Իսկ «Հանավանք»-ի գյուղացուն, որ, ավա՜ղ, կենդանի է իր բնավորություն-մտածողությամբ, ես վերջին անգամ հանդիպել եմ Հրազդանի կիրճում, Բջնիում, Քաղսիում, Սոլակում… Երբ շինականը, որն իր քրտինքով 30 տարի առաջ Երևան քաղաքի սրտի մեջ քառուքռը հարթել ու ստեղծել էր «Օղակաձև» կոչվող այգին, ավերեց այդ այգին ու տեղը բետոնեց, տեսակ-տեսակ ուտուշ-խմուշի աղմկոտ հաստատություններ հիմնեց, երբ շինականները, ում հայրերն իրենց շալակով քար էին կրել Ալ. Թամանյանի հանճարով երկնած նոր Երևանը կառուցելու համար, սկսեց ավերել օպերայի այգին, երբ Գառնիի ձորում շինականը, ում պապերն 1-ին դարում Գառնիի ձորից շալակով քար էին տարել հեթանոս տաճարի շինության համար, արևելյան քուչայի վերածեց Գառնիի այդ չնաշխարհիկ կիրճը, երբ շինականը, որի պապերը մասնակցել են Երևանի բերդի ազատագրմանը և կառուցմանը, սրբեց Երևանի Նոր բերդի՝ Գինու կոմբինատի հարևանությամբ 100 տարվա հնության ազնվացած շինությունները, ես տեսա, որ շինականը մեզանում շատացել է, ամենուր է ու «շինում է» Երևանը, որ նախարարը (ճարտարապետը, իշխանավորը, քաղաքացին) մեզանում վերացել է, մնացել է միայն շինականն ու իրեն հանձնված Երևան կոչվող ռելիեֆը, ու մեր ճարտարապետ-նախարարի՝ Ալ. Թամանյանի հանճարից ու նրա տեսած արևային քաղաքից վաղը ոչինչ չի մնա… Երբ Պուշկինի փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կենտրոնում ես կանգնած էի որպես լարախաղաց, աջից ու ձախից հսկայական շինարարական փոսեր, իսկ շուրջս՝ վեր հառնող վայրենի օտար շենքեր, որոնք Հյուսիսային պողոտան դարձրել են մի նրբանցք, ու Երևանի խորհրդանիշ ընկալված օպերայի շենքը հազիվ է նշմարվում, ես հասկացա, որ «Երևանի կենտրոնի երկնահաս, գրանիտյա բագինը» (Ե. Չարենց) խանգարում է շինականին… Ու ես արտագրեցի Ա. Բակունցի այս պատմվածքը. կարդացեք իմ բլոգի ընթերցարանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ու Դավիթը հա՛մ հեծանիվ ենք սիրում, հա՛մ անձրև, հա՛մ միասին լինել

Իմ օրագրի ուշադիր ընթերցողը նկատել-արձանագրել է մայրաքաղաքի հետ (Բանգլադեշի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է) իմ կապի խզումը, որ արտահայտվում է Դավիթ Բլեյանի հետ (1,5-2,5 տարեկանը) զբոսանքի ընդհատումով… Ես փորձեր արեցի վերականգնելու

Գիր գրոց

Իմ 300-րդ գրի արձագանքը Արցախի Մարտակերտից Ես գրել էի. …. Այս շաբաթվա ամենակարևոր լուրը ինձ համար Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ

Քառատրոփ՝ «Յավաշ-կամաց» համաժողովին մասնակցելու և… Կարդացե՛ք…

«Յավաշ-կամաց» օգոստոսի 9-16-ը Աղվերանում կազմակերպվող ամառային դպրոցին մեկ օրով՝ օգոստոսի 10-ին մասնակցելու և «Փոխելով կրթական պարադիգմաները» ընդգրկուն թեմայով ելույթ ունենալու խոստում ես տվել էի 1 ամիս առաջ, իմ լավ բարեկամ Արթուր