1992-ի նոյեմբերի 9-ին Ղազախով մտա Իջևան:

Նոյեմբերի 4-9-ը իմ Բաքվում գտնվելու պատմությունն այն ժամանակ ես վավերագրել եմ: Համեցեք իմ բլոգի ընթերցարան՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր» վերնագրով (ուղղեցի, գրել էի «վերջնագրով») հոդվածը՝ թվագրված 1992թ.-ի նոյեմբերի 14, «Ազգ» օրաթերթ: Վերապատմել չեմ սիրում, անհամ կստացվի, հետո, եթե ինքնահաղթահարեցի, ուժ կիրառեցի, վերապատմեցի, կարդալո՞ւ եք:

Միշտ կհիշեմ Աչաջուրի վաղամեռիկ նկարիչ արվեստաբան Սարո Սարուխանյանին, ով գիշերով, իր «03»-ով թե «06»-ով, հատուկ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանի համար ճարած բենզինով (այդ օրերին հանաք բան չէր բենզին ճարելը), հասցրեց Երևան: Իջևանից ես փախչում էի. Սարոն նկարչի հայացք, ընկալում ունի, հասկացավ, որ ժամ առաջ ինձ պետք էր պատսպարվել իմ միջնաբերդում՝ Երևանում, իմ ընտանիքում:

1992թ. նոյեմբերի 10-ին ես արթնացա, որպես Հայաստանի ամենահայտնի, հանրահայտ (մայրս կասեր՝ «мировой») մարդկանցից մեկը. քաղաքն իմ մասին էր խոսում, ինձ հայհոյում, բառացի, պատերի վրա գրելով, թերթերում, TV-ով և ռադիոյով, ամենուր… Ինձ այսպես ահաբեկելով, հարայ-հրոցով, դավաճան-կախելով, իսկապես կախելով՝ չես կանգնեցնի: Հիմա, կարծեմ, սա ընդամենը փաստի արձանագրում է: Այն ժամանակ մարդիկ, բարեկամ, ոչ բարեկամ, որտեղի՞ց իմանային…

ՀՀՇ վարչությունից դուրս գալու որոշումը ես եմ կայացրել 1992թ. նոյեմբերին՝ մի խաղաղ-մտերմիկ քաղաքական հայտարարությամբ ու առ այսօր բոլորի հետ ես մարդկայնորեն կապված եմ… Անցել է 22 տարի, ես ընդամենը 3 տարի եմ եղել ՀՀՇ-ում, նրա վարչությունում, հենց սկզբից, որպես հայտնի, ձևակերպած «Նոր ուղու» հայացքներով, բայց ինձ հասարակությունը ճանաչում է որպես ՀՀՇ… Ես այդպես էլ նրանց՝ իմ քաղաքական ընկերներին, ասացի. «Իմ սիրելի դաշնակ ընկերներ, ես հեռանում եմ, որ «Նոր ուղու» գաղափարը ոտի տակ չգնա»… ՀՀՇ-ն, որպես գաղափար, «Նոր ուղին» է, որ որպես քաղաքական կազմակերպություն հիմնադրեցինք Կտրիճ Սարդարյանի հետ 1992թ. նոյեմբերի վերջին, իսկ որպես ռեալ պոլիտիկ՝ Արցախյան ազատամարտը (շարժումը), 1992-94 թթ.-ի իրական պատերազմը ու դրանով շարունակվող թշնամության, ռազմական դիմակայության խորացումն Ադրբեջանի Հանրապետության հետ, նույնը, ավա՜ղ, Թուրքիայի հետ, 1995-ից սկսվող ընտրական համակարգի այլասերումը մինչև 1998թ. կապիտուլիացիայով քաղաքական երերուն համակարգի ոչնչացումը…

«Նոր ուղին» շտապում էր, քանզի 1992թ. Արծվաշենի անկումից սկսված քաղաքական անկայունությունը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթեց հերթական անսկզբունք համաձայնությամբ, իմ համոզմամբ, 1992թ.-ի հունվարի 28-ին ստեղծված Հայաստանի Հանրապետության բանակն ու պաշտպանության նախարարությունը հանձնելով նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանին: Ես համոզված էի, որ այսպես չի մնա, 1992թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերյան անդորրը, խաղաղ արշալույսները վերահաս փոթորկից առաջ են…

Պետք էր փորձել կանխել հայ-ադրբեջանական պատերազմը երկու անկախ պետությունների ու բանակների միջև՝ փորձելով երկու ժողովուրդների, նրանց օրինական իշխանությունների, բոլոր կարգի գործիչների ուշադրությունը հրավիրել բարի դրացիության հաստատմանն ուղղված քաղաքական, մշակութային, անձնային երկխոսության, խնդիրների քաղաքական կարգավորման վրա… Ավա՜ղ: Կարդացեք կամ թերթեք իմ ընթերցարանի էջերում…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի կիրակի օր, Հայաստա՛ն

«Ծպտուններդ չլսեմ»՝ կասի մեր Արթուր Շահնազարյանը, կիրակին այս մեր Սուսան Մարկոսյանինն է: Շնորհավորանք-սուրհանդակին ավելացնելու բան ունեմ… Էս Սուսոյի ձայնը՝ բարձր-երգեցիկ, միայն Հարություն Թոփիկյանը լսեց, հավանեց, ու 2016-ի հունվարի 8-ից Սուսան

Վազգեն Սարգսյանի հետ իմ դեմառդեմ հանդիպումը

Վազգեն Սարգսյանի հետ իմ դեմառդեմ հանդիպումը, հարաբերությունների նոր մակարդակի առերեսումը կայացավ 1998-ի փետրվարին… Մինչ այդ, 1995-1997-ին, ընդամենը երկու տարում, Վազգենը  փաստացի թիվ մեկ իշխանություն էր դարձել. մեկուսացրել-վնասազերծել-ֆիզիկապես իրենից կախված էր

Ողջ երկրի ու ողջ ամառվա հակաբացիլ…

Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է: Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի