Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: Իմ օրվա գրի տոնական էջը դուրս եկավ որպես ուղերձ, սրտի խոսք-ասելիք՝ ինձ, Դավթին, ձեզ ու մեր քաղաքին՝ ծննդյան օրվա առիթով:

Քաղաքապետարանը հոկտեմբերի 11,12-ին բովանդակ տոնական ծրագիր է առաջարկել: Ընտրություն կա: Տոնը տոն է դարձնում երևանցին՝ իր տոնական մասնակցությամբ:

Ավագ երևանցիներիս մեջ թարմ է Էրեբունի –Երևանի 2750 ամյակին նվիրված տոնախմբությունը: 13 տարեկան «Ես»-ը չի մոռացել երևանյան սեղանները բոլոր թաղերում, փողոցներում, հրապարակներում մարդկային սրտաբուխ ուրախությունը: Երևանցիներն էին, որ իրենց տոնական սրտերը բացել էին յուրաքանչյուրի համար:

Ես երևանցի եմ, ինչպես իմ ընտանիքը, դուք. ու ես ասում եմ՝ աչքներս լո՜ւյս, քաղաք, տոնական կիրակի: Դուրս գանք փողոց, օրվա մի ժամի լինենք միասին մեր Երևանում, իսկ իմ՝ տոնի առիթով առաջարկած ուսումնական նախագծերը, «Երևանը բլուրներից», «Արարատին, Արագածին նայող դիտակներ», «Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» հենց դրանով էլ ուսումնական են, որ շարունակական են, անընդհատ, պարբերական: Ով սկսել է, նրան ուշադիր հետևում եմ, հաջողություններ ցանկանում և աջակցում, մյուսներին էլ այս օրը, այս տոնը կոգևորի սկսել նախագծերից մեկի, երկուսի, երեքի իրականացումը:

Քաղաքը նշանավոր դարձնում են նրա բնակիչները:
Օրագիրն ամբողջությամբ կարդացեք ժամը 20:00-ից սկսած:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Գիր-հղումների մի հավաքածու

Մարիամ Մնացականյանի փարիզյան հաշվետվությանը սպասում էի… «Ես հուզվեցի գնալիս՝ չմտածելով, որ պիտի նույնչափ և միգուցե ավելի հուզվեմ ետ վերադառնալիս: Իսկ դա ունի մեկ բացատրություն՝ ես սիրեցի, ինձ սիրեցին, ես թողեցի

Հաղթահարած… Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ…

…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝