Երեկ երեկոյան, Մատենադարանի Մաշտոց-Կորյուն հարթակում որպես հրավիրյալ մասնակցում էի Ուսուցչի օրվա առթիվ հանդիսավոր կառավարական հավաքին…  Մասնակիցներից մեկը, ով վերջերս էր հայտնաբերել, լսել Լիլիթ Բլեյան հեղինակային երգի կատարողին, նկատեց՝ թեթև է գրում, խելացի, անբռնազբոս ու այդպես էլ երգում է… թախիծն էլ է ուրախ… Ես ավելացրի՝ տանջանքն էլ, ու հիշեցի Տերյանին Վահան.

Տխրությունս անուշ է, որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում:

Սեբաստացի Լիլիթը Տերյանի աշխարհում եղել է, իհարկե։ Զրուցակիցս շարունակում է.
— Լիլիթը, հաստատ, կենսուրախ, հումորով մարդ է…
Հա, Լիլիթի հումորը ես հավանում եմ, միակ բանը, որով մայրիկին է քաշել. առանց զարգացած ու մշտական հումորի Կարինեն ո՜նց կարող էր 1976-1996 թթ (մամա ջան, քսա՜ն տարի) հանդուրժել ինձ` քիչ է, ու այսպես, մեկը մյուսից հումորով-արժանի (կարոտեցի աղջիկներիս) երեք աղջիկներ պարգևել: Իսկական պարգևն այսպիսին է լինում. շնորհակալ եմ Կարինե Ջանոյանին և´պարգևի, և´ քսան տարվա կենսուրախության համար…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օ՜յ, այ քեզ գաղափարական նաղդող

Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝

Տեղեկացնում եմ…

Տեղեկացնում եմ ավագ քրոջս՝ Նեկտար Բլեյան-Բազեյանի մահվան մասին։ Բոլորիս սիրելի, բոլորից սրտանց նվիրված Նեկտարը հանգել է այս գիշեր։ Հոգեհանգիստը՝ մարտի 19-ին՝ 17։30-ից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ մարտի 20-ին՝