Մեռելոցից-մեռելոց կենդանություն՝ սրա խորհրդանիշ կանաչապատում-կենսական խնամք, փոխանցելով մեր շուրջ, մեկմեկու․․․

— Պա՜պ, դու կրթահամալիրի խորհրդանի՞շն ես․․․
Հանկարծ խոսքի մեջ հարցնում է Դավիթը Եղեգիսի կիրճից Սելիմի լեռնանցքով, Արգիճիի հովտով Սևանի ավազան ավտոանցման մի փուլում, Արմինեի մեքենայի մեջ, ճանապարհին․․․ Դե, Արմինեն Գևորգ Հակոբյանի նման հոգատար շտուրման ունի, չի կարող վարորդական ողջ զորությամբ հանդես չգալ․․․ անխափան, վստահ անցավ 400 կմ-անոց ընթացքը․․․

Կրթահամալիրը, կուզեմ, ուրիշ խորհրդանիշներ ունենա, ինչպես զարգացման ծրագրով որոշված է․․․ Այլընտրա՞նք եք ուզում, իրակա՞ն, նվերի ձևով, տեսանելի-փոխանցելի․․․ ասենք, Հարավային դպրոցի մուտքի թուփը, իր բոլոր երանգներով․․․ Կանաչի մեջ կորած ծաղկանոց-ծաղկոց կրթահամալիրում դժվար լինի ընտրելը․․․ իրար արժանի բազմազանության մեջ․․․

Մեռելոցի օրով ես ձեզ կյանքի եմ կոչում․ սկսում ենք 2017-2018 ուստարվա ճիմապատման-կանաչապատման մեծ նախագիծը՝ շարունակելով-ամբողջացնելով 2016-2017 ուստարում արվածը։ Մինչև 2017թ․ նոյեմբերի առաջին օրերը մեր կրթահամալիրի Բանգլադեշում, մեր բոլոր հողատարածքներում այլ վիճակ կլինի։ Գործի ենք դնում մեր ողջ ներուժը՝ ֆիտոդիզայնի, կանաչապատման, լանդշաֆտային լուծումների մեր ողջ կարողությունը։ Որևէ մի աշխատող, սովորող չի կարող իրեն դուրս թողնել այսպիսի գրավիչ-ծավալուն նախագծից։ Ուսումնական պլանով որոշված պարտիզապուրակային գործունեությունը՝  որպես սովորողի և ուսուցչի ինքնասպասարկում, միջավայրի ծաղկեցման ամենատարբեր նախագծերով, բերեք հրապարակ։ Սկսում ենք մեր հյուսիսից, որպեսզի սեպտեմբերի 18-ից սկսող հայ-վրացական համատեղ կրթամշակութային նախագիծը պարտիզապուրակային բաղկացուցիչ էլ ունենա։ Հետո ճիմով լեցուն մեքենաները ըստ պատրաստության աստիճանի կտեղափոխվեն դպրոց առ դպրոց։

Այս տեքստը ես թելադրել եմ Լիլիթին, հեռախոսով․․․ Որոշեցի ազատել ինձ սևագրերից, նշումներից, գրառումներից, Խաչվերաց կոչվող Տաղավար տոն օրով, որ մեռելոց օրով վաղը նոր գիր գրեմ՝ փախուստի իմ երեկվա հաղորդման մեջ խոստացածը․․․

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Իսկ իմ գիր-աղցանը, ինչպես շաբաթ-կիրակի-երկուշաբթին բաց թողած եռօրյա ճամփորդականի տրոհումը, մեկօրյա  գործողությունների, շփոթմունքի ամոթալի թյուրիմացության արդյունքում է․ ես մոռացել էի, որ այս շաբաթը չէ, որ աշխատանքային է, որ կիրակին Խաչվերաց տոն է, որ մեռելոց է երկուշաբթին ու ոչ աշխատանքային օր։

Հազվագյուտ սպիտակ ընձուղտ, մայր ու ձագ Քենիայում․․․

— Էսօր ի՞նչ օր է․․․ ուրբա՞թ․․․
Դավիթ Բլեյանը՝ անցումների մարդը, ինչպես-ինչո՞ւ հիշեց․․․
— Ես այսօր նկարչության եմ․․․քանդակի պարապմունքի,- դեմքին դաջված զմայլանքով կանչում է Դավիթը․․․
— Մա՜մ, էսօր ընկեր Զառայի հետ նոր առաջադրանք պիտի սկսենք․․․ Չորեքշաբթի, ուրբաթ է, իմ քանդականկարչությունը, մա՜մ, ես չեմ մոռանում․․․

Ոնց որ խաղում է, այդպես էլ սովորում է Դավիթ Բլեյանը, կլանված․․․
Կիրակի է, ու տեսե՜ք, բացեց Լուսինե Փաշայան ուսուցչի էլեկտրոնային առաջադրանքը․․․
— Մի՛ շտապիր, Արմինե, ուսուցիչն իր սանին է ուղարկել հարցերը, ինքնուրույնության հաշվին արածը չի կարող ձեռքբերում համարվել․․․
Կողքից տնօրեն-հայրիկը հետևում է ուսուցիչ-մայրիկի ու որդու դասապատրաստմանը։

Պինգ-պոնգ ենք խաղո՞ւմ․․․ այսպիսի Հասմիկ Սիմոնյանի հետ ո՞վ չի խաղա․․․
Այս նկարները ես արեցի ուրբաթ, մեդիապարապմունքից հետո, Մայր դպրոցի թենիսի սրահում․․․
Հասոն ու Դավիթը, ճամփորդ-սարի-ընկերներ, շարունակում են միասին ճամփա անցնել։ Հասմիկը ուրբաթ օրը Դավթին ուղեկցել է Արևմուտքից Մայր դպրոց, ու, տեսնելու բան է անհատական պարապմունքը Դավթի հետ․․․ պինգ-պոնգ․․․ վեց անընդհատ հարվածի սահմանը Դավիթը հաղթահարե՞ց․․․

Իսկ մեր ծնողներից մեկը՝ Հովհաննեսը Կիզոգյան, գովեց ինձ․
— Ի՜նչ լավ թենիսի սրահ ու եզակի մարզիչ ունեք։
Մտածեցի՝ 2017-2018-ի ձեռքբերում․․․

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի, Արմինե Աբրահամյանի

Աշխարհից նեղացած Բլեյաննե՞ր, հայր ու որդի․․․ Այնքա՜ն, որ գիր էլ չեմ ասում, խոսքս չի գալիս, գրավոր-բանավոր, չեմ հաղորդակցվում, փակվել եմ․․․ Հեծանիվն էլ չփրկեց ուրբաթ օրվա վերջին․․․ Հեծանվով գնացի-եկա, ուրբաթ օրվա վերջին, գիտեմ, որ վտանգավոր է այսպիսի՝ աշխարհից փակված աչքերով-մտքով, ինքդ քո մեջ ողջ սուզվա՜ծ․․․ ո՛չ լսում ես, ո՛չ տեսնում արտաքինից եկող նշանները, ձայները․․․ մխրճվե՞ս այսպիսի երթևեկի մեջ․․․ Եվ լավ է, որ Իսակովի փողոցում, Ռուսաց նոր եկեղեցու հրապարակում, հեծանվի դողը թողեց․․․ այնպես, որ պիտի կանգնես կամ ոտքով հեծանվիդ ուղեկցես։ Այսպես անվտանգ է։

Վարդ Սիմոնյանի գրառմամբ Թերթ․am-ի այս հրապարակումը՝ հայաստանցի Ալիևա կնոջ մասին, ձեզ կիրակնօրյա ընթերցանություն․․․

#1152

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իսկ հանդիպո՞ւմ են այգն ու գիշերը… 

Գուցե գիտես դո՞ւ… (Պ. Սևակ) Չգիտեմ՝ իրական կյանքում, նաև մեր օրերում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, հանդիպո՞ւմ են «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյան տնտեսության գիտակ լրագրողը և տնտեսագետ, հայտնի Հրանտ Բագրատյանը, բայց… իմ ֆեյսբուքում

Կիրակնօրյա ընթերցարան

Զատկական, իհարկե, բայց կիրակի է: Իմ օրագրի համար սովորական դարձած կիրակնօրյա գիրը, որպես ընթերցարան, ներկայացնում եմ: Զատկից առաջ, Զատկի օրերին, Զատկից հետո էլ, ամեն օր, եթե զատվելու խնդիր ունենք, ապա՝

Հեծանվով սեբաստացիների տարի

Դավիթ Բլեյանը նորից Կառլսոնի, որն ապրում էր տանիքներում, Մանչուկ ընկերն է, ու ամեն անգամ խաղում է մեզ համար մի դրվագ… — Մա՛մ, ես գիտեմ, թե ինչի մասին եք խոսում դու