Դավիթ Բլեյանի հետ պայմանավորվել ենք. մեկ շաբաթով Մաշային ուղարկում ենք իր տատիկի մոտ, հեռավոր մի գյուղ, նրա արջին՝ հեռավոր անտառներ, թող առանց բռնության, առանց արհեստական կենցաղի ապրի ազատ, իր ընկեր արջերի հետ, լեն ու բոլ, բնական: Գայլը քաշվում է սարեր, թող ոռնա՝ իր ու մեզ համար, որս անի մյուս գայլերի պես, բայց սարերից:
— Հայրի՜կ, մենք իր ոռնոցի ձայնը կլսե՞նք:

Նապաստակի հարցն էր մի քիչ դժվար, որ անվտանգ լինի, մոտակա անտառի բացատում… Դավիթն ու ես սկսում ենք նոր հեքիաթներ կարդալ-ներկայացնել, ավելի շատ ման գալ, նկարել, ծեփել ու սենյակը կարգի բերել: Դեկտեմբերի 12-ին երեք տարեկան դարձող Դավիթ Բլեյանը պատրաստվի պիտի: Այս շաբաթը անցնի` բոլոր տարիքի սեբաստացիների Տոնը, ու կպչենք՝ Դավթի ղեկավարությամբ, մեր ավանդական ծեսին…

Այս որոշման մասին մենք երեկ հայտնեցինք Շուշանին, ով դեմ չէր Վիեննայի մոտի անտառները տրամադրել Դավթի ընկեր հերոսներին. տեսնենք, մեկ էլ տեսար` ամանորյա տոներն անցկացնեն Ավստրիայում:

Մենք սկայպով ծանոթացանք Շուշանի կացարանում ապրողԹերեզա անունով հայուհու՝ Շուշանի կոնսերվատորիայում սովորող օպերային երգչուհու հետ, ում հետ Շուշանը պարապում է, ընկերություն անում: Ահա նրանք, Դավթի լուրերը լսելուց և գազան ներկայացումները վայելելուց հետո, շտապեցին լողավազան՝ երգելու…

Դավիթը, ահա, ինձ հարազատ թփթփոցով մոտեցավ գրասեղանին. կիրակնօրյա գիրն ու ռեժիմը ունեն իրենց յուրահատկությունները…
— Ուզում եմ զուգարան գնամ, հետո լողանամ…Կօգնե՞ս, հայրիկ, ինձ:
— Իհարկե՛:

Դավիթը սկսում է լողանալ իր նախաձեռնությամբ. սա իմ երկու տարվա ջանքերի լավ ցուցանիշ չէ՞, Գևորգ Հակոբյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հետաքրքրե՞ց ձեզ: Իմ գործը կյանքում էլ, օրագրում էլ հենց սա է…

— Հնդկաստանում ո՞ր կենդանիներն են ապրում, հայրիկ… — Փղեր, շա՜տ փղեր… — Էլ ո՞ր կենդանիները… — Էլի ու էլի փղեր… — Բա հնդկահավե՞րը, պապ… Իբր դանդաղ է հասունանում մեր տղան.

Եվ վարդը բացվում է մայիսի՞ն

Մեր տան պատշգամբում այդպես է… Դավիթ Բլեյանն օրեր առաջ հաշվել է քսանութ կոկոն, հիմա ես զբոսնում եմ-վերահաշվում կոկոնները… Շատացել են… Այլ ծաղիկներ… Թող արթնանա հերոսը մեր ու հաշվի. ով իր

Արև, արև, դուրս արի…

Կիրակի Դավիթը լողացավ ժամը 9-ի մոտերը. մինչ այդ նստած է զուգարանակոնքին՝ քաքիկ է անում, խոսում է, գժություններ ասում-անում: Արմինեն երանության մեջ է՝ քնա՜ծ, ես ու Դավիթն էլ մեր երանությունն ենք