Հոբելյանական հազարհարյուրերորդը՝ Աբուլից առաջ

Պոպկորնը բառացի, թարգմանաբար, նշանակում է պայթող եգիպտացորեն։ Այսպիսի՝ գիտական-հանրամատչելի հրապարակումները ես կարդում եմ Դավիթ Բլեյանի հետ, որքան էլ անմեղ-անվտանգ վիճակ չէ Դավիթ Բլեյանի հարցախույզում հայտնվելը․․․ Շուշանը կասեր՝ «Պապա եմ ասել, է՜, պապա՜․․․»։ Շուշանը հիմա Աննա-Մարի հավատարիմ ընկերուհու հետ Կապանի ճանապարհին է կամ հասել է, ու Վարդավառի արձակուրդը կանցկացնի Սյունիքում, պապան էլ՝ Ջավախքում… Իսկ Սյունիք միասին դեռ կգնանք…

Դավիթն արդեն Գևորգ հոպարի ընտրությամբ ուսապարկ ունի, քնապարկ, ճամփորդական նոր լապտեր, այլ պիտույքներ։ Արշավի հմայքը արկածն է, արշավականների ինքնավարությունը․․․ Մենք՝ մոբիլ, իմ Ամառ 2017-ի օրացույցով Ջավախք աշխարհի, Աբուլի ու Փարվանայի երեք օրվա առերեսումը՝ իրական։ Մեզ բարի ճամփա․․․

Իմ սերը-հերոսը, սեբաստացի շրջանավարտի խորհրդանիշը այսպիսին է՝ 2017-ի Էմմա Իսախանյան շրջանավարտի պես․․․ Արևելյան լողափային ճամբարի կամավորի գրառումները-ֆոտոլուսաբանումը հենց հիմա արժանացնում եմ․․․ Մասնակցե՛ք Ամառ 2017-ի այնպիսի մրցանակի ստեղծմանը, որ հենց հիմա այս գրով Էմմային շնորհեմ։ Երբ պարգևատրված ես, ուզում ես հատուցել քո իշխանությամբ, քո երախտագիտությամբ։ Այսպիսի Էմմա․․․ Այս չորս օրերին Արևելքի ճամբարական աշխույժն ինձ գժվացնում է։ Երեկ Արևելքի ճամբարականները տարատարիք ինձ այնպես շփոթեցրին իրենց աշխույժով-կյանքով, ամա՜ռ եմ ասել, որ գլուխս ոչինչ՝ հեծանվորդի ուսապարկը մոռացա․․․

Նախաճաշ լողավազանում Արևելքի ճամբարում:
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

Թուրքագետ, Երևանի պետական համալսարանի դոցենտ հայ-թուրքական մշակութային-զբոսաշրջային-մարդկային կապերի կապավոր Աշոտ Սողոմոնյանի հետ երեկ շրջեցինք կրթահամալիրով՝ հայ-թուրքական  փոխանակումների մեր հնարավորությունները-առաջարկները միասին պատկերացնելու։ Աշոտը մեր կրթահամալիրը ներսից գիտի՝ մարդկանցով, մեր ուսուցիչներից շատերը գոհունակությամբ ճամփորդել են Աշոտ Սողոմոնյանի կազմակերպած տուրերով (երթերով), միասին հայտնագործել և՛ ժամանակակից Թուրքիան, և՛ պատմական հայրենիքը՝ Դավիթ Բլեյանի սիրած Թուրքահայաստանը․․․ Կարևոր է նաև Աշոտ Սողոմոնյանի մասնագիտական՝ դրսի հայացքը, մեր հնարավորությունների ու առաջարկվող նախագծերի՝ փորձագետի գնահատումը․․․ Ուրախ եմ այն ոգևորվածությունից, հավեսից, որ ունեցանք երկու Աշոտ, ասենք այսպես՝ գործընկերոջով․․․ երբ կարճատև հրաժեշտ տվեցինք․․․

Հայ-թուրքական հանրակրթական-մշակութային կամուրջների հաստատման-ընդարձակման ամառային աշխատանքները նոր որակ ու կազմակերպում կունենան։ «Հրանտ Դինք» հիմնադրամի ընձեռած հարթակով դիմել ենք 2017-2018 ուստարում երկու թուրք մասնագետի կրթահամալիր հրավիրելու համար։ Ծանոթանում ենք Էլեն Քոքչյանին՝ Աշոտի երաշխավորությունն ունեցող թուրքերենի մասնագետ-ուսուցչի աշխատանքը, ինչպես վրացերենինը, սկսելու համար։ «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրով սեբաստացի ուսուցիչների հաջորդ խումբն է Ստամբուլում․․․ Կրթահամալիրի քոլեջում  «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» և «Զբոսաշրջություն» մասնագիտություններով սկսել ենք ուսանողների ընդունելությունը․․․

Հայ-բելգիական ճամբարի մասնակից բելգիացի պատանիների թարմ տպավորությունները Հայաստանից, մեր բանգլադեշից ու կրթահամալիրից ո՞ւմ չհուզեցին․․․ Արժեր մեր չարչարանքը։

Արևմուտքի ճամբարականները՝ ճամբարի ղեկավար Հռիփսիմե Գալստյանի ֆոտոբյեկտիվում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարարի, Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունների հետ բազմամարդ առաջին ուղևորությունն է կատարվել․․․ Նախագծի իրականացումն սկսվել է 2008թ․Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջպետական համաձայնագրի վրա․․․ Չմեկնաբանեմ։

Վաղը մենք տիար Գևորգի ու Աբուլ արշավականների հետ այս երկաթուղու վրացական թևի մի՝ Կարս-Թբիլիսի  հատվածի վիճակին տեղում կծանոթանանք․․․ Հետաքրքիր է, ու ոչ միայն։ Նավսը իսկի կենցաղում չի աշխատում, ո՛ւր մնաց միջպետական, ժողովուրդների հարաբերություններում․․․ Նոր իրողություն է մեր շուրջ, նոր Վրաստան, հայ-վրացական կապերը նոր որակ են պահանջում, տարածաշրջանային համագործակցությունից դուրս չմնալու արդիական գործիքներ, կազմակերպում նոր․․․

Կրթահամալիրի ու Արցախի կրթության համակարգի հետ «Ասպետ» ռազմամարզական հանրակրթության ճամբարի նախագծով մեր գործընկերության պահպանման-զարգացման-ընդարձակման մեր վճռականությունը-հաստատակամությունը հարգանքի է արժանի։ Կարևոր է, որ «Ասպետ 2017»-ին ներկայանանք որպես հայաստանյան ջոկատ, որ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում հայ պատանիները միասին լինեն։ «Միացում» լոզունգը 1988-ի կարգախոսն էր, այսօրվանը միասին գործելն է, միասին ապրելը։

Արևելյան դպրոցի ճամբարի ծովում…
Լուսանկարները՝ Հասմիկ Թոփչյանի:

#1100

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր մանկավարժության նոր մանիֆեստի փորձ է իմ հերթական գիրը

Ո՛չ վերջն է, ո՛չ էլ սկզբի է նման։ Շարունակում եմ ժպտալ․․․Ավելիին ընդունակ չեմ… Առաջնագիրն այս, ետհոբելյանական 801-րդ գրի իմ, շնորհակալ եմ, վերցրել եմ մեր Աստղ Կիրակոսյանի «Դու ստիպեցիր» հրապարակումից։ Իրոք, որ

Հե՜յ, ով կա այդտեղ… գոնե մեկնումեկը… Գրում եմ ես…

Նոյեմբերն այս մեկնարկեց տպավորիչ՝ անձրևով-ձյունով-ձնհալով. ինչպիսի՜ տերևաթափով… Մեր շենքի ու Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի արանքում, Չայկովսկու փողոցի վրայի՝ Արմինեի մեքենայի կայանատեղին դեղին-մեծ-պայծառ խաշամ-ծածկ է ստացել… Այսքա՜ն տերև էր մնացել ծառին…

Ապագայի՞ն ուղղված հաղորդագրություն

Դավթապատումից, ասում են՝ իմ օրագրի ամենակարդացվողից սկսենք… — Կտանեն պլանշետը, կուկուները կիմանան սև շորերով գողա, կհարձակվեն վրան, կտան-կջարդեն,- ասում է Դավիթը, երբ խոսք ենք բացում իր պլանշետը պարտեզ տանելու մասին…