— Դավիթ,- ասում եմ,- քնել ես քո անկողնո՞ւմ: — «Անկողին» չեն ասում, «մահճակալ» են ասում, – լսվում է մթության միջից մեր գժի կայտառ ձայնը: — Ի՞նչ կա զարմանալի, իսկը հայրն է… Ինչի դու քնե՞լ ես… Դեռ պիտի գրես… Մամա ջան, ի՞նչ եմ անելու ես այս երկու գժերի ձեռքը:

Ներկայացնել պետք չէ այս կարծիքի հեղինակին, Արմինեն է՝ Դավթի մայրիկը, իմ շվարած-մոլորած կինը…

— Դավիթ, քեզ հաճա՞խ են Աշոտիկ ասում,- հարցնում եմ՝ կեսգիշերին մոտ հանելով Դավթի դրսի կոշիկները: — Հա, ասում են՝ հորն է քաշել, ու ինձ սիրում են, հայրիկ…

Ինձ համար ամենակարևորը պարտեզ եկող Դավթի այս ինքնավստահ ինքնուրույնությունն է։
— Հայրիկ, դու գնա գործիդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց ասեկոսեների իմ օրագիրը՝ որպես տաղ անձնական

Գրող, հրապարակախոս, ասեկոսեների հայտնի սիրահար, պարզապես, Արմեն Շեկոյանի հրավերով «Ասեկոսե»-ի հաճելի տաղավարում էի… Մեր տեսազրույցն իմ օրագրում էլ կլինի՝ դիտեˊք…ինչպես այ հենց հիմա դիտում եք Դավիթ Բլեյանի Թբիլիսիի կառուցման մասին

Որ չեն լսում, ի՞նչ է լինում

Մետրո շատ ենք սիրում՝ ես էլ, Դավիթ Բլեյանն էլ, որ մոտենում, ավելի է մոտենում չորս տարեկանին՝ ավելի ու ավելի հեռանալով 3 տարեկանից. – Ամեն օր մոտենում եմ, ամեն օր հեռանո՞ւմ,- հարցնում

Առանց փնթի Սեթի

Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել… – Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է,