«Ծպտուններդ չլսեմ»՝ կասի մեր Արթուր Շահնազարյանը, կիրակին այս մեր Սուսան Մարկոսյանինն է: Շնորհավորանք-սուրհանդակին ավելացնելու բան ունեմ… Էս Սուսոյի ձայնը՝ բարձր-երգեցիկ, միայն Հարություն Թոփիկյանը լսեց, հավանեց, ու 2016-ի հունվարի 8-ից Սուսան Մարկոսյանը ծառայությունը լքում է շաբաթը երկու-երեք անգամ կամ իր ծառայությունն ընդարձակել է երգչախմբով: Ծիծաղս ինչո՞ւ զսպեմ՝ մի կողմից հանկարծ առաջին ձայն դարձած Զառան մեր, մյուս կողմից՝ երկրորդ ձայն (ասում են) Սուսան Մարկոսյանը… Այսպիսի անցումներին է, որ ես բեկում եմ անվանում. ասենք շնորհավո՜ր: Ո՛չ մի սեբաստացի ընտանիք անմասն չմնա այս 2016-ի, հայտարարում եմ նորից, բեկում-ընթացքից, շնորհանդեսից յուրահատուկ… Ջա՜ն հայրենի ծղրիդներ…

Սյուզի Մարգարյան երգեցիկն ու երկար սպասված ձյունը միասին հայտնվեցին՝ երկու թանկ նվեր՝ ոչ միայն Սուսան Մարկոսյանին…

Բարի օր, Հայաստան՝ ասում են Սոնա Փափազյանը, Քրիստինե Հովսեփյանը, Լուսինե Աբրահամյանը՝ իրենց ընկերների, Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների մեծ խմբի հետ՝ ձմեռային հայրենագիտության էստաֆետը շարունակելով… Առցանց ուսուցման երրորդ շաբաթը՝ իր բանակի օրով, յուրաքանչյուր սեբաստացի դեռահասի, պատանու մասնակից կդարձնի՞…

Ժամը տասնմեկն է. կիրակի, առավոտ, ես համակարգչի առաջ եմ, մեր տան երեխեքը՝ Դավիթը Բլեյան, Արմինեն ու Մելինեն այս ձյան պես՝ խաղաղ, անշտապ… քնած են…

Սեբաստացիների ուսումնահանգստյան օրերը:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի, Սոնա Փափազյանի:

Իսկ զիկա վիրուսը, հասավ արդեն ձյուն-բուքի արտակարգ վիճակում հայտնված Միացյալ Նահանգներ Ամերիկային…

«Դոլմամա» ռեստորանի ու նրա հարակից տարածքները, ռեստորանի հիմնադիր տնօրեն Ժիրայր Ավանյանն ինձ կանչում են. Դավիթ Բլեյանի հետ սահնակով կկարողանա՞մ հասնել… այս ավերումի հերթական օջախը… Կա՞ Երևանում ավելի քաղաքական խնդիր՝ քան սրա դեմն առնել… Կարդո՞ւմ ենք, նայում-լսում-արձագանքո՞ւմ ենք: Եթե անգամ այո, կարծես մեզ չի վերաբերվում, մեր քաղաքը չէ… 2001-ին, երբ երկար ընդմիջումից հետո դուրս եկա Երևան, ինձ ապշեցրեց, հունից հանեց Օպերայի այգու ոչնչացումը օրը ցերեկով… Ես պատրաստ էի մարդ սպանելու՝ քանդման բրիգադի ղեկավարին, էքսկավատորին, Կենտրոնի թաղապետին…

Երևանի մետրոյի կայարաններում Հին Երևանի ցուցադրությունն է՝ դատապարտված քաղաքի բնակիչները ոչ էլ մոտենում են լուսանկարներին…

Մեկ օրվա կադրեր  Մայր դպրոցից:
Լուսանկարները՝ Անի Աճեմյանի:

Բարի օր, Հայաստա՛ն։

2015-ի նոյեմբերին այնքան աղմուկով-ցուցադրական բացահայտված-ձերբակալված Արթուր Վարդանյանն իր «հանցավոր» խմբով շարունակում է զբաղեցնել: Փաստաբան Լևոն Բաղդասարյանին հարգում եմ:  Դիտե՛ք այս հարցազրույցը մինչև վերջ… Ես անմեղության կանխավարկածը երբեք սակարկման առարկա չեմ դարձրել…
Մեր հին բարեկամ, կինոռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Խզմալյանի այս տեսազրույցում լույս կա… Մենք չենք կարող այսքան երկար մնալ լույսի ու գիշերվա մեջ:

Բարի օր, Հայաստա՛ն…

Երևանյան…:
Լուսանկարները՝ Անի Աճեմյանի:

Օրագրի առաջարկը

Առցանց ուսուցման երրորդ շաբաթը սկսենք առավոտյան վազքով: Առաջարկում ենք ծանոթանալ վազքի հանրագիտարանին, սնվելու կարգին, սպորտային հագուստի ընտրությանն ու վազքային երաժշտությանը:

Կիրակնօրյա ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան

#562

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բաց դռներով սովորելու ու բաց հասարակության, միասին գործելու ժամանակը

Չարենցի 1936-1937թթ տնային կալանքի, բանտի, կյանքի վերջին՝ դատապարտվածի գիրն է իմ սեղանին, Հրանտ Մաթևոսյանի ճաշակով հրամցված վերջերգը Չարենցի։ …Շնորհակա՛լ եմ, Տե՜ր, այն ամենի համար, Որ տվեցիր դու ինձ կյանքում իմ

Մարդկայնության ու կենցաղային առևտրի միջև ընտրության մեր ժամանա՞կը…

Ա՜յ քեզ անձրև, ես համարյա դրսում էի գիշերը. մեր տան պատշգամբից այնքա՜ն հնչեղ էր սելավը… Տարերք, որ իմն է… Ես երբեք անձրևանոց-թիկնոց չեմ կրել, անձրևից չեմ պաշտպանվել… Հայաստանում, Երևանում այնքա՜ն

Մեր կյանքի ստատուս-քվոների խորտակման տարի 2015

1981-ին իմ հայագիտական դասարանի սանուհիներից Գրունիկ Դավթյանին, Ախալքալաքի Վարևան գյուղից (հեյ գիտի, որտե՞ղ ես, քարը պատռի, դուրս արի մեյդան), որ իսկական Անուշն էր Լիլիթ Բլեյանի համար՝ երկար մազերով, գեղջկական, խորոտ,