Դավիթ Բլեյանն ու իր ընկերները՝ արդեն վեց տարեկան, 2016-ի մայիսից, երբ ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանը թվով 25 և ավելի հինգ տարեկաններին հավաքեց իր դասարանում, այս՝ հեղինակային գործն են սովորեցնում ընկեր Մարինեին… սովորեցնում են ու սովորեցնում` վատ դպրոցը քանդել, լավ դպրոց սարքել: Ինչպե՞ս վատը քանդել-լավը սարքելու այս մեր հունար-փեշակը տարածել հանրապետությունով մեկ…

«Կրթական պարտեզ բնակելի զանգվածում՝ Հարավարևմտյան Բ-1 թաղամասում» նախագիծ-առաջարկը եղել և մնում է իմ գործերից գործը… Հավաքից հավաք՝ 2016-ի մայիսից 2017-ի մայիս սիրով-խելացի ի մի բերենք-ներկայացնենք կրթական պարտեզի տարածքում մեր տիրապետման տակ գտնվող շենք-շինությունների, դրանց բակ-հողամասերի բարելավման՝ սարքման աշխատանքները: Երեկ, տարբեր խմբերով, տարբեր երթուղիներով-տևողությամբ մեր դպրոցների ղեկավարներ Քնարիկի, Նվարդի, Նառայի, Անի Սարգսյանի ու կինոֆոտոգործ սովորողների, Թերթ am-ի լրագրողի և օպերատորի հետ նորից անցանք կրթական պարտեզով…

Մերի Գրիգորյան և ընկերներ. կադրեր տեսադասից։

Տպավորիչ է. բարեխիղճ հետևողականությամբ քանդել ենք վատը, նվիրումով-ջանքով սարքել լավը… Ու հիմա տեսանելի փաստ-օազիսներ ունենք կրթական պարտեզի՝ Արևելյան ու Հյուսիսային դպրոց պարտեզների, Քոլեջ-պարտեզի ու Մայր դպրոց-խառնարանի տեսքով: Ունենք նաև այս օազիսների արանքում քաղաքապետարանի ենթակայության թ.թ. 76, 93, 95 նախադպրոցական ուսումնական հաստատությունները, նրանց տիպային 14 խմբանի շենքերը՝ այսօր կիսով չափ գործածվող-զբաղեցված, կիսով չափ ամայի-ավերակ, մետաղական ճաղավանդակներով մեկուսացված անխնամ-բարձիթողի-խնամքի կարոտ, բնակչից ու բնակավայրից օտարված, միջբնակավայրային անցումները փակող հողատարածքներ… Իմ ասածի մեջ և՛ ցավ կա, և՛ առաջարկ, ոչ երբեք գերազանցություն, կրթական պարտեզը վճռական, բոլոր մասնակիցների-շահառուների հետ համերաշխ սարքելու հաստատակամություն… Կրթական պարտեզի իրագործումով բեռնաթափվում է թիվ 181 հիմնական դպրոցը, դպրոցը գործում է մեկ հերթով, 1-4-րդ դասարանցիները դպրոցի, թաղամասի բնակիչները իրենց շենքերին ավելի հարմար դիրքում գտնվող դպրոց-պարտեզների սաներ են դառնում… Այո, լուծում է՝ պարզ-իրագործելի, թիվ թ. 76, թ. 93, թ. 95 մանկապարտեզները վերածվեն կրտսեր դպրոց-պարտեզների, ինչպես մեր կրթահամալիրի կրտսեր դպրոց պարտեզները՝ 3-5 տարեկանների խմբերով և 1-4-րդ դասարաններով… Նորաստեղծ դպրոց-պարտեզների պատկանելությունը, կրթական ծրագիրը չեն փոխվում, ուսուցիչ-դաստիարակ, այլ աշխատող չեն կրճատվում: Կրթական պարտեզի ուսումնական շենքերը այսպիսով սարքվելու հնարավորության պատվեր են ստանում, վերանում են կրթական հաստատությունների-թաղամասի միջև բոլոր տգեղ-անհարմար-անիմաստ ցանկապատերը, առաջանում են մարդուն՝ բնակչին, սովորողին-ուսուցչին հարմար ուղիներ-անցումներ, ուսումնական մասնաշենքերի, և հարակից հողերն սկսվում են խնամվել-կանաչապատվել՝ որպես մեկ միասնական-անվտանգ-հետաքրքիր տարածք։ Կարո՞ղ է այսպիսի գործը միավորող դառնալ: Այո, ակնհայտ է: Ո՞վ այս գործի մեջ չի սկսի իր քանդել-սարքելը:

Կրթահամալիրի շրջանավարտ Արեգ Գևորգյանը ներկայացնում է իր մասնագիտական գործունեության արդյունքները…

Ծո՜վ գործ այս օրերին, որ փոքր խմբերով պիտի արվի… Քննարկման ռեժիմում վատը քանդվի, լավը սարքվի, դառնա պրեզենտացիա, ֆիլմ, ուսումնական նախագիծ-առաջարկ, հրապարակում, բուկլետ, ցուցադրություն… կազմակերպում, հավաքի… Չհասցնել չկա, ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր կա, առցանց…

Իրիկունը ուշ եմ տուն մտնում, կրթահամալիրի կենտրոնից։ Դավիթ Բլեյանը դիմավորում է իր պատրաստած ուտեստների ափսեով՝ պիցա, կարկանդակ… սուշի… հատուկ ինձ համար:
— Սիրում ես չէ՞, պապ:
— Սիրում եմ: Հատկապես քո ոգևորվածությունը լողով-հեծանվով-նկարչությամբ-քանդակագործությամբ… Ի՞նչ եղավ կավը…
— Երեքշաբթի, հինգշաբթի իմ կավի պարապմունքներն են… Լսեցի՞ք: Երկուշաբթի-չորեքշաբթի՝ լողի… Էլ ձեզ չեմ վստահում… Դուք ամեն ինչ խառնում եք. իմ ձեռքով  ամեն ինչ կդնեմ իմ ուսապարկերի մեջ… Մեկը երևի քիչ լինի…

Հասմիկ Ղազարյան, Ջորջ Օրուել և ընկերներ…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1041

 

Explore More

Թարմ, զվարթ, հետաքրքիր` այսօրվա պես

Շուշան Բլեյանի, իմ, Դավթի և Արմինեի Թբիլիսի… Նախատեսածս եռօրյա-քառօրյա ճամփորդությունը՝ մեկ օր դադար Կողբում, այցելություն Կիրանց վանք, չկայացավ այս անգամ… Շնորհակալ եմ իմ կրտսեր վրացի ընկերոջը՝ Գիորգի Մոմցելիձեին, թիվ 98

Ձյունը գալիս է ավետիսներով բազում…

Ես իմ օրն սկսում եմ ավետիսով։ Այդպես և ողջ գիշեր. քանի՜ անգամ Աստղիկը իր ճիչով-կաթի պահանջով մեզ արթնացրեց… Ճերմակ-փափուկ ձյուն՝ իր ավետիսներով, իր ուրախությամբ… Տրտնջոց չլսեմ. ոչ մի ծպտուն… ուրախաբեր

Մեր Տոնի խորհրդանիշը հենց ուսումնական աշխատանքն է…

Դավիթ Բլեյանից չես հոգնի․ միշտ հետաքրքիր է, ինքնաբուխ․․․ — Спать не хочется… не охота… ,- և անցնում է,- нужно начать легкую разминку… Այսպես սկսեց օրը Աստղիկի եղբայր Դավիթը, որն ուզում