Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ —
Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այ, այսպես, Չարենցի նման… բազմակետերի շարք լռությունից հետո. չեմ քնել գիշերներով, ես ապրել եմ իմ հերոսի հետ, իր մեջ ու իմ անկյունում աշխարհի՝ բնակարանի, Նուբարաշենի բերդի… կարդացել եմ, աղոթել եմ, խաղաղվել ու անցել գործի… Քանի՜ անգամ, ինչպես այսօր… Սպասեք ինձ առաջիկայում «Իմ հերոսը» շարքով, իմ բլոգում, իմ ընթերցումներով աուդիո… Լսեք, լսեք, լսեք… Հերոսները նորից ծնվում, հերոսներն առաջանում, հայտնվում են իմ պահանջով, իհարկե… Ա՛յ, Գարեգին Սրվանձտյանցը, օրինակ, առանց իրեն ես ո՞նց կանցնեմ ապրիլյան իմ ճամփեն…
Ոչ մի կրկնակ մեզնից չկա, մենք միակն ենք: Մի՛ մոռացիր քո յուրօրինակության մասին:
Սա գիտի ու իրենց «Մտադարակ»-ում հիշեցնում է ութերորդ դասարանցի մեր Նանոր Հովհաննիսյանը 2017թ. մարտի 23-ին: Բա՜:
Իսկ Դավիթ Բլեյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է… Երեկ խաչվել են Կենտրոնի մոտ Դավիթ Բլեյանի, Արմինե մայրիկի ու Քնարիկ Ներսիսյանի ճամփաները։ Դավիթը Դավիթ չէր լինի, ու Քնարիկը՝ Քնարիկ չէր լինի (այդպե՞ս էր ասում մերը դարձած (մնացա՞ծ) Ավագ Եփրեմյանը), եթե չօգտագործեին այս առիթը միասին լինելու-փոխանակելու… Մոտակա, նշանավոր «Նաիրի» սրահից լեգոների նոր տուփն ու մեքենան թափ-թազա՝ պլպլան, պրոստո-պրելեստ, օգնեցին, որ արժանապատիվ տանի մեքենայի մեջ իմ մանկավարժական հանդիմանությունը, ու տանը՝ իր սենյակում, հընթացս ստեղծի իր լեգո աշխարհը…
– Արի տես, պապ…
Շենքեր-տունիկներ, նախշուն, ցանկապատով (որ իր կերպար երեխաներին մեքենաները չմոտենան-չխանգարեն) , բացվող ընդարձակ պատուհանով, ծաղկոցով-փնջով… Հետո էլի ու էլի… Եկավ, վերցրեց իմ պլանշետը (ուզում եմ նկարել), ինքնուրույն լուսանկարեց, որ ուղարկենք ընկեր Քնարիկին… Ահա ուղարկեցի, Դավիթ:
– Երկինքով ոնց որ մածուն ու կաթ թափված լինի, էս կողմում՝ մածուն, էն կողմում՝ կաթ…
– Արայի լեռը պայծառ-շողշողուն. միայն նայի, պապ… Տեսա՞ր:
Տեսա, Դավիթ, քո հասունությունը, հենց Արայի լեռան պես…
Ինչքա՜ն մրոտված էջեր ու ոչ մի բանաստեղծական տող… Այդ դո՞ւ ես թախիծ… Թախիծը սուրբ է, անմեղ երեխա… Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոց»-ներից է իմ գրի առած: Սկսե՞լ եք, շարունակո՞ւմ եք ընթերցումը: Վաղվա հանդիպմանը, վստահ եմ, ոչ միայն մեր Ելենա Խոդիկյանն է պատրաստվում «Գեղարվեստի հարթակ» ակումբում…
Հետո միասին կիջնենք Թումանյանի թանգարան… Սյուզի Մարգարյանը իրեն զարդարող եռուզեռի մեջ է. այսպիսի ուրբաթ՝ մարտին պատշաճ ֆինալի մի ողջ արտասովոր շաբաթով…
Դեմը – դաշտն էր, անծայր, իսկ հեռվում՝ Մասիսը…
Երեկ, մեր սեբաստացիական ամեն չորեքշաբթիից (օրացույցով հաստատ, 15։15-16։15)՝ Մայր դպրոցում միասնական սեմինար պարապմունք-հավաքից առաջ և հետո ես արտով անցա իմ ճամփան... մեր գարնանային աշխարհով… այնպես, որ ոչ մի արված գործ, վատ արված կամ անելիք չի վրիպի… Ու տպավորություններ ու գարնանային օր ու ծիածան… Ստեփան Թորոյան պարուսույցը, երկրագործ դարձած, Մայր դպրոցի մեծ պարտեզում ավագ ու միջին դպրոցի մեծ խումբ սեբաստացիների հետ ,մեր հավաքից առաջ, նրա ողջ ընթացքում պարելով գործեց երկիրը մեր… Ու ոչ մի օր առաջիկա օրերին մեր սրտի զնգունը (լսու՞մ եք, լսո՞ւմ եք, թե՞ ոչ) չի՞ լռի, կկանչի՞… Կարո՜տ կար, այնքա՜ն ներդաշնակություն-ներառականություն մեր երեկվա քաղաքական հավաքի մեջ: Շնորհակալ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ երկրագործի, այսպիսի ծավալ աշխատանքի… մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը…
Էդ դուք չեք ինձ ընտրել կամ ընտրում… Ինձ ընտրե՞լ. էդ մեկը էլ չի լինի, ես դա չեմ հանդուրժի… թե չէ՞… Թե չէ՝ ձեր ընկերը չեմ լինի, ինչպես կտրում է Դավիթ Բլեյանը… Ընկերներ ենք, չէ՞…
Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ`
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ—որ՝ սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի՝ թերևս անզո՜ր ինձ պես….
Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում՝ ահեղ սամումների ժամին՝
Քարավանի տերերն արնաշաղախ—
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց՝ լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում – և գտնում ուղին…
25.X.1936թ.
Չարենց, Վերջին աղոթք
Մենք խնամքով-հուզված պատրաստվում ենք մեր տուն բերել իմ քույր Նեկտարին… Ճրագի պես իրեն բոլորիս տված ու իսկական մեր եկեղեցու մոմի կերպարն առած քույրիկի հետ ապրել մի շրջան… Այդպես չի եղել… այսպիսի՜ ուսումնական գարուն նախագիծ՝ իր աշխատանքով, Բլեյաններ-Հովհաննիսյաններ-Բազեյանների նոր սերնդի երթևեկով…
– Գժություն,- կասի Նազենի աստղ Հովհաննիսյանը, ում, լավ է, իր նոր եթերում, բայց տեսնում ենք…
Դե, այսպիսի նախագծի համար նոր միջավայր է պետք՝ փոփոխություններ, որ այս օրերին կատարվում են մեր տանը: Շատ կարևոր է, որ քույր իմ նազելին՝ հայտնի չհավա՜ն, անուն կպցնո՜ղ, ամբողջական ներառական միջավայրում հայտնվի, որ գոհանանք մեր կյանքի բոլոր ժամանակների հերոսով՝ քույրիկով, մայրիկով, հորաքույրով-մորաքույրով…