Գիտե՞ք` սա տարիների ձեռքբերում է: Ես սա տեսնելու, արձանագրելու ակնակալիքով եմ եկել Ստեփանակերտ, թե չէ, առանց ինձ էլ քառօրյայի մասնակիցները գիտեն իրենց անելիքը: Ես դա՛ էլ տեսա: Մարթա Ասատրյանը՝ իր էկո-հայրենագիտական ակումբով, Ռինա Շագինյանը՝ իր ընկերությամբ, վրացերենի դրական գործոնով, Հասմիկ Նալբանդյանը՝ էկոտուրի իր նախաձեռնությամբ և դրա զարգացման ուշադիր, մարդկային, մասնագիտական վերաբերմունքով, կեցցե՜ն:

Այս քառօրյա հավաքի հաջողությունը յուրահատկություն է հաղորդում էկոտուրի, Ստեփանակերտի և Երևանի մասնակիցների (Անահիտ Մեսրոպյան և Մարթա Ասատրյան) նախաձեռնող գործոնը: 

Այս անգամվա հավաքին արդեն ես մասնակցում էի այլ ձևաչափով` Արմինեի և Դավիթ Բլեյանի հետ: Ես էլ, ինչպես էկոհայրենագիտական ակումբի անդամները և ղեկավարները, իմ ընտանքով ոչ թե հյուրատանը, այլ Շուշիի իմ ընտանիքում անցկացրի` Խաչատրյան-Նալբանդյանների բազմամարդ ընտանիքում, իսկական ընտանեկան միջավայրում` իր առօրյայով, կենցաղով, հոգսերով, ուրախություններով, զերծ արհեստականությունից, պաշտոնականությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,

Այսպես էլ ապրում ենք

Երևանյան մետրոն էլ իր այս տեսքով կարծես ցուցադրական ուսումնական վարժասարք լինի… 1981թ. գործարկման պահից այսքան տարի՝ անշարժ-ավարտուն… Այսպես էլ ապրում ենք… Ես խուսափում եմ «Զորավար Անդրանիկ» կայարանից, որքան էլ այն հարմար