Շաբաթ օրվա գրառումներ որպես․․․ 

Գրառում 1 

Ալբերտ-Գևորգի հայաստանահռչակ, քայլքով հայրենաճանաչությունը լրացնում է հանրակրթական-առողջաբեր դարձող համալսարանական ընկերության այս նոր նախաձեռնությունը՝ Գառնի-Հավուց թառը՝ որպես մուտք արշավային գարուն 2021, Ջուլին մեր մարտի 6-ին վեց տարեկան Արեգի հետ չափել է՝ 21 հազար քայլ․․․ Իմ հիացումը ու մենթոր տիարի առաջարկը մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայանին՝ այս նախաձեռնությունն ինչո՛ւ չբերենք 2022-ի սեբաստացի օրացույց։ 

Քայլքով չափենք մեր Հայաստան աշխարհիկը, ու այն կմեծանա․․․ 

Գրառում 2 

Արատեսը կրթահամալիրի պարզվում է այս շաբաթ թողել ենք առանց հիացումի սեբաստացիական․ վատ ենք ճանաչում այս ինքնատիպ-կամակոր բնության հրաշալիքը․․․ Իսկական ձմեռ է Արատեսում, կուսական ձյունով․․․ Ուսումնական կենտրոնում լավ կանեին ըստ շաբաթների, եթե հնարավոր չէ ըստ օրերի նկարագրել-գրանցել եղանակը․․․ Արատեսի եղանակի հեղինակային ուսումնական օրացույց ինչո՛ւ չունենանք․․․ Սկսենք անել մարտ ամսի ստեղծագործական հավաքով․․․ Իսկ կրթական պարտեզում մեր գարունն իր իրավունքների մեջ է ողջ ուժով, հմայքով․․․ 

Գրառում 3 

Երկու անցում արեցի քայլքով՝ օրվա առաջին մասում՝ Արևմուտք-Արևելք-Հյուսիս, երկրորդում՝ Հարավ․․․
Հյուսիս-գեղարվեստում Տաթև Աթոյան-Հարություն Հովսեփյան դուետը ծնողական շաբաթական հանդիպումներով հնարավոր են դարձնում, որ կրթահամալիրի գեղարվեստի ինքնարտահայտման հնարավորությունները հասանելի դառնան սեբաստացի ծնողների համար․․․ Ուրախ էր, համով-հոտով-ձայներով մոր ու մանկան Քոլեջում․․․ Այսպիսի զարգացումներ հեղինակային մանկավարժության խելակորույս աշխարհում մեր․․․ Հարավի դպրոց-պարտեզի նկուղների ամբողջական ազատագրումով նոր ուսումնական տարվա սկիզբը երկու հարկից երեք հարկի վերածված Բլեյան դպրոցում ինձ տանում է ռոդարիական աշխարհ, որ «իմնա», կասի Աստղիկ Բլեյանը ու․․․ չի տա․․․ Խլեք։ Շուշան Բլեյանը սա տեսել է Արևմուտքի դպրոց-պարտեզում, երբ հերթական ճանաչողական-վերականգնողական, բացահայտումներով լի անցումներում մտել է քույրիկ Աստղիկի խմբասենյակ․․․ Տղաներից մեկը փորձել է վերցնել իրենց կուկու Աստղիկի ոտի տակի ինքնագլորը․․․ Շուշանի օրագիրը, կրթահամալիրային այս օրերի գրառումները մարդ կարդար․․․ Մահ, կասեր Համլետ Խաչատրյանը․․․ 

Համեցեք, նորամուտներ կրթահամալիրում «Ձոն ստուգատեսի» շրջանակում․․․ Ցանկը, իհարկե, լրիվ լինել չի կարող հարափոփոխ սեբաստացիական աշխարհում․․․ Եվ լավ է։ Լուսինե Փաշայանը երկրորդ պլանից շարունակ զարգացնել է տալիս. Սուսան Մարկոսյան իր ուսուցիչ-տնօրենը հուսալի աջակից ունի․․․ 

Գրառում 4 

Արմինե Թոփչյանի, Դավիթ Քոչունցի հետ այսօր՝ մարտի առաջին կիրակիով,  «Գագարին» պրոյեկտի ճանաչողական այցով Վարսերում ենք Սևանի՝ պրոյեկտի համայնքի գյուղերից․․․ Ծնունդով Վարսերից է մեր ուղեկից-հյուրընկալ Էրիկ Սարիբեկյանը, ու քայլքով նաև անցնում ենք Գեղամավանով, Դդմաշենով․․․ Հայրենի եզերք՝ այսքան Երևանին մոտ, ու վատ գիտենք․․․ 

Կհանդիպենք, իմացումի հրճվանքի փոխանցման պարտավորություն ունենք։ 

Գրառում 5 

Շուշան Բլեյանը այսպիսի մի հրճվանք-հիացում ունեցավ, հայտնաբերելով-հաստատելով, որ տանը անհավանական կամակոր, ինքնիշխան քույրիկը, ոնց է պարտեզում այսքան մերված-խոնարհ, մեկ է՝ պսպղան, ինչպես ինքն է ասում՝ կանացի․․․ Ու իմ աչքին եկավ Գյումրիից մեր աղջիկների ընկերային խմբի այս նկար-նամականիշը գարունաբեր սքանչելիների՝ Անահիտ, Նարե, Ազնիվ, Նունե, Վերոնիկա։ Համեցեք սեղանատուն մեր, սեբաստացի գինու բաժակի շուրջ պատմեք, լսենք։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բազում իրականություններ (տիեզերքներ) միաժամանա՞կ… արդյոք հնարավո՞ր է

Օրեր շարունակ մեր իրականության մեջ փնտրում եմ Կամենդատյան Միքայելին… Քույրիկին գտա՝ Լիդիային, հարցնում եմ՝ ո՞ւր է կորել, ուրիշ իրականությո՞ւն է տեղափոխվել… Ախր 2015-2016-ին օրն առանց Միքայելի՞, այն էլ՝ մի քանի

Փայտը երկու ծայր ունի, լսելը՝ երկո՞ւ իմաստ…

Արմինեն շարունակ-հետևողական նախատում է ինձ, որ ես Դավթի դաստիարակությամբ չեմ զբաղվում, ասել է թե՝ չեմ նախատում, դիտողություն չեմ անում, մենակ իր վրա է մնում այդ կարևոր-պատասխանատու գործը, դրա համար էլ

Սկսենք մեր գործը, նորեն սկսենք ու շարունակենք մտածել…

Այս օրով՝ 2017-ի ապրիլի 4-ով, մեր աշխարհում ուսումնական նախագծերը՝ գործերը կենսական-բազմազան, իրադարձությունները-դեպքերը, նոր ռիթմ պիտի ստանան՝ ապրիլյան… Շո՛ւտ արեք, սեբաստացիներ, ապրիլն անցնում է… Կկարողանա՞ մեր 8-րդցի Վաչեն՝ իր գերմաներենով-երկրագործությամբ-պարով ոգևորել Գերմանիայի