Ճամփորդությամբ ուսուցման ներկայացումը «Օշական՝ Մաշտոցին այցի, Կոմիտասով, պարերգով» ուսումնական նախագծի ցուցադրությամբ․․․

Ճամփորդությամբ ուսուցման ներկայացումը խիտ, խիտ, սրանից էլ խիտ մի օր էր։ Երեկ՝ շաբաթ օրը, առավոտյան 9-ից երեկոյան 7-ը․․․ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքով-էջքով, Աշտարակի հին կամրջով, ձորով, հին ջրաղացով, Քասաղի ափին դադարումով, Կարմրավորի բակում պարերգերի շարքով, Աշտարակի գործընկեր դպրոցների-պարտեզների հետ մեր շփումով, քահանայի օրհնությունով, Աշտարակի անուշով․․․ Քայլքով,  Սուրբ Մարինե եկեղեցում հոգևոր երգերի, նորից պարերգերի շարանով․․․ Տեղ չեք գտնի ուրիշ մի բանի, ու տեղն էլ՝ ոտի վրա, բրդուճով, ողջ ճամփան էլ մաքրելով անընդհատ․․․

Այսքանը՝ օրվա առաջին կեսին, մինչև Օշական չմտած՝ Այբուբենի հուշարձանի մոտ երգում ենք «Այբ, բեն, գիմ» մեր ստեղծած խորհրդով․․․ Իսկապես, ձեզ (ո՞ւմ) չի՞ զարմացնում Կոմիտասի «Այբ, բեն, գիմ»-ը․․․ Ա՜յ քեզ ազգային աղոթք, երգով օրհնություն․․․ Որքա՜ն զվարթություն կա այս մի ասերգի մեջ, որքա՜ն խիտ, խիտ, այսքա՜ն խիտ ու խրոխտ պատմություն․․․ մեր շաբաթ օրվա պես, ողջ շաբաթվա պես. տեղ չի թողնված․․․ Իսկ օրը ես սկսել էի մեկ ժամ շուտ, շինարարների-ճիմապատողների հետ, կատարած աշխատանքի զննումով և առաջիկա շաբաթվա անելիքով․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Քասաղի կիրճը՝ Սուրբ Մաշտոց եկեղեցու ձորի մոտ, իմ սիրած տեղանքներից է, որտեղ դադարը-նստոտելը Քասաղի ափին, անցումը՝ համերգով, եկեղեցում շարականներով, այսպիսի լիքը-լսող դահլիճ եկեղեցին տարին քանի՜ անգամ է ունենում, համերգով եկեղեցու դպրատան սրահում, օդափոխված, մինչև վերջ բացված պատուհաններով, թարմ օդով Քասաղի կիրճից-ջրից եկող․․․

Այսպիսի՜ ուրախություն՝ պարերգ. Կոմիտաս ենք կարդում, երգում, պարում, փոխանցում, բարձրացնում վեր, վեր, էլ ո՜ւր․․․ Այսպիսի ծիսական փոխանակում՝ մանկավարժության, ուսուցման մեթոդի, տարին քանի՜ անգամ է լինում․․․ Ի՞նչ եմ հրահրում, զարթնեցնում, առաջացնում․․․ Իմ հընթացս կյանքի, այսքան խի՜տ-խի՜տ մի քանի վաթսուն տարվա շրջան անխտիր կատարման գործերով լեցուն ժամանակի մեջ էլ ի՞նչ եմ ուզում անկատար-դրժած թողած խոստումներից բերել-խցկել, որ ի՞նչ․․․ Չի տեղավորվում, լսո՞ւմ ես, տիա՛ր Բլեյան․․․

Եվ լավ է՝ այս ըմբոստ Դավիթը կա, այսքա՜ն զգույշ, մեր Ռեքսի մեծացող քոթոթների հետ շփումով, և գամփռի պես, իր հայացքով, քշումով, իմ հընթացի կասեցումով․․․
— Ոչինչ, որ քո ասածով չլինի, տիա՛ր Բլեյան․․․
Ու շիտակ, ուղիղ քո մանկությունից քեզ նայող հայացքով․․․

Դավթի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսպիսի գիշեր․ ժամը երեքի լուսաբացով ու ժամը իննի հեծանվաերթով, տասնյակի չափ սեբաստացի երիտասարդ ուսուցիչներով․․․ Դեպի կիրճը Օշականի, Քասաղի, բայց այս անգամ Էջմիածնի կողմից․․․ Կգամ, կպատմեմ, օրագիրը հո հենց այս կիրակիով չի ընդհատվի․․․

Օշական հեծանվարշավ. լուսանկարները՝ մասնակիցների ֆեյսբուքյան էջերից:

#1173

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զի՜լ կատար, զի՜լ կենտրոն, զի՜լ բնություն, զի՜լ մարդիկ, զի՜լ գեղարվեստ… Այս ամենը՝ Կողբում…

Զիկատար անունով բարձր, ամենաբարձր անտառային գագաթն ու Կողբ բնակավայրը՝ Տավուշ-Նոյեմբերյանի ամենամեծ գյուղն ինձ կանչում էին երկա՜ր. ու ամեն անգամ, երբ իմ շարժվելը գալիս էր, չէր ստացվում, տեղ չէի հասնում, այս 200

Մեդիաուրբաթ-համերգների փունջ-շարք Գլդանում եղավ… տիար ջան

Վերնագիրն այս Սյուզի Մարգարյանինն է. երբ վրացական նշանավոր Ջավարիա-Մցխեթա կամավոր ինքնապաշարումից կարողացանք «դուրս պրծնել», ժամը 19.30 էր, իսկ մենք պիտի հասցնենք մեկ ժամվա ճանապարհ կտրել Թիֆլիսի մի ծայրից մյուսը, մեր

Երևակայությունը, ստեղծագործությունը, դպրոցը

Հասկացությունների լեզվով սկսենք իմ խոստացած, հատուկ Բլեյան ցանցի համար արված եռագրի երրորդ հրապարակումը.․․ որքան էլ որ ես ավելի շուտ բանաստեղծ եմ, քան փիլիսոփա․․․ Ու որ սահմանումների մեջ ես չխճճվեմ-խճճեմ, ընթերցո՛ղ, կօգտվեմ միայն