Թող քո խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ: Սրանից ավելին չարիցն է:
Երեկ շաբաթ էր, այսօր՝ կիրակի…
– Ինչպես բոլոր-բոլորի տներո՞ւմ, հայրիկ…
Այո, Դավիթ Բլեյան: Մենք՝ հայր-որդի Բլեյաններ, շուտ ենք օրը միասին սկսել, «Անահիտ» շարժանկարի դիտումով… այսպես ստացվեց: Արմինեն, իհարկե, քնած է:
Անահիտի ձայնը Դավիթը ճանաչեց-ժպտաց.
– Մեր Նազենի աստղ Հովհաննիսյանն է, պա՜պ…
Ֆիլմն այս նվիրված է Ղազարոս Աղայանի 175-ամյակին, իսկ Ղազարոսը ապրիլը կանցկացնի կրթահամալիրում… Մեր ապրիլյան օրացույցով որոշված, որ մեկնարկեց երեկ, ճիշտ ապրիլի 1-ին:

– Ո՞րն է Հայաստանի խորհրդանիշը, պա՛պ…
Դժվար է իմանալ, թե շաբաթ օրը մեդիաաշխարհում, սեղանի մտավոր խաղերում Արմինեի հետ ինչերի է հանդիպել Դավիթը, ինչ ուսուցում ստացել, ինչ հարցեր են ծագել, մինչ ես ճանապարհներին էի։ Ու իմ պատասխանը ո՞ւր կտանի…
– Փարիզը Ֆրանսիայի խոհրդանի՞շն է համարվում, պա՛պ…
– Հա՜, այդպես Երևանն էլ` Հայաստանի… Կան այլ խորհրդանիշներ էլ, Դավիթ, Արարատ սարը, Արագածը՝ ինձ համար, Արարատյան դաշտը, Սևանա լիճը… Կուզեմ, որ խորհրդանիշ դառնա Զանգին` Հրազդան գետը…
– Չէ՜, պապ, նոր սարքածներից եմ հարցնում, որ մարդն է սարքել, ինչպես Էյֆելյան աշտարակը՝ Փարիզի…
Ախր գիտեի, որ ժամ առ ժամ մեծացող այս մարդը շաբաթ օրով լուրջ պատրաստություն է անցել ու հարցերի շարք առանձնացրել հատուկ կիրակիի համար… Հեշտ ու շուտ բաց թողողներից չէ, ոչ էլ Արմինեն՝ շուտ վերկացողներից…

– Պա՛պ, հարցիս դու պատասխանի…
Իսկապես, ինչո՞ւ խուսափենք հարցից, օրագրի ընթերցող, ասեք՝ մեր ձեռքերով-մտքով-հանճարով սարքած նյութական արժեքներից, ուզում եք՝ Խորհրդային շրջանի, ուզում եք՝ անկախության, ո՞րն է Հայաստանի խորհրդանիշ դարձել, համարվում…

Երեկ՝ ապրիլի 1-ին, կրթահամալիրի օրացույցով որոշված «Զանգի` մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը» նախագծով մեկ դյուժին սեբաստացի ուսուցիչներով Զանգվի աջ ափով, հոսանքին հակառակ, Սեբաստիա-Լենինգրադյան-Կիևյան-Կոմիտաս փողոցներով հասանք «Քանաքեռ» ՀԷԿ , հետո Կորեայի ձորով, Նոր Հաճնի, Նոր Գեղիի-Քարաշամբի կամուրջներով, Բջնի-Սոլակի ջրերով, Դդմաշենով, Հրազդանի ՀԷԿ-ով, լճով մինչև Հրազդան գետի սկիզբը… Դադարներով, իհարկե, հիացումի հարթակներով, որ Աբովյանի հերոսների ու մեր նոր Զանգիի ժառանգորդներն են… Նոր Զանգիի խորհրդանիշը՝ իրենց հայացքով-սիրով-վերաբերմունքով առօրյա… առ Զանգի: Իմ հերոսները, իմ ճամփորդական նյութերը, Զանգվի նոր փաստագրությունը-ազգագրությունը, որ իհարկե հիմք են դառնալու Աբովյանից 180 տարի անց «Զանգի» նոր հավելվածի համար… Պիտի գրվի, չէ՞, եթե պիտի մեր ձեռքերով քանդվի-մաքրվի, բռի միջամտությունից՝ շինարարական ու կենցաղային աղբից ազատվի ողջ պարգև Զանգին՝ իր 141 կմ-անոց ընթացքով մեր հայրենիով… մեր Զանգվի ճանաչումով-հայտնագործումով, մեր՝ Զանգվի ավազան Հայաստանի բնակչի ինքնաճանաչումով-հաստատումով, որպես Զանգի՝ Հայաստանի նոր խորհրդանիշի ստեղծումով…
– Դավիթ ջան, իմ այո-ն այս է…

Նույնքան բարեխղճորեն, շնորհակալ եմ Գևորգ Հակոբյան-Էմանուել Ագջոյան-Յուրա Գանջալյան հետախուզական ընկերությանը, պատրաստվում ենք ապրիլի 8-ի՝ օրացույցով որոշված «Մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը»՝ դեպի Մայր Արաքս, Արաքսավան բնակավայր, Զանգիի գրկախառնության անցումի նախագծին…

Իսկ երեկ ողջ ճանապարհին զանգեր-հաղորդումներ-ողջույններ մեր ուսումնահայրենագիտական, ճամփորդական խմբերից՝ Թբիլիսիից, Տավուշ-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջանից, Ժայռ-Սևանից, Երևանից, Զանգի-Քաղսիից, պատվավոր ընդունելություն-հանգրվանով մեր Տաթև Աբրահամյանի ընտանիքում…  Ողջո՜ւյն մարդուն, կրկին ողջույն Մահարու խոսքերը որտեղից-որտեղ հասան իմ ականջին. ձեզ լինի:

– Դու ես Հայաստանի նոր խորհրդանիշը՝ մեր ձեռքով սարքած,- արթնացած Արմինեն իր պատասխանն է ուղղում Դավթի հարցին, ով իր սենյակի հատակին պառկած՝ նոր կառուցումով է տարված…
Իսկ ես՝ խաղաղ, «ձեր այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ» ընտրության կիրակի-հանգրվանի մաղթանքով: Քիչ հետո բարեխիղճ-կարևոր դուրս կգանք քվեարկության, ինչպես վաղը կգնանք գործի՝ կրթահամալիրի Բանգլադեշը մեր սարքած խորհրդանիշ դարձնելու վճռականությամբ։

«Գուրգեն Մահարի». կարդում է Աշոտ Բլեյանը: Ձայնագրությունը՝ Արմինե Աբրահամյանի:

Explore More

Աշխարհի կենտրոնում ու ինքնավար…

Տաթև Բլեյանը, գիտեք՝ ի՜նչ կազմակերպիչ է, որքա՜ն ուշադիր-ջիգյարով… Կարոտել էի  փաթեթով, ֆիզիկապես…  Ժամեր հետո ով կարող էր՝ իմ աղջիկներից-ընտանիքից  ով… Հայաստանում էր, Աշոտ պապիկի տանն էր… Արմինեն, ինչպես միշտ, կեցցե։ Վահանը,

Քո լուսինը իմ արևն է, քո արևն իմ լավ ընկերն է…

— Ոչ մի տեղ գնալ չեմ ուզում․ ուզում եմ մնամ, քանդակի դպրոցում աշխատեմ… Երեկ, օրվա վերջում, երբ ես «քաղաք» էի մեկնում, լրագրող, սեբաստացի Մարիամի հայրիկ Մհեր Արշակյանի հետ հեռուստազրույցի «Ֆակտոր

Դահլիճ, որ ժողովուրդն է. հլը սրա՜նց տեսեք

Փաստորեն ես նորից գրող եմ, երկարատև, այս էլ 499-րդ անգամ անընդհատ գրում եմ… Իմ անունով բլոգ ունեմ, հայտնի mskh.am-ի գլխավոր էջում տեղ ունեմ, մենյուում՝ տող, ֆեյսբուքում՝ մշտական… Ընթերցող ունեմ՝ այնքան