Ուսուցչուհու մասնագիտությունը, եթե հավատանք այս հրապարակմանը, կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունն է: Լավ զգացին-տխրեցին-զարմացան-գիտեի՞ն ուսուցչուհիները, իմ օրվա, ի դեպ՝ 1082-րդ անընդհատ գրի ընթերցողները… Իսկ Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի: Այս մասին իմ ծանրակշիռ գիրը՝ հաջորդիվ…
Երեկ միաժամանակ երկու սեբաստացի ուսուցչուհի մայրության երկրորդ ճիչով այնպիսի ուրախություն փոխանցեցին Բանգլադեշով մեկ… Արևիկ Բաբայանը Եվա ծնեց, Քրիստինե Հովսեփյանը՝ Շուշան. 2017-ի խորհրդանիշ օր եղավ հունիսի 27-ը։ Այլ կերպ արձագանքել, քան մեր մանկավարժության նորարարության ճամբարում կրթահամալիրի կենտրոնական համերգասրահում այսպիսի համերգով, մենք չկարողացանք… Ճամբարական ուսուցիչներին պատշաճ-կենդանի-ուրախ ներկայացվեց «Համերգ» ուսումնական նախագիծը՝ շարունակական, սովորող-սովորեցնող մեթոդով, հայրենագիտությամբ, ստեղծական ու մոբիլ, գեղարվեստական հանրակրթական գործունեության ծնունդ՝ գործող արվեստագետ-երաժշտության ուսուցիչներով, նրանց ստեղծած վոկալ, գործիքային խմբերով, թվարկել կլինի՞, դաշնամուրային քառյակով, գործիքային տրիոյով, վոկալ համույթով, երաժշտական լաբորատորիայով, Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբով… անհատ գործիքային կատարումներով… Իսկական համերգ-նվեր, որպես ճամբարային ուսումնական նախագիծ ու ձոն մեր ուսուցչուհիներին՝ կրկնակի մայրիկ դարձածներին, մյուս ծոցվորներին…
Արևելքի ճամբարում…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի
Երեկ դասվար-դաստիարակ-կազմակերպիչների ճամբարային ջոկատում, որտեղ մեր 2017-18 ուստարվա 5-6 տարեկանների ուսուցիչներն են, աշխատանքի հայտով դիմածներ, ես հենց մանկավարժի առողջության, նրա առողջ ապրել-գործելու կերպն էի բերել օրակարգ… Իմացա, որ հուլիսի 11-ին Գևորգ Հակոբյանի՝ իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ գրոհում են բոլորով Արագած, հայտնեցի, որ նրանց լողի, հեծանվի, ուսումնական քայլք-ճամփորդության պատրաստության հավաստումները միասին ենք ներկայացնելու… Երբ մեր մանկավարժ-դասվար-դաստիարակ-կազմակերպիչ-ուսուցչի օգնականը, հարմար արդուզարդով, սովորողների հետ յուրացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը՝ լողալով-ընթերցելով-քննարկելով, քայլով-հեծանվով ճամփորդելով, կյանքի խնդիրներ լուծելով, միշտ մարզական, կենսուրախ գործընկերությամբ… ինչու-ինչպե՞ս պիտի լարվի-նյարդայնանա-ձայնը բարձրացնի… Վայե՜լք՝ իր տքնանքով-ջանքով-վաստակով։ Անձնականի-աշխատանքայինի, ուսուցման-հանգստի սահմանները պիտի ջնջել ու բերել մի կենսագործունեության՝ իմացումով-ուրախությամբ-ճամփորդական-մարզականով, որպես մի կյանք ամբողջական, մի կազմակերպում… Մեր ողջ հունիսը այսպիսի մի կազմակերպման նախագիծ է, ինչպես հունվարը եղավ, ու հիմա կարևոր է՝ ամառային հուլիս-օգոստոսը, որպես ընտանեկան-նախագծային, այլ կազմակերպում-ընթացք չունենա…
Դասվարների ամառային ճամբար:
Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:
Որքան էլ յոգայով որևէ ձևով երբևէ չեմ զբաղվել, սիրում եմ այսպիսի տեսարաններ-ակցիաներ… Մասսայական յոգա Նյու Յորքի Թայմս Սքվերում… Ամեն տարի, ամառային արևադարձի օրը, այս հայտնի հրապարակում հայտնվում են-հավաքվում յոգայի սիրահարները. նրանք նշում են տարվա ամենաերկար ցերեկային օրը նախընտրած զբաղմունքի այսպիսի սեանսով… Տեսարան...
Այսպիսի մի տեսարան կրթահամալիրի Բանգլադեշով մեկ՝ մեր բոլոր հինգ լողափերում, սովորողներով և ուսուցիչներով ստեղծենք մենք՝ գունեղ-ընթերցողական, ուրբաթ օրը՝ ժամը 11։30, որպես յոգայի պարապմունք, երբ մեր ընթերցողական վագոն-գնացքով սեբաստացի ճամբարականները հասած կլինեն Սևանի իրենց ափ՝ «Ժայռ» գոտի… Նշենք այսպես, ամառային-մերկ, լողազգեստներով-լողափային, ջրից դուրս եկած, հատուկ ընտրած սրբիչներով ծածկված ամառային ընթերցողական իմացումի նիրհի մեջ… Հետո կամ մինչ այդ իր բլոգում ձայնագրի-տեսագրի-գրառի իր սկսած գրքի հատվածը… մասնակցի սրանով ընթերցողական լողափային ֆլեշմոբին… Այսպես՝ ողջ ամառ սեբաստացի-ոչ սեբաստացի, ամեն ուրբաթ, նույն ժամին… տեսարաննե՜ր ծովային-ընթերցողական Բանգլադեշում…
Կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներ Արշիլ Խաչատրյանն ու Արթուր Կոստանյանը կմասնակցեն հունիսի 30-ից հուլիսի 4-ը Բաթումում անցկացվող՝ 2003-2006թթ ծնված պատանիների սուսերամարտի բաց առաջնությանը… Մեզ բոլորիս ասենք շնորհավոր. սա հնարավոր եղավ շնորհիվ կրթահամալիրի սուսերամարտի, հնգամարտի դպրոցի, ծնողների և կրթահամալիրի համատեղված դրամական ծախսերի… Բարի վերադարձ, տղաներ, որ շարունակեք աշխատանքային ջոկատով ու ավարտին հասցնենք Մայր դպրոցի նոր հեծանվաուղին-վազքուղին՝ 2017-ի ամառային այսպիսի նախագծերից ամենաերկարը…
2-4 տարեկանների ամառային պարտեզ. Հյուսիսային դպրոց
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի, Սոնա Կարապետյանի:
Իսկ Դավիթ Բլեյանը հիշել է ոսկե շղթայով իր խաչն ու ճամբարից տուն մտնելիս փնտրում-կախում է, հպարտ-կարևոր ման գալիս, քնում խաչով… Կրթամշակութային Ջավախյան ճամփորդության արդյո՞ւնք է: Իր խմբի ընկեր Արամի հետ ոսկու հատկություններն են քննարկում, մտածում ինչ-ինչ փորձերի մասին… Խաչն իր զորությամբ նրան պահապան: Ամեն:
#1082