Դեկտեմբերի 12-ի մեր հանդիպումն ավանդական-ծիսական Դավիթ Բլեյանն այս տարի կկազմակերպի մեծի պես, այնպես, որ հավաք-ծեսի կենտրոնում լինեն մինչև 2 տարեկան սեբաստացիները: Իսկ Դավիթն ու իր դասընկերները (2011 թ. ծնված սեբաստացիկներ) թող նույն օրը պարտեզում հանդիպեն, ուրախանան, նրանց մայրիկներն էլ թող ծնողական ժողովի պես մի բան անեն. ի՞նչ մնաց հինգ տարեկան դառնալուն. մսուրային տարիքին էլ բոլորը, ահա, հրաժեշտ են տալիս ու վճռական դառնում չորս տարեկաններ:

— Լա՞վ եմ անում,- Դավիթն է հարցնում ինձ, արանքում, երբ Արևիկ Տատինցյանը, իր ողջ մանկավարժական տաղանդով, Դանիել Բլեյանը, իր յոգայի ներշնչանքով, ազդում են այս գազանի վրա, որ Սոնուլիկի հետ կոպիտ չվարվի… Սոնուլիկի արցունքները ո՞նց չորացնես, որքան էլ Դավիթը գնաց-եկավ ու Սոնուլիկի ձեռքերը համբուրեց, մեղա եկավ… Տաթև քույրիկին էլ ծեծեց ձեռքի ատրճանակով նոր, որ տիկին Ֆրիդան՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկն է այսօր նվիրել… Բայց որ իմացավ Դավթի «ծեծագործությունների» մասին, մտահոգվեց. էսպիսին չէր, ի՞նչ եղավ մեր Դավթին… Գազան, էլի, «հմայիչ» գազան. իրեն դրել է առյուծի տեղ, առյուծի նման էլ մռնչում է…
— Պապա, տես, լսի, նման ե՞մ առյուծին…

Սա մեզ բոլորիս կուտի… Ղազարոս Աղայանի «Զանգի-Զրանգիի» հերոսի նման… Լիլիթ Բլեյանն էլ վատ զգաց, երբ իմացավ Սոնուլիկին կոպտելու մասին… Դեռ ճանապարհին էլ Սոնուլիկը մանրամասները կպատմի մայրիկին… Աղջիկների էին սովոր, նրանց մանկավարժությանը, կարծես վատ էլ չէր ստացվում: Իսկ այ, վարքի շեղումը շարունակ  զգալի դարձնող այս տղայի հետ ինչպե՞ս վարվենք… Գուցե ավագ թոռնուհի Արաքս Հովհաննիսյա՞նը միջամտի…

 Մնում է՝ այս մռնչացող, գրավիչ գազանը չկծի, չծեծի, չանվանարկի… Լիլիթ Բլեյանին ու Սոնուլիկին ճանապարհում է, թվում է՝ մեծ քրոջ խաթրը պիտի առնի, աստիճանների գլխից կանչում է.
— Գնացեք ապուշներ, էլի կգաք:
Շուշան Բլեյանին էլ սպառնում է սկայպով.
— Շուշիկը գա Երևան, ծեծելու եմ՝ «գիժ, ապուշ» ասեմ…

Կիրակի օրով Դավիթը մետրո հաճույքով նստեց, տիկին Ֆրիդայենց տանը լավ զգաց իրեն, պատվիրեց հաջորդ նվերների տեսականին. անհատական մոտեցում է ցուցաբերում, խելքը տեղն է, կոնկրետ է…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է…

Վերնագիրը՝ ըստ Նորայր Ասատրյանի Ուռա՜, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է: Չխանգարի՜ հանկարծ Լիլիթ Բլեյանի համերգին. ի՞նչ եք կարծում՝ Լիլիթն իր համերգի օրը ճի՞շտ է ընտրել… Տեսնենք, տեսնենք. երկուսին էլ ժամեր մնացին։

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…

Դինոզավրերն այսօր՝ օդում, ջրում, ցամաքում… տիեզերքում…

Դու էլ արի, Նորեկ տարի, Գըլխիս վերից Անցիր — գընա…. Անհետ, անտես Կորչենք, ինչպես Ջոկ հընչյուններ Մի մեծ երգի,– Լոկ հյուլեներ Տիեզերքի: Հովհ. Թումանյան Գևորգ Հակոբյանի հետ, ինչպես մանրակրկիտ-արշավական, հասել էինք Դպրոց-պարտեզ՝ ետևում թողնելով Մայր