Տուն մտա. Արմինեն է դիմավորում. Դավիթը հյուրասենյակում, խորքում, իմ համակարգչի առաջ մուլտեր է նայում…
— Շան տղա, չես դիմավորո՞ւմ հորդ…,- լսում եմ հորս ձայնը, տնքոցը, հայրս տուն է մտել աշխատանքից, ու ես ինչ-որ բանով տարված եմ ՝ դուրսը, ներսը, հորս չեմ դիմավորում…

Հիմա, երբ ես խոհանոցից դուրս եմ եկել, Դավիթը դեռ համակարգչի առաջ է, իսկապես խռովել եմ Դավթից… Այդպես էլ ոչ մի բառ չխոսեցի. հետո քանի՜ անգամ Դավիթը մոտենալու փորձեր արեց՝ անդունդն անհաղթահարելի էր:

— Պապ, իմ վրա մի ջղայնացի, ես քեզ շատ եմ սիրում,- հեծանվով անցուդարձ է անում Դավիթը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բա ո՞վ ա ապուշ, մայրիկ

— Հայրիկ, արդեն Շուշի գնացել ե՞նք, հիմա Երևան ենք գնում. ես Երևանը սիրում եմ… Դավիթ Բլեյանը Դպրոց-պարտեզի իր խմբին է կարոտել, իր Սոնային, Շուշանին, Արմենին… Չնայած, երկու իրիկուն որ անցկացրեց

Օրագիր-շնորհավորագիր-Դավթագիր-տոնագիր

— Հայրիկ, ես արդեն արթնացել եմ…  դեկտեմբերի 12-ը եկել է՞… Մորաքույրը տորթ թխել-վերջացրել է՞, գնում եմ՝ տեսնեմ… Մեծ դժվարությամբ ուշ քնեց և նույն դժվարությամբ աչքերը բացեց ժամը 8-ի մոտ մեր հոբելյար

Կիրակիի օրով հորդառատ անձրևը իմացումի հավես ու թափ պարգևե՞ց…

Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում,