Կարդացե՞լ եք Թամար Ղահրամանյանի հիմնավորումը՝ Պարսկահայք ուխտագնացության. «Սա ինձ համար սպասված ճամփորդություն է. նախնիներս մոտ մեկ դար՝ 1601-1712թթ. ապրել են պատմական Հայաստանի Սալմաստ գավառում, իսկ ավելի կոնկրետ՝ Փայաջուկ գյուղում, այն նույն նշանավոր գյուղում, որտեղ ծնվել է մեծ պատմավիպասան Րաֆֆին»…

Բլեյան Աշոտ հայրիկի հմայիչ եռյակին՝ Լիլիթին, Տաթևին, Շուշանին եմ պարտական այս ճամփորդական շաբաթի համար… Շնորհակալ եմ, աղջիկներ: Հիմա, երբ դուք կարդում-անցնում եք իմ 821-րդ գրով, ես, Արմինեն, Դավիթն ու Շուշանը ձեզ ժպտում ենք… Պրահայի՞ց, Վիեննա-Պրահա գնացքի պատուհանի՞ց… Շուշանը թող չնեղանա, որ ես իմ օրագրում հրապարակեմ մեր ճամփորդություն-ուղևորության սեղմագիրը, որ այնքա՜ն նման է-բնորոշ այն կազմող իմ-ձեր Շուշկի-Պուշկիին…

21.10.2016
6:20 — Ժամանում Վիեննա
6:55-7:20 — Օդանավակայանից գլխավոր կայարան (մեր հանրակացարանն էլ՝ կայարանից 10 րոպե ոտքով. իրերը կթողնենք, կշնչենք մի քիչ ու դուրս կգանք Դավիթի գնացքը նստելու)
9:09-13:08 — Վիեննա — Պրահա (գնացքով)
Եղանակը Պրահայում — Ցերեկը 11-13o, Գիշերը 2-4o
21.10-24.10.2016 — Պրահայում տժժիկ
24.10.2016
10:00-14:10 — Պրահա — Վիեննա (ավտոբուս)

24.10-28.10.2016 — Վիեննայում տժժիկ
Եղանակը Վիեննայում — ցերեկը 12-15o, գիշերը 4-5o
Ձմեռային վերարկու, սապոգներ, անձրևանոց, տաք շորեր (3-4 սվիտեր հերիք է)։ Սրբիչներ ու անկողնային պարագաներ Պրահայի տանը ու Վիեննայի հյուրանոցում կան, բաղնիքի պարագաներ կարող եք վերցնել, ուրիշ բաներ հիշեմ կասեմ)։

Շուշանն ապրում-սովորում-աշխատում է Վիեննայում. ես Վիեննային այսպես հայրաբար պիտի ողջունեի՝ Վիեննա, իմ սքանչելի Շուշանի բնակավայր: Իսկ հին Պրահայում ուզեցել եմ լինել… Պրահայի տրամվայը նստել, թափառել-քայլել…  Եվ ի՜նչ ուրախություն է ինձ համար Դավիթ ու Շուշան Բլեյանների կյանքի շրջանն այս՝ միասին: Շուշան քույրիկին տեսնի-լսի, հարցեր տա… Իմ օրագիրը ի՞նչ տեսք կունենա… Կլինի՞… Կիմացվի…

Արևելյան դպրոցի նախակրթարանի սաների բնագիտական փորձը կանաչապատ լանջերում:
Լուսանկարները՝ Նելլի Արղությանի:

Իսկ իմ խնդրանքի մասին, բոլոր տեսակի սեբաստացիներ, օրագրի ընթերցողներ, բարեկամներ, ես պատմեցի չորեքշաբթի՝ մեր մանկավարժական հավաքին՝ երկիր-Բանգլադեշս գործեք որպես կրթական պարտեզ: Եղեք մեր այգիներում, պուրակներում, բակերում, դպրոցական-անձնական հողամասերում պարտիզպանությամբ զբաղվեք այս առաջիկա անտիար շաբաթում… Ճամփորդեք… Մեղր ուտելուն համարժեք մի-մի գործ… Պատմեք ձեր օրվա մասին mskh.am-ում, ձեր ուսումնական բլոգում…

Հասցրեցի թափառել Կարինե Մացակյանի բլոգում… Մեղավոր զգացի։ Որքա՜ն լուծումներ մեր շրջակա միջավայրի գեղագիտության, ինչպիսի՜ ընտրություն… Կմնան սրանք որպես նկարնե՞ր… Նաև մեզնից է կախված… մեծ չափով՝ մեզանից յուրաքանչյուրից։ Սա՝ դեռ միայն  Կարինեի առաջարկներից։ Անցեք մեր մյուս տեխնոլոգների բլոգներով, արվեստանոց-արհեստանոցներով, մեր ջերմոց-լաբորատորիայով, պարտիզապուրակային գործի մեր կազմակերպիչների հետ զրուցեք։ Մեր դիմաց էլ՝ երկրագործի ամենաեղանակը՝ հոկտեմբեր-նոյեմբերի մեկ ամիսը…

Արևելյան դպրոցի քանդակի արվեստանոցում:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Թոփչյան

#821

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լավ աշուն է․․․

Սկսեց իմ գիրն այս անգամ Արմինեն՝ դառնալով իմ 1213-րդ գրի վերնագրի հեղինակը․․․ Պարզապես ստացված նոյեմբեր է. շարունակում եմ ես․․․ Երևանում, երևանամերձ տարածքներում նոյեմբերի վերջին շաբաթվա-տասնօրյակի համար այնքա՜ն թափառումի, քայլքով անցնելու

Պայքար սիրո՞ համար

Իմ էլ. փոստին Զարինե Պապոյանի նամակը կարդացի հաճույքով, այնքան, որ ուզեցի իմ օրագրի ընթերցողն անմասն չմնա այդ վայելքից. «Արդեն երրորդ տարին է , ինչ ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում.  կրտսեր

Անհատի ինքնադրսևորումը հավաքանիի զարգացման պայման ու առողջության ցուցիչ… ասել է թե` վարկանիշավորում

Դե, եթե բաց ենք և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում, ինչո՞ւ իմ Օրագրում պիտի լինեն արգելված թեմաներ… Հատկապես, որ իմ շաբաթ օրը այս կամ այն ձևաչափով զբաղեցրել են կադրային հարցերը: