Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: Իմ օրվա գրի տոնական էջը դուրս եկավ որպես ուղերձ, սրտի խոսք-ասելիք՝ ինձ, Դավթին, ձեզ ու մեր քաղաքին՝ ծննդյան օրվա առիթով:Քաղաքապետարանը հոկտեմբերի 11,12-ին բովանդակ տոնական ծրագիր է առաջարկել: Ընտրություն կա: Տոնը տոն է դարձնում երևանցին՝ իր տոնական մասնակցությամբ:

Ավագ երևանցիներիս մեջ թարմ է Էրեբունի –Երևանի 2750 ամյակին նվիրված տոնախմբությունը: 13 տարեկան «Ես»-ը չի մոռացել երևանյան սեղանները բոլոր թաղերում, փողոցներում, հրապարակներում մարդկային սրտաբուխ ուրախությունը: Երևանցիներն էին, որ իրենց տոնական սրտերը բացել էին յուրաքանչյուրի համար:

Ես երևանցի եմ, ինչպես իմ ընտանիքը, դուք. ու ես ասում եմ՝ աչքներս լո՜ւյս, քաղաք, տոնական կիրակի: Դուրս գանք փողոց, օրվա մի ժամի լինենք միասին մեր Երևանում, իսկ իմ՝ տոնի առիթով առաջարկած ուսումնական նախագծերը, «Երևանը բլուրներից»,  «Արարատին, Արագածին  նայող  դիտակներ», «Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» հենց դրանով էլ ուսումնական են, որ շարունակական են, անընդհատ, պարբերական: Ով սկսել է, նրան ուշադիր հետևում եմ, հաջողություններ ցանկանում և աջակցում, մյուսներին էլ այս օրը, այս տոնը կոգևորի սկսել նախագծերից մեկի, երկուսի, երեքի իրականացումը:

Քաղաքը նշանավոր դարձնում են նրա բնակիչները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենապատում

  Իրենց մանկավարժական անկախությունը հետևողական պաշտպանող և մանկավարժական-մասնագիտական-քաղաքացիական գործունեությամբ շարունակ դրսևորվող մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչներ են իմ ժամանակի հերոսները։ Կրթահամալիրում նախագծային-ակումբային-ստուգատեսային ուսուցումը լավագույն միջավայր ստեղծեց մեծ թվով սքանչելի երիտասարդ մասնագետների համար՝

20 տարեկան դարձած մեր մանկավարժականը՝ թարմ ու գրավիչ, հաստատուն, խելացի, ինքնավստահ…

Մոբիլ չլինել ես չեմ կարող, հատկապես հիմա, երբ մի ամիս ևս, ու կսկսեմ ինձ հատկացված աշխարհիկ կյանքի հաջորդ 60 տարին… Առտու 5-7-ին իմ օրագրի ու համացանցի առաջ եմ, 8-ին՝ հեծանվի

Բացե՛ք մեր-ձեր ճանապարհներն առ Արարատ

«Իմ հայրիկը շատ լավ գիտի Արարատին»,- «Իմ թևավոր Արարատ» նախագծի ղեկավարի՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի երկրորդ դասարանցի Հովհաննես Կարապետյանի հայրիկի մասին է խոսքը… Ինչպե՞ս կարելի է լավ իմանալ Մասիսին…