Հունիսի 15-ի օրագրի հավելվածը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական համակազմն արդեն երեսուն տարի մշակում, իրականացնում է հանրակրթության իր հեղինակած ծրագիրը՝ ամբողջական ներառական իր սկզբնավորման պահից: 

Այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև հեղինակային կրթական ծրագիրը, որոշված են Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում: Կրթահամալիրում իրականացվող հեղինակային հանրակրթական ծրագրերը հենվում են օրենքի 5-րդ հոդվածով որոշված հանրակրթության նպատակների, պետական քաղաքանության սկզբունքների և հանրակրթության պետական չափորոշիչի վրա, ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված՝ շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները՝ ըստ մակարդակների: Մեր մանկավարժության ձեռքբերումներն են և՛ ուսումնական պարապմունքների ձևերն ու դրանց կազմակերպման կարգերը, և՛ ուսումնական գործունեության արդյունքների՝ ամեն տարի լրացվող գնահատման բաց համակարգը։ 

Մեր հեղինակած մանկավարժությունը վաղուց դուրս է եկել կրթահամալիրի սահմաններից և առանձին դետալներով կիրառվում է հանրապետության նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում: Սակայն հեղինակային կրթական ծրագրի զարգացման, ցանցային տարածմամբ այլ դպրոցներում ամբողջական ներդնելու համար կարևոր է, որ ծրագրի սովորողի ուսումնական գործունեությունը գնահատվի, դասարանից դասարան փոխադրումը, ավարտական քննությունները կազմակերպվեն ծրագրով որոշված ձևերով և միջոցներով: Հեղինակային կրթական ծրագրով ուսանած շրջանավարտը իրավունք ունի ակնկալելու հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխանությունը որոշելու այլ ձև, քան պետական կրթական ծարագրով որոշման ձևն է: 

Սրան է նվիրված մեր մանկավարժական քննարկումը-կլոր սեղանը հունիսի 19-ին։ Համեցեք։ Մարիետ Սիմոնյանն իր գործընկերների հետ կներկայացնի մեր մշակած-փորձարկած համակարգի այս տարվա գործունեությունը,  2019-2020-ի առաջարկները։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպիսի՜ երջանիկ գոյություն՝ լավ դպրոցը, մարդու, նրա համար…

Բլեյան կրթական բաց ցանցի հանրային-պաշտոնական հրապարակային մեկնարկի օրվանից Բլեյանի դպրոցի՝ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորման, նրա ամեն մի մանկավարժական աշխատողի, օղակի վարքը, աշխատողի-սովորողի անհատական պլանը,

Գիր անձնական… չգիտեմ՝ որտեղից ու ինչպես փախած…

Նախանշանները հուշում են, որ ժամանակն է փոխելու աշխատանքը… Այս հրապարակումը կարդալուց առաջ էլ, հետո էլ իմ որոշումը չի փոխվել. ես կարգապահ կկատարեմ կրթահամալիրի տնօրենի պարտականությունները, կլինեմ բարեխիղճ ձեր տիար-տնօրենը մինչև

Զար-զնգի, խնամքի մանկավարժության իմ Զանգի…

Իմ մանկության Զանգվին՝ քայլարշավին Զանգու-Երևանով, աջ ափից-ձախ անցումներով, հեռուն տանող փլուզված կամուրջներին ու փակվող Գետառին հանդիպմանը այսպիսին պիտի լիներ ինձ հարազատ մարդկանց մեդիարձագանքը նաև՝ հուզիչ-բուռն ու անմիջական, նոր-հին աշխարհ հայտնաբերածի