Հինգ օր անընդհատ գործում ես երկիր Բանգլադեշումդ, ստեղծման տերունական օրինակով-պատվիրաններով, 6-րդ օրը շրջում մեծ երկրով՝ Հայաստան աշխարհով, ներկայացնում ստեղծագործությունդ, տարածում ստեղծականությունը, հավեսը, կյանքը… Դրախտի տարածումը երկրով մեկ ո՞ւմ գործն է, եթե ոչ՝ ստեղծող-արարածի…. Եվ ահա 7-րդ օրը՝ կիրակի…

«Այսպիսով Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և կարգավորեց դրանք։ Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթներորդ օրը, հանգստացավ։ Աստված օրհնեց յոթներորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել»:

Գիրք Ծննդոց: Եդեմի-պարտեզը։

Շաբաթը Գյումրիում:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի, Լուսինե Աբրահամյանի:

Սկսեք կիրակի օրվա գիրը Գիրք Ծննդոցով, ստեղծագործության պատմությամբ… Ո՞րն է վեճը. որ մենք ունենք աստվածային-ազնվական ծագո՞ւմ, որ մարդ ենք մե՞նք՝ ստեղծված Աստծո՞ կողմից, նրա կերպարանքո՞վ ու նմանությամբ… Ո՞րն է սրա այլընտրանքը… որ կապի՞կ է մեր ոմն նախահայրը… Կներեք։ Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդ եղավ կենդանի էակ։ Մնացյալը, որ եղավ-կա, այս կենդանի էակի գործերն են… Ի՜նչ սիրուն պատմություն է, զարմանալի՜ աշխարհ… Հանգստացե՛ք ընկերներ, կիրակի է… հալալ է։ Իմ ու Դավթի այս կիրակին, օրինակ, սև թութով, Շուշիի մեր հարազատ Նալբանդյան-Խաչատրյանների հետ…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Կիրակնօրյա ընթերցարան

#679

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո կածանով անցիր ու չես ձանձրանա

Եթե չես սիրում ամեն օր աշխատանքի տանող ճանապարհը, պետք է փոխել աշխատանքը… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակի, ով այսօր «Հարթակ գեղարվեստում» ակումբի հյուրն է, ով մի քանի տարի առաջ սկսել

Լավ լուր է, թող ճախրի…

Չգիտեք՝ իմացաք, իմացաք՝ տարածեք․․․ Լավ լուր է, թող ճախրի։ 

Վճռական օր 304 պալատի ընկերության «Տիար&Գևորգ» քոմփանիի առողջագիտական զարգացումներում 

Մենք ձեզ խոստացել ենք առողջաբեր 21-22-23 ապրիլ՝ կանաչ—կարմիր—կապույտ աշխարհ։ Առավոտյան առողջատու լուր էր. ահա 8։30-9։00-ի տվյալները՝ միջինացված ընկերության համար․