Երեկ իրիկունը մեր տանն աղմկոտ էր՝ Տաթևիկն ու Արևիկը, Լիլիթն ու Սոնուլիկը, Աննան ու Առնոլդը, Էդիտան՝ նորից առանց Սերժի-Գոռի, Ստեփան եղբայրս ու իմ հարս Անահիտը, Մելինե-Մարիամիկը, Դավթի մորաքույր Ռուզանը… Սուսանն ու Նազենի կրտսերը, ինձ, Արմինեին ու Դավթին էլ որ գումարեք, լավ աղմկոտ, սիրելի միջավայրի պատկերացումը կունենաք… Ծնունդը հենց սա է, որ սիրելիներդ հավաքվում են. որքան շատ, այնքան լավ, ու… աղմկում են… Արմինեին մերոնք բոլորը սիրում են, մարդկայնորեն կապված են։ Դավիթը հերոս է, էս ե՞րբ հայտնվեց, ե՞րբ դառավ երեք տարեկան, մեծացավ, մտավ բոլորիս կյանք, որ (ո՞վ ձևակերպեց մերոնցից) իր քույր-մորաքույր-եղբայր-հորեղբայրների գրկից գիրկ է անցնում, բոլորին սիրում և անհատապես սիրվում յուրաքանչյուրիցս…

Արմինեի սրտո՞վ եղավ օրը. հախուռն, մի շնչով, առանց նախօրոքի, օրը՝ իր հոգսով-ջանով-ջիգյարով տեղավորվեց իր մեջ: Ասենք շնորհավոր: Շուշան Բլեյանն էլ իր սկայպով, չէ (պլանշետն էլի փչացրել է), էն «վայբրով» խոսեց հերթով բոլորի հետ… Կեցցե մեր սիրելի Կարինե Խառատյանը այս տեսանյութով Դավթի շնորհավորանքը մայրիկին հասցնելու համար…

Ես քնելու պահանջ եմ զգում ու քնում եմ՝ այդպես, հագուստով… Խոսելս, գրելս, խորհելս չի գալիս…

Արթնանում ու արթնացնում եմ մերոնց ժամը 8-ին։ Մեզ՝ ինձ, Արմինեին, Դավթին, մնում է ընդամեը 30 րոպե՝ հիգիենայի և տանից դուրս գալու համար: Դավիթը պահանջում է.
— Լողանում եմ, պապ:
Ամեն ինչ արագ, ափալ-թափալ: Արմինեն 6 ժամ դաս ունի… Դավիթը շտապում է պարտեզ, ես՝ գործի… Երեկվա հոբելյար Արմինեն տան աստիճանների գլխին ուղիղ 8.30 հայտարարեց՝ մեր մոբիլ համերաշխ սեբաստացի եռյակը պատրաստ է իրականացնելու հեղինակային կրթական ծրագրերով օրվա մարտական առաջադրանքը… Ի գործ… Դավիթն աստիճանների վրա հիշում է իր կաթնաշոռն ու թթվասերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սա էլ հեծանվորդի կյանքի ուղեկից է

Տան ճանապարհը դիմադրելու աստիճանի քամոտ էր, այսպիսի «ընդունելության» չէի հանդիպել. փորձառու հեծանվորդ զույգի հանդիպեցի, որ նույնպես զարմացած էր քամու ուժգնությունից… Սա էլ հեծանվորդի կյանքի ուղեկից է… Երբ տուն հասա, նոր

Անգին զրույցով ու հանկարածահաս զգացումներով այլակերպության կիրակի

«Էլ ի՞նչ ասեմ ես ձեզ․ անիմաստ են բառերը, Գուցե ա՛յն միայն, որ վախճանվելը վիճակված է, ավա՜ղ, յուրաքանչյուրիս․․․»

Երբ կարոտում ես գուրգուրելու չափ

Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի