Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց
Եվ ինքը ամբո՛ղջը մոռացավ։

Դավիթ Բլեյանը նոր ներքնակ ունի՝ հաստ, բարձր, ավելի մե՞ծ՝ լայն ու երկար, թե՞ իրեն թվում է, բայց հատուկ իր համար կարած-պատրաստած: Մայր ու տղա ներշնչե՞լ էին, որ հինը լավը չէ, ու հիմա նոր ներքնակի վրա տեսնենք՝ այս գիշեր ինչքա՜ն կքնի… դեռ գիշերվա երկուսն է…

Այսօր այսպես ստացվեց, ու իմ օրը սկսվեց «Հյուսիսափայլ» նոր ռադիոյի հետ. անունը սրտիս ձայն է տալիս, շնորհակալ եմ ինձ եթեր տալու համար: Հուզեցիք ինձ, Քրիստինե Շահբազյան ու ընկերներ, այնպես որ եկեք իմ ռադիո եթերը, որպես ուսումնական մի ուրույն նախագիծ, «Գեղարվեստի հարթակից» դուք կազմակերպեք… լա՞վ… Սկսենք, իհարկե «Դեպի լյառն Մասիս» պոեմի ընթերցումով. իմ հերոսի՝ Խաչատուր Աբովյանի մասին լավագույն՝ ամբողջական բանաստեղծական, որպես քանդակ-պատկեր, որտեղ ամենը ճիշտ ու ճիշտ իմ հերոսից է…. ոչ մի կեղծ-ավելորդ-պակասող շտրիխ…

Հենց ես թուլանում եմ-նվվում-խեղճանում եմ, կա՛մ հեծանիվն եմ նստում-սլանում հայրենիով իմ, ինչպես երեկ, օրվա վերջում… Օխա՜յ, 90 րոպե իմ Զանգվի, Աբովյանի Զանգիի ափերին էի՝ իմ ու Խաչատուրի անուրջների աշխարհում: Թաքնված տեսախցիկով թե մեկը ինձ նկարեր, ինձ հետ լիներ ու եթեր տար ուղիղ, հավաստի պատում կլիներ իմ ու իմ հերոսի կապի մասին: Մենք միասին ենք անցնում հիմա իմ կյանքի այս ճանապարհը… Կա՛մ նստում եմ Հրանտ Մաթևոսյանի խմբագրած՝ Չարենցի հարյուրամյակի այս հոբելյանական հատորյակի առաջ, բացում էջը Չարենցի ու կարդում մի շնչով… Ինչպես հիմա… Նայեք ժամացույցին: Լսեք, ի՛նձ լսեք, պատմում եմ իմ հերոսի կյանքի-վախճանի մասին ստույգ ու իրական… Թե ողջ Չարենցից մի գործ ընտրելու առաջ կանգնեի, իհարկե, այս պատմությունն է լինելու «Դեպի լյառն Մասիս»:

Արևիկ Տատինցյանի մտքերը սկսել եմ ավելի ու ավելի շատ հավանել, ինչպես իրեն… Չնայած որտեղ գտնես-բռնես Արևին՝ քո բաժինը, ինձ հասնելիք կարոտը, որպես Աշոտ պապիկ (Հա՛, հա՛, հա՛ հա՛,- քահքահ խընդաց Մըսրա դաժան թագավորը) ստանալու համար: «Իմ կյանքը հիմա շատ լավն է , որովհետև ես ունեմ ինձ, ինձ սիրող ընտանիք, բազում նպատակներ և շատ համառություն». մի բան, որ ես շատ եմ հավանում, շա՜տ, դնում եմ ու արտագրում՝ գրում իմ ձեռքով, ինձնով անում, կարոտս առնում, դառնում համահեղինակ: Ինչպես երեկ Ելենա Խոդիկյանի՝ մի բան գրելու պահանջով արտագրեցի մի հատված «Թուրքի աղջկանից»…

«Ողջ աշխարհում եվրոպացիների անվտանգությունը կախված է Թուրքիայի նկատմամբ հարգանքից… Մենք, Թուրքիան, կոչ ենք անում Եվրոպային հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է օրերս հայտարարել: Բա՜: Այսպիսի Թուրքիա, այսօր, էլի մեզ հարևան:

Ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների մի խումբ սովորողներ իրենց ուսուցիչների հետ դուրս եկան հեծանվաերթի… այսպիսի ընթերցումով-պարով-մաքրությամբ ու վերադարձան: Այ, այսպես, ու այս ենք մենք. երկրագործը որ չպարեր, այս պարը չէր լինի, որ չերգեր, այս երգը չէր լինի… Ինչպիսի՞ զարգացում կունենա այս պարելով-երգելով-ոտքով-հեծանվով թափառումով երկրագործությունը մեր, որպես «Ուսումնական գարուն» նախագիծ, մարտի 27-ից 31-ի մանկավարժական աշխատողների գարնանային բաց ճամբարում, որ բաց է սովորողների, ծնողների, լայն հասարակության համար. համեցեք… Երեկ օրվա վերջում, իմ հերոսին ձեզ փեշքեշ անելուց հետո, լծվեցի սրա պատրաստությունը, հատ-հատ՝ Տաթև-Էդմոնդի, Մարթա-Մարգարիտի, Նառայի, Քնարիկի հետ: Դպրոցների ղեկավարներն այսօր կազմում են կրթական օբյեկտում առկա գյուղատնտեսական-պարտիզապուրակային նորոգ գործիքների, պահանջվող գործիքների ցանկը։ Հրաչյա Առաքելյանն աշխատում է նաև վաղը. ծանր կտանեմ, եթե այսօր-էգուց որևէ գործիք (լինգ, բահ, փոցխ, քլունգ, սայլակ, պատգարակ, դույլ, փողորակ), որ կարող էր նորոգված լինել մեր արհեստանոցում ու գործածվեր մարտի 27-ից սկսվող մանկավարժական ճամբարի պարտիզապուրակային աշխատանքներում, շենքի մի անկյունում մոռացված լինի։ Կրթահամալիրի մանկավարժական նախաձեռնություններն ըստ դպրոցների ինչպիսի՞ արձագանք կունենան սովորողների մոտ, կդառնա՞ պարտիզա-պուրակային գործունեությունը արձակուրդի օրերին մեր կրթական ծրագրի-մեր կյանքի բաղկացուցիչը, ցույց կտա սովորողների՝ այդ օրերի անհատական աշխատանքի հաշվառումը։ Որքա՞ն ինքնավար կլինեն անհատ ուսուցիչները, այնքա՜ն համակված այս գործով-կյանքով, որ իրենց շուրջ խմբեն… այսպես պարելով, երգելով գործեն մեր երկիրը՝ Անդաստան կրթահամալիրի Բանգլադեշը։

Տուն դարձի ճանապարհին զննելով բոլոր հարթակները դեպի Զանգու-Արարատ՝ ես չէի կարող չանցնել Անգլիական (Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի) այգով և չնկատել Սունդուկյանին՝ մեր 9-12-րդ դասարանցիների մաքրությամբ… Շա՜տ հավանեցի, ձեռքիս այֆոնով իմ նկարելն էլ շատ հավանածը արտագրելու պես մի բան է… Ես միացա սրանով, սեբաստացի Անդրանիկ, Ջուլի, Ալեքսանդր և ընկերներ, դուք էլ կմիանա՞ք մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը Զանգվի մաքրելու գործին, նրա ապրիլյան մեկնարկին, «Օրը Աբովյանի հետ» նախաձեռնությունը… Սկսում ենք ապրիլի 1-ին՝ մեր «Ժայռի» ճանապարհի՝ Սևանի հանդարտ ծովի տուտից՝ Զանգվի ծնունդից։ Կարձագանքե՞ք, ինչպես մեր քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանը. «Հարգելի տիար, ես և Քոլեջի մի խումբ տղաներ սիրով արձագանքում ենք Ձեր գրին և կիրականացնենք մաքրման աշխատանքներ Սեյրանի բարձունքում. կսկսենք երկուշաբթի, ժամը 11:00»:

#987

Explore More

Մանուկն ու ջուրը… Արի՛ ու տես…

Երեկ ծնունդ եղավ Բանգլադեշում․․․ Կրթահամալիրի Բանգլադեշով իմ ամենօրյա շրջայցին Քոլեջի ամառային պարտեզում այս օգոստոսին 2 տարեկան դարձող Վահանը «ապի՜» (Աշոտ պապի) գոչյուն-ողջույնով ինձ դիմավորեց տկլոր, լողավազանում․․․ Նկարաշարերը փոխանցում են և՛ Վահանի,

Կսմիթնե՞ր։ Ոչ, դրա ժամանակը չէ

Որքան էլ գլխիս խելք չի մացել (մայրս էսպես կասեր), ինձ պետք է տեղին հիշեցնել մեր պայմանվորվածությունների մասին։ Ասեք՝ տիար, դուք այս ժամին պիտի լինեք՝ էլի մեզ հետ, բայց այսինչ տեղում․․․ Երբ դա

Իսկ բանն ասա՞նկ է, կամ խոսքը՝ գո՞րծ…

Նախ, ես իմ չորս բաժակ ջուրն եմ խմում ամեն առավոտվա, հետո կիտրոնի ջուրը… Արանքում ես պատմում եմ իմ օրվա մասին, ուտում (վայելում) իմ բաժին խաղող-սալորը, հետո՝ սուրճի հետ, Արմինեի ու