Անցյալ տարի այս ժամանակ էր կարծես, Արմինե Թոփչյանը թող ճշտի, ես առաջարկեցի մի ուսումնական նախագիծ… երևանյան այգիներում, պուրակներում, անտառային գոտիներում (հա´, հա´ անտառային գոտինե՜ր) լինել խմբով, դասարանով… ու պատմել: Իջնենք, սարերից, դաշտերից, մեր տուն ու բույն, բայց չկտրվենք բնությունից:

Առաջարկում եմ տարատարիք խմբերին, ակումբներին (բոլորն անելիք ունեն՝ զինված մեդիամիջոցներով, նկարակալներով) այսպիսի մի երթուղի՝ հետիոտն, քայլարշավ, թափառում՝ անշտապ, շուրջը զննելով, գրանցելով ձայներ, գույներ, տեսարաններ… Սկսում ենք Լունապարկից (Լուսնայգուց) Խանջյան փողոցի՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող հատվածից, գրանցում ենք ժամանակն ու քայլում այգով մինչև Վ. Մամիկոնյանի արձան, անցնում նշագծած կամ ստորգետնյա անցումով Մամիկոնյան փողոցը, մտնում նորից Օղակաձև այգի՝ մինչև Սայաթ-Նովա փողոց, հետո, Եղիշե Չարենցի արձանի մոտ դադար առնում, նստում խոտերին, մի քիչ կարդում-զրուցում, շարունակում ճանապարհը Ալեք Մանուկյան և Խանջյան փողոցների միջև ընկած այգով (ուսանողականով), Կամերային երաժշտության տան այգով, Իսահակյանի արձանով (տեսեք, կա՞ հարմար միջավայր՝ «Ավետիք Իսահակյան» գյոզալ նախագծի ներկայացման համար), անցեք Օղակաձևի Առագաստանավային հատվածը մինչև Թամանյանի արձան, շուռ եկեք, նայեք Օպերայի շենքին, կարդացեք Չարենցի բանաստեղծությունը՝ «Նա տեսել է երևի արևային մի քաղաք…», հետո՝ Կասկադով վեր… մինչ «Խորհրդային Հայաստան» հուշարձան ու Հաղթանակի այգի… Նայեք ժամացույցին… Կարելի է նույն ճանապարհն անցնել հեծանվով, անիվներով, պատանիները, երիտասարդ մեր ուսուցիչները՝ զույգերով, թևանցուկ… Ես վստահ եմ, որ այս հետիոտն-քայլքային ճանապարհը չենք կարող չդարձնել ամենաբանուկը. բացենք հետիոտն երևանցու առաջ մի առանցք, մի ճառագայթ՝ ճանապարհին հաղթահարելով բազում խոչընդոտներ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամոնաշվիլու նախանձը շարժող…

Երբ բոլորը քնած են… Գեղարվեստի նախակրթարանի չքնածների մասին դաստիարակ Տաթև Աթոյանի բլոգում ներկայացված տեսանյութի դիտումով եմ սկսում իմ օրը, իմ 464-րդ գիրը… Հետո ի՞նչ պիտի արվի այս նյութի հետ, ինչպես

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։

Գարնանային ուսումնական պարապմունքները

Մենք սկսել ենք բանավոր թվաբանության (թվաբանությունն ուրիշ ի՞նչ կերպ է լինում, Զարինե Պապոյան) խաղի մեր պատրաստությունը… Աիդա Պետրոսյան ու 2-6 տարեկանների դաստիարակներ, եկեք 7 տարեկաններից առաջ ընկնենք, թող թվերի այս