Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է.
— Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ…
Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ…
— Քիչ ա, մա՛մ,- ասում է լացակումած. աչքին միշտ քիչ է երևում,- ես շատ ընկերներ ունեմ, շա՜տ…
Ես, իհարկե, ոգևորվում-ուրախանում եմ… բայց դե, տանից է գնում, տան Արմինե մայրիկ տնտեսուհին չի կարող ոգևորվել առանձնապես… Մի օր, երկու…
— Հորդ նման ես լրիվ. ի՜նչ լավ բան որտեղ տեսնի, դպրոց տանի, տուն չբերի,- ասում է ու … օգնում Դավթին՝ պատրաստելու ամենօրյա տոպրակը։

Հիմնական դպրոցի 1-ին դասարանի սովորողների լողի մարզումները  կրթահամալիրի ծածկած լողավազանում:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Վահրամ Մարտիրոսյանենց տանն ենք՝ լավ բակ ունեն. ծննդյան երեկո է, սեղան բակում, հորեղբոր տղա Վարդանը Փարիզից  է եկել ու այնքա՜ն սիրով համեղ խորոված արեց մեր ներկայությամբ՝ իր հեղինակած մոբիլ մանղալով… Տեսնելու բան էր… մեր հայրենագիտական կայանին արժանի սարք… Դավթին Վարդանը քաղցրավենիք նվիրեց՝ մե՜ծ-փափո՜ւկ-համե՜ղ կարուսել-կոնֆետ.
— Վաղը կտանեմ խումբ՝ ընկերների հետ միասին կուտենք,- ճչաց ուրախությունից Դավիթը: Ու անարձագանք մնաց նվիրողի առաջարկը՝
— Տո բա՛ց հիմա, իմ ներկայությամբ կեր՝ սիրտս ուրախանա…
Դավիթ Բլեյանի սիրտն այլ պահանջ ունի այլևս. այսպիսի հասուն-իրենից կտրող հերոս տղա ունենք։

Բարեկարգում ենք մեր բակ-պարտեզը:
Լուսանկարները՝  Շամիրամ Պողոսյանի:

Հնդկաստանը զարկ է տալիս արևային էներգիայի արտադրությանը, Սինգապուրում բացվել է հարավարևելյան Ասիայի խոշորագույն՝ 3D տպագրության լաբորատորիան, Հայաստանի 2016թ.-ի բյուջեն դոլարային արտահայտությամբ 2015թ.-ի բյուջեից քիչ է լինելու, ….  իսկ սեբաստացիներով իրար աչքալուսանքի լավ առիթ ունենք. երեկ կրթահամալիրի Մայր դպրոցում բնագիտական-տեխնիկական ստեղծագործության կենտրոնում, Գնել Հարությունյանի «Ռոբոտիքս»-ի լաբորատորիայում իր իսկ ջանքերով տեղադրվեց-«наладка» արվեց կրթահամալիրում առաջին 3D տպիչը… Սրանք բոլորը «no comment» շարքից են` հոկտեմբերի 2-ին բացվող «Դիջիթեք էքսպո»-ին ընդառաջ…
44Բայց ես ինձ թույլ տամ հիմնադիր տնօրենի և Խուստուփը գրավող արշավախմբի ղեկավարի իրավունքով մի քանի դիտարկում անել… Պատահակա՞ն են այս զուգադիպությունները, նաև այն, որ այս օրերին սկսեցին ձու ածել կրթահամալիրի գյուղացիական տնտեսության սագեր-ղազերը… Գիտե՞ք, ամեն ինչ չէ, որ պետք է բացատրել պատահականությունների պլանավորման ազգային միակ կենտրոնի գոյությամբ, որ ստեղծել ու հերոսությամբ ղեկավարում է կրթահամալիրի դիզայներ Գրիգոր Խաչատրյանը, ում թեթև ձեռքով նույնպես երեկ հեծանվային ակումբի այս պաստառը ձգվեց Մայր դպրոցի՝ Բաբաջանյան պողոտային նայող ճակատին…

Ուրիշի համար ոչինչ չենք անելու, անելու ենք մեր սրտի ուզածը, որ ապրենք մեր կյանքը… Հո չտես չե՞նք… Մեկն էս «ԴիջիԹեք էքսպոն», որ մեր մասնակցության առումով էլ, թվով էլ տասնմեկերորդն է. սրանից ծնվեց և մեր «Հանրակրթական դիջիթեքը»… Էքսպոյի տաղավարը կկարողանա՞նք դարձնել իրական ուսումնական՝ մեծ թվով սեբաստացի սովորող-ուսուցիչների համար, օգնենք, որ ընտանիքներով շաբաթ-կիրակի այցելեն. այս մշակույթի ձևավորումը հեղինակային կրթական ծրագրով որոշված խնդիրներից է… Մեր մեդիակարողություններն ու գործիքները բավարար չե՞ն կրթահամալիրի ուսումնական միջավայրը միացնելու էքսպո-տաղավարին, հետաքրքրվածներին առցանց ներկայացնել մեր մեդիակրթությունը, մեր մոբիլ ու ստեղծական կյանքն ուսումնական…

2-4 տարեկանները պատրաստվում են քնելու:
Լուսանկարները՝ Գոհար Բալջյանի:

Իսկ Գնել Հարությունյանի՝ «Ռոբոտիքս»-ով տարված 4-6-րդ դասարանցիները թող էքսպոյի տարածքում իրենց հասակակիցների համար լեգո-լաբորատորիա ձևավորեն, որ փոքրիկ այցելուները չձանձրանան, խաղան տեխնիկայով…

Իսկ սագերը պիտի թուխս նստեն, ճտեր հանեն… ինչպես մեր նոր տպիչով մենք պիտի ստեղծենք նոր լեգոներ… Հավի-ձվի պատմությունը հավերժ է… Պետք է. սկսենք ինկուբատորի կառուցումը՝ որպես տեխնիկական ինժեներական խնդիր…

Ընթերցողն իմ գնահատականն է պահանջում միջազգային անցուդարձին, Հայաստանի մասնակցությանը դրանց …
— Ինչո՞ւ եք խուսափում դրանց մասին օրագրում պատմելուց,- շիտակ հարցնում է, երբ հեծանվորդ Աշոտ Բլեյանին կանգնեցնում է ու առերեսում անում… Չեմ խուսափում պատասխանից, խուսափում եմ սպեկուլյացիայից՝ որևէ ձևով, սղացնելուց, իմ օրագիրը որպես «քողարկված» ամբիոն գործածելուց. կրթահամալիրի տնօրենի բլոգո՛ւմ է իմ օրագիրը՝ սրա մասին է խոսքը: Կրթահամալիրի տնօրենը՝ Աշոտ Բլեյանը, կուսակցական պատկանելություն չունի, և քաղաքական հայացքները, որ ես հայտնում եմ, և՛ ձևի, և՛ բովանդակության առումով հանրային գործիչ-անհատինն են. չեմ խուսափում, բայց և չեմ պարտադրում որևէ ձևով… Իմ բլոգում իմ բոլոր ելույթները, հարցազրույց-տեսանյութերը տեղադրված են… Բարի եղեք, եթե հետաքրքրվում եք… Իմ օրագրում էլ ես կամ պարբերական իմ հրապարակումներով…

Խնձորահյուրասիրություն սեպտեմբերիկներին:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի:

Օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած ՆԱՏՕ-ի՝  խաղաղապահ գործողությունների գագաթաժողովում Վրաստանի վարչապետի այս ելույթը նախանձ շարժեց: Բռավո՜, Վրաստան: «Մենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում կդառնանք չորրորդ երկիրը, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ինչը մատնանշում է ՆԱՏՕ-ի հետ վրացական զինված ուժերի համաձայնեցված գործողությունների մակարդակը»: Վրաստանն օգտագործեց բարձր ամբիոնը նաև Ռուսաստանի հետ պրագմատիկ քաղաքականության հաստատման համար… Իհարկե, պիտի կարողանանք պաշտպանել մեր սահմանները, մեր արժանապատվությունը ու նաև անհրաժեշտ հակահարված հասցնել Ադրբեջանին… Թուրքիային… Բայց: Բարձր ամբիոնը բոլոր առումներով հարկ է գործածել հեռանկարային ներառական նախաձեռնությունների ու առաջարկների համար… Աշխարհն այնպես խրված է Սիրիայի, իսլամական պետության, աղվանական թալիբների խնդիրներում, որ անգամ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմը երկրորդ պլան է մղվում… Ասել է, թե ես կրկնում եմ Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է ընդհանուր հարթակը «Փոխադարձ մեղադրանքների և պետությունների առճակատման վայրի» վերածելու անթույլատրելիության մասին։

Իսկ հայտնի գործարարների և երգիչների պարգևատրումը, ինձ համար, նույն շարքից է… Բայց ավելի լավ սրա մասին գրել-ներկայացնել, քան լրագրող-վերլուծաբան Հայկ Գևորգյանը, կդժվարանամ, ու իմ գործն էլ չէ: Կարդացեˊք այս հոդվածը մինչև վերջ: Լավ է վերնագրված՝ «Փող և հայրենիք»: Ու հիշեցի ես Գրիգոր Խաչատրյանի՝ առաջինը նկատած ցուցանակը Բագրատունյաց պողոտայի վրա… մեծ… «назло»՝ «Հայրենիք» տոնավաճառ…

Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#463

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձմեռ պապի նվերն ենք ձեր՝ մենք ու մեր ճամբարային նախագծերը…

Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն

Չեմ մոռանա իմ եղբայր Մարսելին երբեք

Մեր թաղի մասին (Երևանի Սևանի փողոցի փակուղի), որտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել մինչև 1978թ., ես պատմել եմ։ Գետառը, որ հիմա քաղաքի ողջ տարածքով թողեցին բետոնի ծածկի տակ, փակեցին, անցնում էր

Հանգիստ, միայն հանգիստ

Ուրիշ ի՞նչ պիտի կամենաս-փոխանցես մի հարթակում, որտեղ գտնվում էի ես՝ Մարդամեջ 2021 սոցիալական նորարորության հավաքում առցանց, լսելի իմ շուրջ, ծանոթ-անծանոթ, համակրող-մերժող, պարզապես մարդկանց․․․ Երբ քաղաքում Նիկոլով-առանց Նիկոլ հայաստանցիները հանրահավաք-քայլերթից հետո դիրքավորվում են․․․