Այս օրերը, որ անցնում են Երևանում, որ ո՛չ շոգ են, ո՛չ ցուրտ, ո՛չ անձրևոտ, ո՛չ քամոտ, ո՛չ ձյունոտ, ո՛չ էլ ամպամած. իսկական համազգային եղանակ է… Երկարի, էլի երկարի… հասարակածային շրջան դառնանք… Չէ, չէ, որ հասարակած դառնա, անձրևներ կգան, ու էլի այդպիսի բաներ… Էսպես թող մնա: Հայրենագիտական թափառումների ոսկի շրջան է՝ գումարած հոկտեմբերի 20-ից սկսվող արձակուրդը: Դարձնենք այն ուսումնական՝ փոխելով իմ, ձեր, մեր սովորողի ուսումնական ռեժիմը՝ իսկական անհատական… Կօգնի՞ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը տրանսպորտով, շնորհակալ կլինենք, ինչպես միշտ, չի կարողանա՝ Վահրամ Թոքմաջյանի ու Աշոտ Տիգրանյանի բազմօրյա ճամփորդությունը Զանգեզուր, Մարթա Ասատրյանի բնապահպանների գործընկերային այցը Ստեփանակերտ, հետո՝ Տավուշ, զիկատարյան էկո-հավաքին, Սոֆյա Այվազյանի ու Արման Գրիգորյանի՝ ավանդական դարձած Ստեփանավանի պլեները, Գեղարվեստի, Մարգարիտ Հարությունյանի, Մարգարիտ Սարգսյանի և… (թվարկումը շարունակեք) բազմօրյա հայրենագիտական ճամփորդությունները կստանան կրթահամալիրի աջակցությունը՝ տեղափոխման, կազմակերպման հարցում. գումարեք սրան ընդունող կողմի հյուրընկալումը, որպես կրթական փոխանակում, սովորողի ներդրումը (ծնողի. պատվիրատու է, չէ՞, հեղինակային կրթական ծրագրի), և այսպիսի պարապմունքները կդառնան մատչելի յուրաքանչյուր ցանկացողի համար…

Երևանում մնացողների համար էլ Նառա Նիկողոսյանը՝ մեր աշնանային մանկավարժական ճամբարի ղեկավարն է հոգացել՝ ճամբարի ծրագրով հոկտեմբերի 23-ին, 24-ին մեկօրյա քայլարշավ մոտակա երևանամերձ բնություն, օ՜ մայր, և մեկանգամյա ճամփորդություն, ճանաչողական այց-քայլարշավ՝ Զանգվի կիրճով մինչև Քանաքեռ կամ, մինչև Արաքս…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամոնաշվիլու նախանձը շարժող…

Երբ բոլորը քնած են… Գեղարվեստի նախակրթարանի չքնածների մասին դաստիարակ Տաթև Աթոյանի բլոգում ներկայացված տեսանյութի դիտումով եմ սկսում իմ օրը, իմ 464-րդ գիրը… Հետո ի՞նչ պիտի արվի այս նյութի հետ, ինչպես

Շուշիի բարեկամները

Ամենևին մի՛ երդվիր. թող քո խոսքը լինի «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ: Մեր ընտանիքի՝ Շուշիի բարեկամներ Խաչատրյան-Նալբանդյաններին ասել էի՝ այո՛, 2014-ին Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ կլինենք Արցախում, կհյուրընկալվենք Շուշիի՝

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի