Պայծառ օր է` նվեր օր: Կիրակին այսպիսի օրով դառնում է կրկնակի նվեր բոլոր սեբաստացիներին, բոլոր երևանցիներին, յուրաքանչյուրին՝ ով Երևանում է… եռակի նվեր օր է Երևանի տոնը: Իմ օրվա գրի տոնական էջը դուրս եկավ որպես ուղերձ, սրտի խոսք-ասելիք՝ ինձ, Դավթին, ձեզ ու մեր քաղաքին՝ ծննդյան օրվա առիթով:

Քաղաքապետարանը հոկտեմբերի 11,12-ին բովանդակ տոնական ծրագիր է առաջարկել: Ընտրություն կա: Տոնը տոն է դարձնում երևանցին՝ իր տոնական մասնակցությամբ:

Ավագ երևանցիներիս մեջ թարմ է Էրեբունի –Երևանի 2750 ամյակին նվիրված տոնախմբությունը: 13 տարեկան «Ես»-ը չի մոռացել երևանյան սեղանները բոլոր թաղերում, փողոցներում, հրապարակներում մարդկային սրտաբուխ ուրախությունը: Երևանցիներն էին, որ իրենց տոնական սրտերը բացել էին յուրաքանչյուրի համար:

Ես երևանցի եմ, ինչպես իմ ընտանիքը, դուք. ու ես ասում եմ՝ աչքներս լո՜ւյս, քաղաք, տոնական կիրակի: Դուրս գանք փողոց, օրվա մի ժամի լինենք միասին մեր Երևանում, իսկ իմ՝ տոնի առիթով առաջարկած ուսումնական նախագծերը, «Երևանը բլուրներից», «Արարատին, Արագածին նայող դիտակներ», «Մեր քաղաքի գետը. Զանգվի կիրճով ափամերձ քաղաք» հենց դրանով էլ ուսումնական են, որ շարունակական են, անընդհատ, պարբերական: Ով սկսել է, նրան ուշադիր հետևում եմ, հաջողություններ ցանկանում և աջակցում, մյուսներին էլ այս օրը, այս տոնը կոգևորի սկսել նախագծերից մեկի, երկուսի, երեքի իրականացումը:

Քաղաքը նշանավոր դարձնում են նրա բնակիչները:
Օրագիրն ամբողջությամբ կարդացեք ժամը 20:00-ից սկսած:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես կհորինեմ քեզ․․․ Դու կլինես իմ ստեղծածը, թվով 1498-րդ գի՛ր, պատում․․․

Հետո հասկացա Մելինե Մարտիրոսյանի նման, որ ես հորինել չգիտեմ․․․ ինքնագլոր է, ինքնախոս-ինքնահոս. սկսում ես, ու մի սահմանափակում կա՝ ծավալը, որ երկարատև մի ժամանակի, չորս և ավելի տարվա պայմանավորվածություն է․․․ Բանջարաբոստանայինով

Երբ քո խոսքը` «ոչ»-ը կամ «այո»-ն, դու ասել ես…

Հինգ տարի առաջ Պակիստանում ոչնչացված «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Ուսամա բեն Լադենի կենդանի մնացած որդին՝ Համզան, պարաստ է գրավելու հոր տեղը՝ միավորելով ահաբեկչական ցանցի մնացորդները, ներառյալ հանրահայտ «Ջաբհաթ ան-Նուսրան» Սիրիայում: Համզան 2011-ին ԱՄՆ-ի

Այսպիսի գործերը առանց նստելու չեն արվում… Պիտի նստվի…

Վռազ իմ օրվա գրով օգնեմ քաղաքացուն՝ արդեն իր շենքի դիմաց հանդիպած բռնությանը։ Ոչնչից մի՛ վախեցեք. վախեցեք մի բանից՝ վախից… Ու հաղթեք վախին՝ ամեն կոնկրետ դեպքում՝ կոնկրետ մարդու, վայրում և պահի… Ոստիկանները տանում