երիտասարդ Արտակ հայրիկի հետ, արդեն Հյուսիսի դպրոցից տուն ճանապարհին…
– Չենք հասցնում, Դավթի ետևից հասնե՞լ կլինի… բայց պետք է…

Մտահոգություններ չեմ սիրում, բայց ապրում եմ տագնապների տեսքով, հիմա մի այլ Դավթի՝ Վարդանյանի համար՝ վեց տարեկան անհատականություն, Մարինե Մխիթարյանի դասարանից… Հենց Դավթի համար եմ մտահոգ… Գայանե-Արտակ Աբրահամյանների նման ծնողների՝ երեխաների հետևից այս բնական հետապնդումը-դպրոցի հետ գործընկերությունը, մեր մանկավարժության, մեր սեբաստացիական աշխարհի բոլոր հնարավորությունների՝ անվերջ թվացող ելքերի ու մուտքերի գործածումը դժվար, բայց պարտադրված ուղի է…

Թթուդրիկի ծեսը Հյուսիսում։

Նույն հուզմունքը շարունակում է ծորել իմ էլեկտրոնային փոստից՝ Ծուղրութի հազարամյա Ավետարանի նոր կյանքի մասին այս պատմությունից…

Հիմա ես, խոստմանս հավատարիմ, իմ օգնական-ընկեր Արմինե Թոփչյանի հետ արևելյան մեր կրթական պարտեզի՝ արևելքից արևմուտք ձգվող կրթական կասկադի բարձունքներում-հարթակներում, լսեք-տեսեք,  շարունակեմ իմ տեսապատումը, որ մեր մանկավարժությունը շարունակի ծորալ Հերմինե Անտոնյանի Իջևանի հարազատի մեղրի պես…

[youtube https://www.youtube.com/watch?v=PmxfVV6nnBE]

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան

#1191

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր գրոց կամ 51-րդ օրվա գիրը՝ նվեր ընթերցողին

Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը. «Հանկարծ լվացքի մեքենայի վրա չիշիկ չանեմ… Հանկարծ ճաշի ամանը շուռ չտամ

Տիարից հարսանեկան գեներալ դուրս կգա՞…

Շարունակեմ Դավիթ Բլեյանի մասին պատմել, կարող է գլխիս ցավը ծիծաղի-խնդության պակասից է, մեկ էլ ամենահարսանքավոր Արտաշես Բազեյան պապիկի… Երկուսն էլ կոստյումով-ընդգծված, հարսանքավորի խնամված արդուզարդով, հանդիսավոր: 92-ամյա Արտաշես պապը, Արտաշես Բազեյան

Ինչու է պոպկորնն աղմուկով պայթում․․․

Հոբելյանական հազարհարյուրերորդը՝ Աբուլից առաջ Պոպկորնը բառացի, թարգմանաբար, նշանակում է պայթող եգիպտացորեն։ Այսպիսի՝ գիտական-հանրամատչելի հրապարակումները ես կարդում եմ Դավիթ Բլեյանի հետ, որքան էլ անմեղ-անվտանգ վիճակ չէ Դավիթ Բլեյանի հարցախույզում հայտնվելը․․․ Շուշանը