Դուք՝ հանրակրթության՝ ավագ դպրոցի շրջանն ավարտողներդ, ձեր մեջ՝ սեբաստացիները կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ մեր տոների տոնական սրահում: Այսպես է օրացույցով մեր, ուսումնական մեր կյանքով-կազմակերպմամբ, ամեն ուրբաթյա համերգ-ներկայացումներով, որ այսօր կլինի ուղիղ ժամը 15.00, ամեն առավոտվա ընդհանուր պարապմունքներով, այսօր առավոտվա պես՝ 9։00 սկսվող…

Մուտքը ձեր Մարմարյա սրահ, այս անգամ Արևմուտքի ճառագայթով կրթահամալիրի Բանգլադեշի՝ Սեբաստիա մարզադաշտերից, կենտրոնական ընթերցարանով. այսպիսի խորհուրդ… Հետո՝  60 րոպե, ավելի՝ որքան զորեք, ցնծություն-տոնախմբություն մեր Մարմարյա սրահում, ավանդական, բաց, բոլորի հետ՝ սեբաստացի ոչ սեբաստացի, Ավագի շրջանն ավարտածների ու շրջան նոր մտնողների, ձեր հարազատ-բարեկամների, ձեր սեբաստացիների հետ… Մեր Ավագն եք: Այս ծափերին-ցնծությանը արժանի կաք-լինեք-մնաք: Հետո դուրս կգաք Մարմարյա ցուցասրահով, արևելյան ճառագայթով կրթահամալիրի Բանգլադեշի, Մայր դպրոցի պուրակով… սովորական-ամեն օրվա պես, ախր, դուք բոլորդ՝ այսպես անսովոր, առանց ներս ու դրսի անջրպետի, առանց զանգի-օտարության-բաժանման-խտրության, հարազատության, ծանոթ-անծանոթ, հին-նոր, Բանգլադեշի ու ոչ, առանց գերազանցության ու վարչարարության, ամբողջական ներառական… Ու այս օրը, որ ներկայում է, ինչպես բոլոր մնացածը, անցածը, ձերը լինի, ցանկություն է, ձեր առաջ փռված բոլոր օրերի նման… Անցեք, թիկունքում այս օրն է, մեր ուսումնական օրացույցով որոշված մյուս բոլոր օրերի նման, ձեր դպրոցը՝ նախակրթարանով-կրտսերով-միջինով-ավագով,  մասնագիտական քոլեջով, լրացուցիչով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ իմ-ձեր դպրոցը, միշտ բաց բոլորիդ առաջ և ուրախ՝ յուրաքանչյուրովդ, առանց խտրության… Գերազանցությունը կյանքով կիմացվի ու կյանքում՝ ապրելով, հաստատեք. ձրի առել եք՝ քրտինքով ստեղծեք շարունակ, շատացրեք, ձրի էլ բաշխեք, ստեղծեք բարին ու բաշխեք լիուլի… Ահա հաջողության իմ բանաձևը. առեք՝ ձերը լինի:

Շրջանավարտների ցնծություն-տոնախմբություն…
Լուսանկարները` Մարինա Մկրտչյանի:

Երեկ երեկոյան տան ճանապարհին նորից հանդիպեցի Երևանում, մեր կյանքում խխունջների աշխարհ (ի՞նչ՝ վտա՞ռ, հո՞տ, երամա՞կ, բո՞ւյլ, ոհմա՞կ, ճահո՞ւկ, երա՞մ, ջո՞կ, զո՞րք… սա՝ հատուկ Դավիթ Բլեյանի ու իր ընկերների համար) հայտնաբերած զույգին… Ես պատմեցի խխունջներով մեր այս մեկ օրվա մասին՝ ինչ գիտեի… Ուրախացան-զարմացան: Հետո զննեցինք պուրակը… Խխունջները չքվել էին… անձրևի պես, անձրևների հետ… Ի՞նչ եղան… այս միգրանտնե՞րը…

Դավիթ Բլեյանն ու Արմինեն ինձ էին սպասում  անհամբեր. պատշգամբում տիրություն էր անում խխունջիկը՝ միակը, որ երեկ խույս էր տվել որջից իր ու վայելում էր տերևը…

Կրթահամալիրի ողջույնը Վրաստանի անկախության (დამოუკიდებლობის დღე) տոնի առթիվ… Եղավ, ստեղծվել է կրթահամալիրում՝ տեքստով վրացերեն, նկարներով-մոնտաժով, ողջույնի հերոս-սովորողներով… Մեր պատանիների-ուսուցիչների անկեղծ սիրո Վրաստան… Գիտենք, որ մեր գործընկերները Թբիլիսիից պատրաստվում են Հայաստանի տոնի առիթով իրենց շնորհավորանքին՝ տեսանյութ ծնված Գեորգի Մոմցելիձեի թիվ 98 դպրոցում մեր սիրելի: Այսօր, ինչպես ամեն տարի, մենք հրավիրված ենք Վրաստանի տոնի առիթով պաշտոնական ընդունելությունը և տեսեք՝ ոչ դատարկ ձեռքով… միշտ սրտից բխող առատությամբ-ուրախությամբ: Սեբաստացի սովորող ուսուցիչների մի խումբ մայիսի 26-28-ին Թբիլիսիի Գլդանիի թիվ 132 դպրոցի հրավերով Թբիլիսիում համատեղ թափառումով-կրթական փոխանակումով միասին կնշեն մեր միասին 1918-ին՝ միաժամանակ, նույն քաղաքում ձեռք բերած Անկախության-Հանրապետության օրերը… Իսկ երեկ ուշ ինձ զանգեց Սամսե-Ջախախեթիի՝ Ախալքալաքի միակ վրացական դպրոցի տնօրեն Լեյլա Ճինճարաուլին, ու առաջին հեռախոսային խոսակցությունն ունեցանք որպես հարազատներ… Մեր նոր գործընկերները Ախալքալաքի հայկական տիկնիկային թատրոնի հետ կմասնակցեն հունիսյան Բանգլադեշյան պլեներին. շա՜տ լավ է: Նույնքան լավ է, որ մեր արտագնա «Գեղարվեստը կրթահամալիրում» կրթամշակութային ներխուժումը Ջավախքում կլինի, հունիսի վերջին

Կրթահամալիրի առաջին դասարանցիների ֆոտոողջույնը շրջանավարտներին
Լուսանկարները` Հասմիկ Թոփչյանի

Իմ-ձեր հոգսերի, գործերի, մտածումների կիզակետում մայիսի 29-ին մեկնարկող ուսումնական ճամբարներն են՝ բաց, առանց որևէ խտրության ոչ սեբաստացիների համար: Ուսումնական ճամբարը, ինչպես հրապարակված, այս օրերին տարածվող «Ամառ 2017» նախագծով մեր բոլոր աշխատանքները, լրացուցիչ կրթական են… Սովորողի համար ի՞նչ ասել է լրացուցիչ… ինչի՞ն լրացում:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
#1050

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոգևորումի մեխեր-նորամուտներ

Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանին հեշտ չի ոգևորել։ Շաբաթ օրով, «Ծառզարդար կրթական պարտեզում» սեբաստացի կրթական համայնքի օրացույց մտած տոնին մեր բնակելի արվարձանի կրթական պարտեզի պուրակի կենտրոնում հայտնված Գրիգոր Խաչատրյանի «Մեխն» այնքա՜ն է ոգևորել Նազարեթին, որ նա իր

Իմ պոստում Տիարի՝ արթուն պահակի. գիր է…

— Ձմեռվա առաջին օրը շնորհավո՜ր…,- ձնագնդիի պես գլո՜ր մահճակալից, հյուրասենյակում ձայնեղ հայտնվեց Դավիթը Բլեյանը՝ առավոտ կանուխ։ Դեկտեմբերի նկատմամբ Դավթի վերաբերմունքը գիտեք. նրա ծննդյան ամիսն է, մեզ բոլորիս հիմա պատրաստում է

Բանգլադեշի մեր ծովերից մինչև Գեղամա՝ համատեղ դեսանտով…

Հավատացե՛ք իմ գրին, Մայր դպրոցի տարիների բուժքույր Արծվիկի կշեռքին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանի արձանագրությանը… կշռվել էի, ինչպես խոստացել էի, ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, և երեկ՝ հունիսի