Այս մութին այսպիսի կյանքով-կենսագրությամբ մարդը կարկամի՞, երբ գիշերը երկուսն է ժամի… Փաստի հետ գործ ունենք, հիմա ես կարկամած նայում եմ 2017-2018 ուստարվա նոյեմբերյան օրացույցին… Հալալ է ձեզ, ժպտում եմ բոլորիդ… Սա՝ օրացուցային նոյեմբերով կրթահամալիրը, իրական Հայաստա՞ն է, թե՞ գոյություն ունի սոսկ մեդիայում… Այսքան լեցուն-խիտ-փախած ու իրակա՞ն… Կեցցենք:

Հետո ես հրապարակում առ հրապարակում, նյութ առ նյութ անցնում եմ mskh.am-ի գլխավոր էջով, ձեր երեկվա առօրյայով… Թվում էր, թե ամեն ինչ գիտեի, բայց ոնց որ՝ օտարը…Նույն կարկամած վիճակում եմ. իմ գոլ մեղրաջուրն է գրասեղանին, Արմինեի նոթբուքը… Եղավ, ինչպես Արմինեն զգուշացնում էր՝ մի՛ քնի, արթնանալու ես երկուսին, ի՞նչ ես անելու… Քնեցի, իհարկե, ոչինչ այլ բան չգտա-չզորեցի, որքան էլ փորձեցի ձեռքիս տակ եղածը… Հեծանվով փախա Բանգլադեշից, գնացի-գնացի, անջատվեցի այնքան, մինչև մտա մահիճ. վախճանն է վերացած-կարկամող մարդու… Դե, կանցնի, անցա՞վ… հազար ափսոսով…

Ֆոտոմիացում Հյուսիսային դպրոցի կրթական պարտեզից. մաս առաջին։

Օրվա ձայնապաում. մաս առաջին։

Բաց թողեցի մեր Հյուսիսային դպրոց-պարտեզի Հասմիկ Մաթևոսյանի երգչախմբի բարեգործական համերգը, Մարալի թթուդրեքի ծեսը, Հասմիկ Պողոսյանի նախաձեռնած իշուկի դիմավորումը իր ծննդավայր Մարտունու Գեղհովիտից մեր Ագարակ, Տաթևի-Քրիստինեի նորելուկ հեծանվորդ-արշավականների հետ առաջին ճամփորդությունը, Վարդենիկի խմբի հետ փնջային հավաքով համատեղ ծառատունկը, Կոռնիձորի խմբի հետ երևանյան իրիկնային թափառումը, Մարիամ Մնացականյանի ժողգործիքների համույթի անդրանիկ ու «Սեբաստացիներ» երգչախմբերի պարապմունքները. էլ վոկալ, էլ մանկական, էլ ուսուցչական՝ մաեստրո Թոփիկյանի օգնական Անի Նավասարդյանի ոգևորիչ խմբավարությամբ…  Ուզում էի, կարող էի բոլորի մասնակիցը լինել, սրան եմ ես ասում՝ հազար ափսոս…

Ֆոտոմիացում Հյուսիսային դպրոցի կրթական պարտեզից. մաս երկրորդ։

Օրվա ձայնապատում. մաս երկրորդ։

Իսկ երեկ առավոտյան այնքան վճռական էի տրամադրված մինչև այն պահը, երբ հարկադրված էի լինել Երևանի ամենապաշտոնական կենտրոնում, պաշտոնի բերումով, գործուղվել ուրիշ՝ պաշտոնական՝  Հայաստան ժամեր հետո վերադառնալ գործուղումից վերացած: Հա. կրթահամալիրի Բանգլադեշ վերադարձա վերացած ու այդպես էլ ուշքի չեկա… Արմինե Թոփչյանի հետ իմ շրջագայությունից ստացված տեսապատումն այս դիտում-լսում եմ զարմանքով… Ես եմ, հա՞…

Հետո Մայր դպրոցի ճամփին ես հայտնվեցի Արևելյան դպրոցում, Մարիետ Սիմոնյանի ու դասվարների կազմակերպած կլոր սեղանին… Աղջիկներ իմ, քույրիկներ, գործընկերուհիներ, ես ձեզ սիրում եմ… հարգելու աստիճանի ու այնքա՜ն տպավորված ձեր ստեղծած խաղաղ-հոգատար միջավայրի, մեր մանկավարժական զրույցի համար…

Ֆոտոմիացում Հյուսիսային դպրոցի կրթական պարտեզից. մաս երրորդ։

Ձեր մանկավարժությունն է, ու Դուք եք որոշում նրա որպիսությունը: Իսկ ես պիտի ընդհատեմ կամ ավարտեմ իմ գիրը, հավաքեմ ինձ… Իմ էկրանին հոկտեմբերի 27-ի օրացույցն է, իմ էլ.փոստը… ու էս ինչ գրված է, հայտարարված՝ պիտի արվի՞. հալալ է ձեզ… Կարկամում+ընկրկումի, վերացում-փախուստի սահմանին, մշտական անցումներով… ինչպե՜ս չխոստովանեմ, իմ գիրն է. ինձ համար, անգամ ինձ համար, ոչ հեշտ-ոչ սովորական-փխրուն շրջան է, օգնե՛ք ինձ:

#1192

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մանկավարժական ամենօրյա դիտարկում-գրառումներ է իմ գիրը

Ես արդեն երկու տարի է, ինչ աշխատում եմ բրուտանոցում․․․ կրթահամալիրի․․․ 1984-ին, երբ երկու Աշոտների՝ թիվ 183 հայտնի դպրոցի համահիմնադիրների նախաձեռնությամբ, ես այդ ժամանակ դեգերումների մեջ էի դեպի Բանգլադեշ իմ երկարատև

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին[1]…

Խածումն[2] որուն՝ կը քթքթայ տերեւունքին մեջ դալար․․․ Չգտնվեց-չկար ձեռքի տակ ուրիշ միջոց, քան հեծանիվը, ուրիշ ընթացք, քան սլանալը․․․ Իրիկունը 7-ին, ես բոլորիդ թողեցի, հե՜յ, դու՝ Բանգլադեշ կրթական՝ երգեցիկ-խորոտիկ, քո բոլոր

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել