Այս անգամ խցանումից փախանք Դավիթ Բլեյանի հետ, ու՝ իրիկնային զբոսանք Երևանով…

Դավիթը լավ է քայլում, բոլորին բարևում է՝ ծանոթ-անծանոթ չկա, բոլորն իրեն ճանաչում են, ու նա շփվում է բոլորի հետ, հատկապես, երիտասարդների, նրանց մեջ՝ աղջիկների… Նստարանին նստած են՝ մոտենում է, բարևում, աղջկա ձեռքը բռնում ու մտնում զրույցի… Ես ինձ հեռու եմ պահում. Դավիթը շփվում է առանց միջնորդի, հսկողության, հետո անցնում մյուսին… Այսպես՝ ողջ ճանապարհին: Այո՛, ես ուզել եմ, որ անծանոթ մարդուց  չվախենա, որ անմիջական լինի, մարդամոտ:

Գլխավոր պողոտայի բարեկարգ հրապարակը հիշեց.
— Հիշու՞մ ես՝ երեկ հեծանիվ էի քշում, հիշո՞ւմ ես, որ պուճուր աղջիկը մոտեցավ, ես իմ հեծանիվը չտվեցի, հեծանիվից չիջա, դու բարկացա՞ր, հայրիկ, հիշում ե՞ս:
— Իհարկե հիշում եմ: Իսկ դու լա՞վ արեցիր…
— Չէ, լավ չարեցի, սիրուն կուկու էր։ Հիշու՞մ ես՝ ոնց էր վազում փախչում իր մայրիկից…

Տեսնու՞մ եք՝ ոնց է տպավորվել մեկ օր առաջվանը, ո՜նց է հիշում իր խոզությունը… Ես միշտ խաղաղ, բարեկամաբար, առանց թելադրանք-հարկադրանքի արտահայտում եմ իմ վերաբերմունքը, ներկայացնում իմ անհամաձայնությունը… Տեսեք, այնպես չէ, որ նա չի լսում, որ անառարկելի է իր բոլոր որոշումներում, պարզապես հաճախ չի հասցնում նույն պահին արձագանքել. կարևորն իմ կենսափորձին, իմ հայացքին անհաղորդ չմնալն է: Ինքը գիտի: Շտապել-պարտադրելն ի՞նչ պիտի տա…

— Քո ասածով եղավ… Ե՛ս եմ քեզ ասում…
Ասում ե՞ս, այնպես ասա, որ քեզ լսեն, որ մարդուն հասնի… Մեր Դավիթը հասունանում է մեր աչքի առաջ…

Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն է: Կարող է, իրեն ավելի հետաքրքիր է, կարող է՝ ուզում է ինձ հետ լինել: Ես համբերատար հարգում, ապահովում եմ իր ընտրության իրավունքը. իր կյանքն է: Ինչո՞ւ իմ ուզածով պիտի լինի. ինչո՞ւ շտապել…

— Դավիթ,- հարցնում եմ,- կուզե՞ս՝ քո ընկեր Կարինեին փոխենք… Նշանավոր ժպիտը դեմքին, հումորի ընդգծված հասունությամբ, արագ արձագանքում է.
— Հա, ընկեր Կարինեին էլ փոխենք, ընկեր Մելինեին էլ (օգնականն է դաստիարակի), կուկուներին էլ, հայրիկին էլ, մայրիկին էլ, Շուշանին էլ՝ բոլորին փոխենք, որ լավ լինի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մամ, մի ջղայնացի

Կրթահամալիրի տնօրենի կոչը՝ մի քանի ժամ տոնական Երևանում միասին լինելու, մեզ տարավ զբոսանքի, այս անգամ՝ հեծանվային… Դավիթ Բլեյանը, իմ ու Արմինեի քայլարշավ ուղեկցությամբ հեծանվով դուրս եկավ, մարզական-մարտական անցավ Խանջյան փողոցի մայթով դեպի

Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր հեծանիվը պարտեզում է

Դավիթ Բլեյանի համար խոստացված նոր՝ շղթայով ու երկանիվ հեծանիվը պարտեզում է, տուն չի հասել… Դավիթն իրիկունը հաշվում է իր հեծանիվները՝ կարմիրը, որ տանն է՝ երեք անիվով ու խցով, դեղինը, որ

Երկու մեծ խցանում՝ մի բնակարանում

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի նոր հեռախոսից չի բաժանվում. գիտի՝ ոնց խաղեր-անիմացիաներ նայի, մուլտեր… – Ա՛յ տղա, Դավի՛թ, հեռախոսս տուր, դա իմ հեռախոսն է, հասկացի… – Սա հեռախոս չի, պլանշետ ա,