Պարն է, ըստ Կոմիտասի։

Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին… Հայ  գեղջուկ պարի ժամանակ սովորաբար նվագարաններ չեն մասնակցում: Հայ ժողովուրդը պարում է երգելով: Մեր հին նախնիքը երգելով պարելուն ասում են գեղոն:

Չէի՞ք սպասում նման սկիզբ իմ 1083-րդ գրի: Ինչո՞ւ: Երբ տոնախմբությունը՝ պարերգը-համերգը, մարզանքը՝ լողը-քայլքը- հեծանիվը, պարտիզապուրակային գործունեությունը, միջավայրի խնամքը, ընթերցողականությունը, քննարկումը… ճամբարային կյանք-հավաքանի ձևավորող անփոփոխ-գլխավոր տարրերն են մեր մանկավարժության, իմ հունիսյան աշխատաժամանակը, իսկ կրթամշակութային արշավը՝ սրանց տարածման եղանակը… Այստեղից էլ՝ այն մեծ ժամանակը, ջանքերը, որ ուղղվում են սրան…Ճամբարային կյանքը բուն քննարկում է, քննարկման համար է և քննարկման արդյունք: Ստացվո՞ւմ է քննարկում, անմիջականություն-հարազատություն-ստեղծական մտքի տիրապետություն…

Հայոց ազգային պարերը խմբական են: Խմբապարը շատ խորունկ արմատ է ձգել հայ գեղջուկի մեջ, որ հինը պահում է և նորը հորինում: Պարը բոլորում են կամ բռնում այսպես….

Արթուր Շահնազարյանն էր մեզ այցելել. պարերգին նվիրված կլոր սեղանը պահանջված էր: Առանց Կոմիտասի, նրա «Մանուկն ու պարը», «Հայ գեղջուկ պարը» ուսումնասիրություններին հղումների չէր լինի: Շնորհակալ եմ մեր «Ձայնադարանին». ձեր էկրանին են այդ հանրակրթական ընթերցանության հոդվածներն ու դրանց յուրացման ջանքերը կրթահամալիրում, դուք տեսնում եք-մասնակցեք:

Թատրոնը ուսումնական գործիք. մատների թատրոն «Սուտլիկ որսկանը» մանկավարժական նորարարության  բաց ճամբարում։

Քոլեջում մեր «Պարտիզապուրակային գործ» մասնագիտությամբ ուսանողների դիպլոմային նախագծերի պաշտպանությունը և՛ մեր մեկ տարվա ձեռքբերումների, և՛ չարածի, վատ արածի հարթակ դարձավ: Արձանագրվեց սիրելի, հոգատար միջավայրում. կա՞ր քննարկում: Իրականացված նախագծերը որ պատշաճ ներկայացվեն, կնպաստե՞ն այդպիսի ընթերցանություն-քննարկման զարգացմանը:

Հայերը, առավելապես քաղաքացիները պարում են նույնպես և օտար-կովկասյան պարեր նվագարաններով. որովհետև այս պարերը պարերգեր չեն, այլ լոկ պարեղանակներ՝ հարմարեցրած մենապարի և զուգապարի, որոնք հայկական չեն:

Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ» ֆիլմի դիտումը, նրան նվիրված սիրո-երախտիքի երեկոն Ախալքալաքում, վրաց Նիկոլա սրբազանի՝ մերը դարձած Վլադիկայի նախաձեռնությամբ, իր նստավայր-թանգարան-կացարանում, ակումբային միջավայրում կրթամշակութային արշավի անհնարին համարվող իրողությունն է։ Վլադիկան ու Թբիլիսիից հատուկ եկած կինոյի մասնագետ իր աղջիկը հատուկ պատրաստել էին երեկոն՝ մեզ Արտավազդ Փելեշյանին ներկայացնելու՝ իր ողջ մեծությամբ… Քննարկում չստացվեց, փաստն այնպես հուզիչ-կարևոր էր, արձանագրվեց-մեխվեց, մնաց մասնակիցներիս մեջ, իսկ Վլադիկան այնքան լեցուն էր-հաստատ՝ իր հուզումով-սիրով-ասելիքով, որ քննարկման տեղ չմնաց… Ինձ համար էլ քնի ժամ էր…

Հունիսիկը Հյուսիսում։

Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը:

Հունիսը ամառ 2017-ում եղա՞վ ընթերցողական. «Սևանի ափին» ճամբարը, միակ մատչելի Սևանի ջուրը, ավազանն իր եզակի բնությամբ, հուլիս-օգոստոսը կդարձնե՞ն այդպիսին՝ ընթերցողական-ճամփորդական-ճամբարային… Ի՞նչ կավելացնեն սրան վաղվա մեր վագոնային երթը առավոտյան ժամը 8.30-ին, Քանաքեռ կայարանից, ու այդպես՝ ամեն ուրբաթ, նույն ժամին, և մեր ամենուրբաթյա լողափային ընթերցանության ստուգատեսները կրթահամալիրի Բանգլադեշի ճամբարներում… Մի բան հաստատ է՝ ամառային ընթերցողականության ստուգատեսն իրական հաշվետվություն-արձանագրում է՝ սեբաստացի ուսուցչի, մանկավարժական աշխատողի հեղինակային մանկավարժության. բլոգե՞ր է մեր սեբաստացի ուսուցիչը, ի՞նչ է գրում-կարդում, տարածում-քննարկում (ոչ միայն գրական-գեղարվեստական, այլև գիտահանրամատչելի, պատմա-վավերագրական, հրապարակախոսական-քաղաքական)… Ունի՞ կարդացողների խումբ-ջոկատ՝ սեբաստացի, ոչ սեբաստացի, ովքե՞ր են նրանք. կերևա։

Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի, և զգացումներն արտահայտում են մարմնի ոչ թե մեղկ, մոլի, կատաղի հրապուրիչ և այլն շարժումներով, այլ պարերգերի միջոցավ: Պարերգերի սովորական բովանդակությունն է կարոտ և գովք, ծաղր ու զավեշտ` սիրո շուրջ` բնական գողտրիկ համեմատություններով համեմված:

Հունիսն ավարտվեց Ջավախք կրթամշակութային արշավով, որի արձագանքները չեն լռում, հուլիսն սկսվում է Նոր գեղարվեստի սովորողների, Հյուսիսային դպրոց-պարտեզի ուսուցիչների այսպիսի մի արշավով Արցախ-Շուշի2013-ի շշուկները չեն լռել, ուժեղ ձայնում են, կանչ դառնում… Ի՜նչ լավ է, որ արշավին միացան իմ սիրելի Ժիրայր Չոլաքլյանն ու իր փարիզցի հմայիչ դուստրերը՝ Ծովինարն ու Մելինեն։ Այսպիսի զարգացումներ։ Չեն լռի, նոր-նոր սկսում են «Բարեկամություն» ճամբարի մասնակցի արձագանքները… Ընդհատում թույլ չենք տա. և՛ ես այդպիսի որոշում ունեմ, և՛ ճամբարի պետ Հերմինե Անտոնյանը՝ այդքան ուժ։

Քնի ժամ. Հյուսիսային դպրոց-պարտեզ 2-4 տարեկաններ։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1083

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Մեր լավ բարեկամ, դասական Վահրամ Մարտիրոսյանը նոր հրապարակումով կհայտնվի՞ սեբաստացի ավագ դպրոցի հանրային թիրախներից մեկում՝ միասին կամ առանձին։ Ինքնավարության ռեժիմով ապրող կրթահամալիրի պատանի քաղաքագետները, Սամվել Թամազյանի՝ թափ հավաքող նորաստեղծ Ազատ խոսքի ակումբն իր «Քաղաքական սերունդ» նախաձեռնությամբ,

Առաջնագծում, ինչպես առաջնագծում․․․

Փրկությանդ արև Վահագնին տեսար․․․ 

Նոր Նորքի հետքեր հին Նորքում

Գիտեի՝ ինչի մասին պիտի պատմեմ—գրեմ․․․ Վեր կացա ու առավոտ—գիշերով իմ մահճակալից նեղ անցումով, ընդարձակ հյուրասենյակով մինչև աշխարհի իմ անկյուն, գրասեղան՝ Խանջյան փողոցի մեր բնակարանի հարավ—արևմուտք նայող պատուհանի մոտ, հասա զգույշ՝ մի