«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց վարչապետի հանձնարարականով ՀՀ ԿԳՆ մշակած՝ ռուսաց լեզվի դասավանդման եւ զարգացման հայեցակարգի մասին:

«Ռուսերենը կարծես թե օտար լեզու է, չէ՞, ինչպես անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը: Մարդու հնարավորությունների ստեղծման ճանապարհով պետք է շարժվենք, այդ թվում՝ օտար լեզուներ սովորելու առումով: Չես կարող մարդուն պարտադրել եւ նրա փոխարեն որոշել: ՀՀ լեռնային գյուղերում, օրինակ, երեխաների համար օտար լեզու յուրացնելն այդքան կարեւո՞ր է…մարդն ինքը պետք է որոշի՝ ի՞նչ չափով է իր համար կարեւոր օտար լեզվի ուսուցումը: Գուցե հողագործությո՞ւնն է ավելի կարեւոր: Եթե ես կամ դուք որոշենք, կստացվի, որ պարտադրում ենք, որ մարդը դատապարտված է: Ստացվում է, որ ասում ես՝ «դու քոչվոր ես, գաղթական ես, գնալու ես Ռուսաստան»…ո՞րն է հիմնավորումն այդ հայեցակարգի, չհասկացա: Աշխարհում ընդամենը 200 միլիոն մարդ է ռուսերեն խոսում, դա՞ է հիմնավորումը: Այդ 200 միլիոնի մեջ մեծ թվով մարդիկ անգլերենին են տիրապետում եւ այլ լեզուների, այսինքն, հանգիստ կարող ենք օտար լեզվով հաղորդակցվել…

Որ հայեցակարգ չլիներ էլ, ես չէի զգում դրա անհրաժեշտությունը: Ես ապրել եմ առանց այդ հայեցակարգի անհրաժեշտության: Հասարակությունը կարեւորո՞ւմ է այդ հայեցակարգը…

Շատ բան կախված է օտար լեզվի ուսուցչից, նրա ջանասիրությունից եւ մեթոդներից: Այսինքն, ինչպե՞ս ակտիվացնել նրան: Առաջին ճանապարհն աշխատավարձը բարձրացնելն է, նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում: 10 տարի՝ նրանց աշխատավարձը չի բարձրանում: Ուզում են կարեւորել՝ առանց աշխատանքի հանդեպ վերաբերմունքը փոխելո՞ւ. չէ՞ որ աշխատավարձը վերաբերմունքի փոփոխության մասին է խոսում: Այդ ինչո՞ւ դատավորների աշխատավարձը բարձրացրին: Հայեցակարգում կա՞ դրույթ, որը նախատեսում է 3 տարում աշխատավարձի բարձրացում, իհարկե՝ չկա…

Մյուս կարեւոր հարցն ուսուցիչների վերապատրաստումն է, որպեսզի, օրինակ, օտար լեզվի ուսուցիչները տարվա մեջ 20-30 օր լինեն անգլիախոս, ռուսախոս կամ գերմանախոս միջավայրում, սովորեն շփվել, լեզվի իմացությունը բարելավել, չէ՞ որ լեզուն նաեւ մշակույթ է եւ կենցաղ: Բայց չեք կարող ցույց տալ այնպիսի պետական ծրագիր, որը կազմակերպում է օտար լեզվի ուսուցիչների փոխանակման, միջազգային ճամբարների մասնակցության ծրագրեր:

Խոսվում է ռուսերենի նոր կարգավիճակի մասին, որը վտանգավոր ճանապարհ է, դա երկրորդ մայրենի լեզվի կարգավիճակի ճանապարհն է: Կարգավիճակ՝ նշանակում է ոչ թե փող ծախսել, այլ բերել-հավասարեցնել մայրենի լեզվի կարգավիճակին, գիտակցության մեջ ներդնել, որ այն կարեւոր է մայրենի լեզվից: Դա նշանակում է, որ ռուսերենն առանձնացվում է մյուս օտար լեզուներից եւ մենաշնորհ ստանում, ինչը հակասում է մանկավարժության հայեցակարգին, եւ մեզ մի 30 տարի հետ շպրտում…Ինձ համար դա անհասկանալի է եւ անընդունելի:

Նշյալը հարցը դարձնում է քաղաքական եւ խոսում այն մասին, որ այն թելադրված է: «Այստեղ խնդիրը դադարում է մանկավարժական լինելուց»,-ասաց Աշոտ Բլեյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Aaravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրականում ներառական կրթությունը հանրակրթությանը որպես հոմանիշ պետք է դիտվեր…

Հոդվածը ամբողջությամբ՝ 1in.am-ում։ Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի՝ ներառական կրթության մասին դատողությունները, մեղմ ասած, հուսադրող չեն, ավելին՝ հակասում են օրենքին։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Առաջին լրատվական»-ի

Այլընտրանքային կրթական ծրագրին օրենքով ձևակերպված աջակցություն

««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների նյութ։

Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել, դա նրա առավելությունն է

Նիկոլն ու իր թիմը պատմական հնարավորություն են ստացել Արցախի հարցում նոր խոսք ասելու համար։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Նրա խոսքով՝ Ավստրիայի հայ