Մտահոգ-անկեղծ դժվարություններով մեկմեկու…
Ու միշտ՝ ամբողջական ներառական….

«Ազատություն» ռադիոկայանում, մինչ իմ ուղիղ եթերը րոպեներ ունեի։ Մի վատ բան կա լրատվական-վերլուծական ինձ սիրելի այս միջավայրում՝ օդափոխությունը. այսպիսի անշարժ-ծանր-չթարմացվող օդում կարելի՞ է ազատ գործել-ստեղծել-տարածել… Մի անկյունում գրավեց ձեռքի ափերում հարմար տեղավորվող գրավիչ նոր, տպագիր, ռուսերեն գիրք՝ Ринат Валиуллин «Где валяются поцелуи. Париж»։ Կտրվելու համար առօրյայից-ամենից, մեկ օ՞ր, միա՞յն, հեղինակային բացահայտում. սա մինչև վերջ կարդալու ցանկությունը համակեց-տարավ այնպես, որ ուզեցի գովազդել իմ գրպանում միշտ պահվող նոթատետրում՝ ծալովի թղթի մի կտոր, սևագրի ազատ մնացած մի անկյունում, այս պահին օրագրում զետեղելու համար. ահա այս մեկը. «Կնոջը քիչ է սխրանքը. նրան հանցագործություն է պետք»…
Քիչ է՝ նայեք սա էլ.

— Մտքով ես քեզ հետ եմ…
— Մտքում ես էլ կարող եմ…

Կկարդա՞մ այս գիրքը, որ ինձ սիրալիր առաջարկում էր «Ազատության» օպերատորը, ինչպես Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը» հայերեն, Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ, որ այնքա՜ն հավանեցին մեր գրական ակումբի սեբաստացիները, ի դեպ, նաև սիրելի Հրաչյա Բայրամյանը, ում հետ կարևոր րոպեներ անցկացրինք երեկ Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանատան՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ։ «Ականջաբարձը» հավանած մերոնք քննարկեցին-գովեցին, տարածեցին այնքան ու այնպես, որ մեր տաղանդաշատ հարևան Իրակլիին «Գեղարվեստի Հարթակում» ընդունելու առաջարկս ինչպե՞ս չկատարեմ։ Սիրելի Ելենա Խոդիկյան, օգնիր… Կկարդա՞մ ես «Անտարես»-ի հրատարակած այդ գիրքը, ահա հարցը, գիրք, որ նույնքան գրավիչ է, ինչքան Ռինատի գիրքը, նույն չափի, և ահա անխոնջ գրքասեր Մարի Գաբանյանի շնորհիվ իմ սեղանին է… Այս ռիթմով-կյանքով՝ շուտ արա-ամենը-ամեն ինչ ու լավ, ավելի լավ, շատ լավ, խիտ-խիտ, լեցուն-լեցուն… Երբ ընթերցելը, որպես մտավոր աշխատանք, ծիսական ինքնընկղմումի-վայելումի հանդարտություն է պահանջում, իմացական հայտնագործումներով-դադարներով… Ե՞րբ, ինչպե՞ս… Քանի՜ գիրք հավաքեմ հաջորդ՝ որերորդ վաթսունիս համար, երբ ամեն օր, լա՜վ, հա՜, ամեն շաբաթ, ամիս այսպիսի մի գիրք է հայտնվում… Քանի՞ վասթսուն ունեմ այս երկրային կյանքում…

Նախակրթարանում՝ պղպջակատոն է:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Վրաստանի անկախության տոնի առթիվ  մեր վրացախոսների ակումբի տեսաշնորհավորանքը, որ երեկ մեծ ընդունելության ժամանակ «Մարիոտի» սրահի էկրանին էր, նորին գերազանցություն դեսպանը, նրա կինը՝ այս անկեղծ-մարդկային հմայքով ոգևորող զույգը, նրանց շրջապատը շատ են հավանել. որքա՜ն գովեցին… Ուրախ, անկեղծ… Եվ դեռ կհավանեն, թող պտտվի. պտտեք բոլորդ եթերով մեկ։ Հայ-վրաց բարեկամության ծավալումը, ահա, այս բինոմի մեջ է՝ ուրախ-անկեղծ, անկեղծ-ուրախ՝ մեկմեկով, իրարով, իրար գործերով, հաջողություններով, անկեղծ-մտահոգ՝ դժվարությունների համար, անկեղծ-ցավելով անհաջողությունների դեպքում… Ուրախ՝ իրար տեսնելիս, իրար շնորհավորելու առիթները բաց չթողնելով։ Կլինե՞մ ես հունիսի 2-4-ը Թբիլիսիում, այս ինձ պատած, իմ արձակած Ամառ 2017-ի շրջապտույտի մեջ… Երբ այդպես էլ չիմացվեց՝ երեկ իրիկունը երբ-ինչպես հանգա-առանձնացա-մեռա-ծնվեցի… թաղումով-ծնունդով… Ու ո՜ղջ գիշեր իր բոլոր ժամերով՝ անընդհատ, Շուշանի՝ բաց պատուհաններով սենյակում չլռող ծնծղա-խշշոց. անձրևը, թափահարում է քնած քաղաքի ողջ ստեղնաշարը… Ու հիմա էլ անձրևը իմ բաց պատուհանից չի լռում: Գուցե իրո՞ք մեր խուրջին- ուսապարկում  «Ուսումնական ամառ» 2017-ի պիտի ճամփորդ-ճամբարականի թափանցիկ մոմլաթե թիկնոցը հայտնվի՝ հեշտ ծալվող-հավաքվող, ինչպես մեր ամառային լողափերի լողավազանները՝ երեկվա-այսօրվա իմ մտահոգությունը-գործը անհետաձգելի, որ ոչինչ չհետաձգվի, ոչ մի նախագիծ՝ Սևանի «Ժայռում» մեր, թե Կարինե Պետրոսյանի «Մաշտոցներում», չթրջի-չնեղացնի… Սիրեք անձրևը, ինչպես ամեն մի տարերք, ուժեղ շոգը, կարկուտը, սըռը… ինչպես ես, հիմա ու միշտ:

Ձիաթերապիան ագարակում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Երեկվա մեր Մարմարյա սրահի ուրախությունը՝ և՛ մեր Ավագ դպրոցի շրջանն ավարտողների «Ցտեսություն» նախագծով, ժամը 11.00-ին, և՛ «Ողջույն, ուսումնական ամառ» նախագծով շրջանն սկսողների 15.00-ին, հավանեցի, դո՞ւք էլ, ներկա-բացակա. ուրախ-անկեղծ, բա՜ց, ով գա-եկավ-տեղեկացրինք՝ ողջն իրենն է-հարազատ, նախկին-ներկա, նայող-մասնակից… Մենք-մեզնով, մեր կյանքով, միշտ ներառական ամբողջական: Իսկ Սյուզի Մարգարյանի կանչով Մարմարյա սրահում ճամբարական շրջանի նախահավաքին մասնակցեց և իմ հեծանիվը… Ջա՜ն, հեծանիվ ջան… Ու բարի վերադարձ, Սյուզի Մարգարյան, Մարմարյա սրահ, ամառային ճամբարների կանչով… Երկուսով հետաքրքիր-ուրախ էր, չէ՞, սրահում։

Արևմտյան դպրոցի 6 տարեկաններ:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Պիտի այսօր մասնակցեմ «Անանիա Շիրակացի» ճեմարանի շրջանավարտների թվով 24-րդ ճանապարհումին մեծ կյանք, ինչպես գրված է իմ հին բարեկամ Աշոտ Ալիխանյանի հրավերում, ժամը 11.00-ին, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքում… Ե՜րբ եմ եղել… ճեմարանում կամ այս թատրոնում… Լավ է՝ երկուսը մեկում՝ ո՛չ թատրոն, ո՛չ ճեմարան, թե՞ և՛ թատրոն, և՛ ճեմարան… Տեսնենք. անկեղծ ուրախանանք մեկ-մեկով… պատմենք-տարածենք…  Այդպես «Այբ»-ի Արարատյան բակալավրիատ ծրագրի մեկնարկի ներկայացմանն էլ կմասնակցեմ… Որ մեր կյանքի-կյանքով մանկավարժական ձեռքբերումները դառնան խթան-փորձառություն կյանքի փոփոխությունների համար…

Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան
#1051

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նախատոն, Տոնի ավագ շաբաթ, ու ես sos եմ հնչեցնում…

Արփինե անունով երիտասարդ ծնողը Դպրոց-պարտեզից ինձ հուզեց իր ուշադրությամբ-հետևողականությամբ-նրբանկատությամբ… Տպավորվել էի նրա ակտիվությամբ-բարեկրթությամբ՝ կլոր սեղանից։ Իսկ հիմա Մայր դպրոցում դեպի երաժշտական ուսումնական կենտրոն քայլելիս լսում եմ նրա շփոթեցնող հարցը. —

Զի վարձք մեր բազում են…

Տաթև Հարությունյանն իմ ուշադրության, օրվա իմ պատումի կենտրոնում է երկու պատճառով. նախ, որ դիմել է մրցութային-ներառող համակարգով կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ զբաղվողների հավաքանու լիիրավ անդամ դառնալու: Եվ, իհարկե, Գեղարվեստի կրտսեր դպրոցի

Խաղաղության-հաղթանակի մի մանիֆեստ

Այս օրերին հնչեցին հարցեր, իսկ ես իմ օրագրի ընթերցողների հետ պայմանավորվել եմ անպատասխան չթողնել որևէ կերպ ներկայացված հարցը… Այս երրորդությունը՝ հայրենիքը, լեզուն, կրոնը (դավանանքը եկեղեցական), անկորուստ փոխանցման ենթակա է… Ես