Դժվարը այլոց բացատրել-համոզելն է, որ հարս-թագուհին Շամիրամ անունով, Արա Գեղեցիկ թագավոր ընտրյալն իսկական են, ինչպես իրենց հարսանեկան միությունը… Կգան, կտեսնեն, կբացականչեն՝ վա՜յ, կուրախանան իսկական հարսնաքավորի պես, կրթահամալիրի հարավի դպրոց-պարտեզի ղեկավար Շամիրամ Պողոսյանի ու Արա Աղաջանյան կապիտանի, ընդունված է ասել՝ NN զորամասի…

Հետո էլ թե՝ ի՛նչ բերենք, ի՛նչ հագնենք… Էլի հեշտ, հերթապահ հարցեր չեն… Մինչև ամեն մեկը՝ քաղաքացի, հարկատու, զինապարտ, սպառող, շահառու… որպես հանրային կյանքի նոր դերակատար՝  հարսանքավոր (տարին քանի՞ անգամ ու ողջ կյանքում, հաշվենք, քանի առիթ-մասնակցություն հարսանիքի) սեփական հագուստը կունենա, ի՛նչ, մեր քոլեջում վարձույթի սրա՞հ բացենք իսկական հարսանեկան ծառայության, հարգելի՛ Սէրուժ Ուրիշեան, իսկական անուն ազգանունով… Մինչ այդ հագի՝ ինչ պարզ է, ես էլ որ 2018-ից Բլեյան կրթական բաց ցանցով արարողապետ եմ ծեսերի՝ հարսանիքից մինչև ուսումնական պատարագ ու ժամերգություն, ահա, ձեր առաջ եմ նույն խնդրով՝ շփոթված-տկլոր, առօրյա-իսկական՝ հարսանքավորի իմ ցնծությամբ…

Շամիրամ-Արա Գեղեցիկ. նոր առասպել․․․

Ամենադժվարը ու ամենակարևորը մեր այս գործում-կյանքում՝ որ հարսանիքը մեր հեղինակած իսկական հանրակրթության արդյունք է, ցանցային տարածումով… Այս տարում երրորդն է՝ Ագարակի հարս-փեսա Խորեն-Լուսինե, Արևմուտքի հարս-Տաթև ու Մայր դպրոցի փեսա Միքայել, հիմա էլ հարսը հարավից ու փեսան ՀՀ բանակից… Էնքա՜ն հարսանիք անեմ, ախր, շիտակ, էնքա՛ն աղջիկ ունեմ ամուսնացնելու, փեսա, անսպառ ՀՀ բանակից, որ էս ազգաշեն գործը թողած՝ էս թառլան տարիքում-հեղինակությամբ-իմաստությամբ ուրիշ ի՞նչ ձև ու բովանդակություն փնտրեմ…

Սասունիկից մանկապարտեզի տնօրեն Ռուզան Հարությունյանը շարունակում է իմ գիրը-պատմությունը: Տեսեք մեսենջերում իմ. «Տիար Բլեյան, խնդրում ենք Ձեզ, որ Վարդավառի ծեսն անցկացնենք Արևելյան դպրոցի դաստիարակների հետ, հուլիսի ցանկացած օր, քանի որ մենք «Բլեյան» ցանցում ենք։ Նախապես շնորհակալ ենք»։  Ահա այսպիսի իսկական գործող կրթական ցանց. ձեր ծեսը բերեք ձեր կրթություն, համայնք դարձեք, փաստեք կյանքի փոփոխությունը՝ նոր գինին նոր տիկերի մեջ, ցանցի ակունքում՝ Բանգլադեշում, որպես կրթական ցանցի հանգույց, մտեք իսկական հաղորդակցության մեջ…

Ցանցի մասին խոսակցությունը, որպես Ցանցի՝ հեղինակային կրթական բաց ցանցի զարգացում, առօրյա է… Օրեր առաջ մեր գրական ակումբի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, պայմանավորված 1990-ականներին Աշտարակի Բլեյանի հայտնի դպրոցի, Աշտարակ-Արագածոտնի բազմաթիվ ընթերցող-ուսուցիչների հետ, հավաքեց իր ակումբը, ու պարապմունքը ընթերցողական կայացավ Աշտարակի Բլեյանի դպրոցի խնամված այգում… Մասնակիցները չեն լռում. այնքա՜ն բան ունեն պատմելու, ներկայացնելու… Հիմա մեր գրական ակումբը ոչ թե կրթահամալիրի, այլ բաց ցանցի հանգույց է՝ ինքնավար-ինքնագլոր-ինքնագործ… Մարիետին ճանաչողը վստահ է, որ ընթերցողության էսպիսի կազմակերպման դեմը ոչ մի քննություն-արձակուրդ, ոչ մի սպանողական ծրագիր չի առնի…

Բլեյան կրթական բաց ցանցի մի հանգույց է դառնում «Ստամբուլ-Երևան» հանրակրթական փոխանակումը՝ շուրջտարյա կազմակերպումով, իր բանգլադեշյան-ստամբուլյան ճամբարներով, մանկավարժական գործողումներով… Երեկ Հյուսիսի հարավային պուրակի փշատենու հայտնի ծառի վրայից երևանյան անդրանիկ ճամբարի՝ Կարագյոզյան վարժարանի և կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներին-ուսուցիչներին այս մասին էինք ապրսպրում-խաբար ուղարկում աշխարհի չորս կողմ ես ու սքանչելի Արուսյակ տնօրինուհին հայկական Ստամբուլի… Թուրք մասնագետի անիմացիան, Կարագյոզյանի սովորողների-ուսուցիչների արևմտահայերենը, պոլսահայոց ազգագրությունը՝ իր աշխարհիկ-եկեղեցական թևերով մեր 2018-2019-ի պատվերն են բաց ցանցով… Իսկ Ստամբուլ կհասնի՞ մեր տեխնոլոգիական հանրակրթությունը՝ որպես տոն-համերգ-ցնծություն…

Երկարօրյա ուսուցման կազմակերպիչների լողուսուցման ստուգատեսին ծածկած լողավազանում, պաղպաղակ ուտելով, ես ազդարարեցի բաց ցանցի նոր հանգույցի՝ 2018-2019 ուստարում շուրջտարյա ուսումնական բաց տարատարիք ճամբարի գոյության մասին… ոչ միայն կրթահամալիրի 1-7-րդ դասարանցիները, այլև հարավարևմտյան զանգվածի՝ երկարօրյա խնամքը մեզ վստահած սովորողներ այլ դպրոցներից… Կարևորը որ բաց են, ու որևէ խտրություն կրթական ցանցը մեր չի հանդուրժում…

Երեկվա իմ հեծանվային շրջայցը կրթահամալիրի դպրոց-պարտեզների, քոլեջի լողափնյա ճամբարով էր, ամառային պարտեզներով 2-6 տարեկանների… Երբ դու շենք-շինություն-կրթահամալիրի դպրոց չես մտնում շքամուտքից քեզ ծանոթ, բոլորին սպասելի, այլ Ջանի Ռոդարին կասեր՝ օդանցքից… բաց աշխարհ, մանուկների ուսումնական լողափ… կրթական ցանցի փաստացի գործող հանգույցներ մի-մի… Այլ պատում է…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1420

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վերջապես… տեսնել սկսում ենք մատներով… քիմքով…

Ինչ վերնագիր էլ դնեմ, ինչով շարունակեմ իմ բլոգապատումը, 1527-րդ գիրը սկսելու եմ այս «Բարի ճանապարհ»… Երևան-Ստամբուլ տասնօրյա կրթական փոխանակման ավարտի 128 պահ (արևմտահայերե՞ն եղավ) տևած գրկախառնումով… Բարի վերադարձ, սեբաստացիներ, Մարթա Ասատրյան

Հեղինակային հունիս, որ մայիսին է գալիս…

Անձրևոտ շաբաթ օր, անձրևոտ-քամոտ կիրակի ու գործերը՝ ճամփորդություններով-լեցուն-ուսումնական… անհետաձգելի: Հունիսն է՝ իր ողջ երկայնքով ամենասեբաստացիականը, մեր 2016-2017 ուստարվա 4-րդ շրջանը, ուսումնական մեր օրացույցով՝ նախագծային-ճամբարային-ստուգատեսային-բացօթյա-ճամփորդական-հայրենագիտական-մարզական… Հունիսյան կազմակերպումն է որոշիչ «Ամառ 2017»-ի

Մենք, այո, Թիֆլիս նշանավոր քաղաքի կենտրոնում ենք

Համերգասրահը, որտեղ այսօր ելույթ է ունենալու «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, ստուգեցինք, չի մտնում աշխարհի ամենագեղեցիկ համերգասրահների այս թոփում: Որ ընտրությունը ամենուր կամայական է, զըռռա գը. այստեղ չեք գտնի մեր կրթահամալիրի համերգային