Վերնագիրն Աշոտ Տիգրանյանի տրամադրած այս նյութինն է… Ես շարունակում եմ իմ ընթերցողական ճաշակը, ծավալը և ուղղությունները վստահել ձեզ…. Դուք mskh.am-ով, ձեր բլոգներով, իմ էլ. փոստով եք որոշում-ուղղորդում-պարտադրում՝ ինչ կարդամ: Շնորհակալ եմ ձեր հետևողական ջանքերի համար…

Նոր դպրոցի շարունակ թարմացվող կայքում Վանուհի Բաղմանյանի ու 4.1 դասարանի այսօրվա հրավերն է. ի՞նչը կխանգարի… անհամբեր եմ… Ինչպես և Առնոլդ Միքայելյանի՝ դպրոցից դպրոց քոչող շախմատի առաջնությունը… Որքա՜ն անաղմուկ է կազմակերպումը, ու որքա՜ն աշխույժ կա մեր ամեն մի կրտսեր դպրոցի շախմատային առաջնությունում, որքա՜ն խելացի է մտածված շարունակությունը… Կեցցե՛ք, իսկական հեղինակային մանկավարժություն-հանրակրթություն՝ ներառական, ներդաշնակ ձևի ու բովանդակության մեջ…

Շախմատի աշնանային առաջնություն. Արևմտյան դպրոց-պարտեզ:
Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի։

Դու այն ես, ինչ լսո՞ւմ ես… սա էլ, Աշոտ Տիգրանյան, այլընտրանք՝ իմ գրի վերնագրին…
Այս օրերին, շնորհակալ եմ Հասմիկ Մաթևոսյանին տարածելու համար, Կոմիտասի «Պատարագն» եմ լսում… Իմ գիշերային-առավոտկանուխյան առանձնացման մեջ՝  վայե՜լք, ո՜նց է լսվում… «Տեր ողորմեան»… Իմ անկյունում աշխարհի աղոթում եմ այսպես, իմ հեղինակային ժամերգությունն է… Վանական կյանքն ինձ պարբերաբար ձգել է, ձգում է…

Կոտայքի մարզի Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի ալբոմը, որ ինձ, մեզ նվիրեցին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի վերջին համերգ-հայրենագիտական թափառումի ժամանակ, իմ սեղանին է… Բարեխիղճ-սիրով կարդացի-թերթեցի-զննեցի… Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետազոտական մեծ նախագիծը մեր ճարտարապետության մեջ, սկսած 1969-ից, 1972թ. Գերմանիայի Աախեն քաղաքում հիմնած «Հայկական ճարտարապետությունը» կազմակերպությունը, որ այժմ հիմնադրամ է, տեսեք, քառասունհինգամյա գործունեության ինչպիսի՜ հուզիչ-կոնկրետ դրսևորում է ունենում… Պատկերացրեք, որ հայոց աշխարհի յուրաքանչյուր հայրենագիտական-մշակութային-աշխարհագրական միավոր (գյուղ կամ գյուղերի համախումբ) այսպիսի ալբոմ-ուղեցույց ունենա… Պատկերացրի՞ք, որ այսպիսի ալբոմ-ուղեցույցի կազմմանը և կենդանացմանը մասնակցի գյուղի դպրոցը՝ իր սովորող, ուսուցչով ու ծնողով… Ուսումնական նախագիծը հո պոզով-պոչով չի՞ լինում։ «Կրթական պարտեզ», «Ես և իմ շրջակա աշխարհը» թե «Իմ բակը» նախագծերով մեր ջանքերը պիտի բերեն, Հայկազ Մարգարյան, մեր Բանգլադեշի՝ իր մետաքսի ճանապարհով, ալբոմ-ուղեցույցի կազմմանը… Եկեք սկսենք (շարունակենք) հուշաղբյուրներից, հուշարձաններից… ու ավարտենք պուրակներով, մարդու ստեղծած կանաչ միջավայրերով….

Լողում են Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանները:

Չէ, Աշոտ եղբայր Տիգրանյան, դու այն ես, ինչ գործում ես. այսպես չի՞ ասված Կտակարանում, որ Սուսան Մարկոսյանի սիրահոժար միջամտությամբ կարդում ենք. «նոքին իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ»…

Հա, անցյալ դարի 70-ականներին երևանամերձ հարավարևմտյան հողաբաժինները հռնդյունով ավերվեցին, գյուղատնտեսական նշանակության հողերը վերածվեցին Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 շինարարական անվանումներով բազում մասերի՝ Բանգլադեշ հայտնի-միավորիչ անունով. տարածքի բնակիչներն այնքան մշակույթ-կենցաղավարություն պիտի ունենան 40-ամյա այս բնակելի տարածքը շենի՝ բնակավայրի վերածելու… ներկայացման արժանի։ Նաև սրանով ենք զբաղված կրթահամալիրում՝ որպես ուսումնական աշխատանք… Ահա ինչու՝ իմ էլ. փոստին հայտնված Բանգլադեշի Բ-1 թաղամասի մեծ խումբ բնակիչների նամակը վռազ հայտնվեց իմ օրագրում…

Ես՝ Անուշ Սողոմոնյանս, Ձեզ եմ դիմում՝ լիազորված Երեւան քաղաքի Հարավարեւմտյան զանգվածի Բ1 թաղամասի մի խումբ բնակիչների անունից` հուսալով Ձեր միջնորդությունը թաղապետարանի եւ քաղաքապետարանի համապատասխան բարեկարգման եւ կանաչապատման ծառայություններին: Խնդիրը հետեւյալն է. «Մխիթար Սեբաստացու» Մայր դպրոցին եւ թ.181 դպրոցին հարակից մի տարածք կա, որը դեռ իմ դպրոցական տարիներից (մոտավորապես 20 տարի) գտնվում է անմխիթար, ավելի շուտ քարքարոտ եւ ոչ կանաչապատ վիճակում, իսկ դրան պատշաճ տեսք տալու եւ կանաչապատելու համար ըստ իս կպահանջվեն շատ քիչ ֆինանսական ներդրումներ, քանզի մենք էլ մեր կողմից կաջակցենք եւ մեր մասնակցությունը կբերենք մեր քաղաքի այդ մի փոքր հատվածի կանաչապատմանն ու բարեկարգմանը:

Կարծես պայմանավորված… Ի՜նչ լավ է, որ իրար արձագանքում ենք… Այս օրերին, տեսնողներ-մասնակիցներ եղել են, ես անցնում եմ բնակիչների նշված տարածքով, որ անուն ունի՝ «Կրթական պարտեզի» մեծ սարալանջ… Մեծ սարալանջը մինչև «Սեբաստացու օրերը»՝ մեր կրթահամալիրի տոնը, կներկայանա բնակիչների հետ համատեղ իրագործվող նախագծի տեսքով… Սկսեցի՞նք… Մենք կդառնա՞նք  այսպիսի գործ…

Լավաշթխիկ.  2-4 տարեկաններ:

«Եթե մարդիկ սկսեն լքել Հալեպը, ապա ամենահամեստ հաշվարկներով շուրջ մեկ միլիոն մարդ կժամանի Թուրքիա։ Մենք ուղղակի չենք կարող փակել այդ ծախսերը։ Նայե՛ք Հալեպին, քաղաքակրթության բնօրրանին, քարը քարի վրա չի մնացել։ Բայց երբ այնտեղ բախումներն ավարտվեն, մենք այն նորից կկառուցենք»,- ասել է Թուրքիայի  նախագահ Էրդողանը:

Մենք այն ենք, ինչ կարդում ենք. ես հաճույքով կարդում եմ մեր Ատիի օրագիրը: Իսկ դուք անպայման կարդացեք սա՝ հինգ նշան, որոնք ասում են շաքարի չարաշահման մասին… Իմ խոսքը մեղրով մի՛ կտրեք, ես ու Դավիթը Բլեյանը, լսելով-օրինակ վերցնելով Շուշան Բլեյանից, առավոտը սկսում ենք մեղր ուտելով… Քիչ, բայց ամեն օր…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#820

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես առավոտը՝ Վալեում թե Մերկուրիում, գուցե Բերկրիո՞ւմ…

Հիմա կեսգիշերն անց է, մեկին մոտ. իսկ երեկ իրիկունը 8-ի-9-ի արանքում, հիմա պարզվում է՝ հանգել եմ… ինչպես Դավիթ Բլեյանը՝ ժամեր հետո, երբ այլևս ոչինչ չի կարողանում, երբ շարժվել՝ մտքով-մարմնով չի

Ծննդյան գործերի կիրակի

Ամենաբյուջետային եվրոպական հանգստավայրերը ընտանեկան հանգստի համար: Արձակում-ճամփորդության օգոստոսի կիրակին սկսում եմ 2016թ-ի թոփ 10 ամենաէժան ուղղությունների վարկանիշով․ համեցե՛ք: Նունե Մովսիսյանը, Լուսինե Բուշը լավ օրինակ ցույց տվեցին ճամփորդության հանրայնացման՝ դրանից mskh-ի համար

Հրազդա՛ն, դու ես իմ այսուհետև նազելի բնակարան…

… հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվով գոչյաց.  — Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան: Ողջ օրը երեկ ես, իհարկե, հուզված էի (ողջ՝ գրում ենք ղ-ով,