— Պա՛պ, բա շունիկները ո՞նց են աչքերը փակ ծնվում-ապրում… Իրենց մայրիկի ծիծիկները գտնում… Պա՛պ, քանի՞ օր են այդպես անտես մնալու…
Դավիթն արթնացավ այդպես՝ Ռոքսիի քոթոթների պես, աչքերը՝ փակ, միտքը՝ արթուն…
— Ես Ռոքսիի քոթոթի պես եմ,- աչքերը փակ ողջունում է Դավիթը,- ինձ այսպես աչքերս փակ տար լողանալու…
— Դո՛ւ աչքերդ փակ իջիր, գնա-լողացի…
— Բայց ես Ռոքսիի քոթոթի պես մենակ կաթ կարող եմ ուտեմ… Դու ինձ Ռոքսիի պես պիտի խնամես…
Լողարանում հանկարծ Դավթի չիշիկ անելն եկել է՝ ավազանից անցում է կատարել նստակոնք, ես ցնցուղը պահում եմ Դավթի վրա՝ Դավիթն էքստրիմ դիրքերից մեկում է.
— Էդպես ես անում, որ տանը տառականները շատանում են,- Արմինե մայրիկը նորից հասավ (գոնե նկարե՞ց)…
Դուք՝ կանայքդ, տղամարդկանց այսպես տառական եք դարձնում, խավարասեր, տնակյաց, ղզո…
— Պա՛պ, ես աղջի՞կ եմ, թե՞ տղա… որ մեծանամ, ի՞նչ եմ դառնալու, աղջի՞կ, տղա՞…
— Ուզում ես մայրիկի փեշին կպած մեծանաս-մնա՞ս, մայրիկի խնամքին միշտ մնա՞ս. դրանց «ղզո» են ասում՝ աղջիկ թե տղա, մեկ է… Թե ուզում ես առաջնորդես, քո ետևից ազգ տանես, ինքնուրույն և ուժեղ լինես, խիզախ ու ղեկավար՝ առջևից գնա… Դու տղա ես ու տղամարդ ես մեծանում, աչքերդ բա՛ց՝ տեսնես, որ առջևից գնաս, քո ետևից մարդիկ տանես, մարդկանց աչքերն այդ ճամփին բացվեն…
— Մենակ թե ազգի հետ գործ չունենաս,- մայրիկ Արմինեն հասցրեց, խոհանոցից հասավ…
— Դավիթ դո՛ւ պիտի ընտրես քո ճանապարհը, քո սեռը, սերը, գործը…
— Ես ընտրել եմ՝ տղա եմ, Սասունցի Դավիթ…
Գյուղացիական տնտեսության այցելուները Նոր դպրոցի սովորողներն են:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:
Իսկ ես նոր դիետոլոգ-խորհրդատու ունեմ, համեցե՛ք՝ Սյուզի Մարգարյան… Խիզախության պակասից ե՞րբ եմ բողոքել… Իրիկնային մածունից հրաժարվել եմ. կաթնամթերք՝ որևէ ձևով, միայն առավոտյան ու էլի… Սյուզիի հետ մենք Երևանի կամերային երգչախմբի՝ մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի 1996-ի վաստակաշատ նախագծերից մեկի՝ Երևանի պետական երգչախմբի քսանամյակի հոբելյանական մեծարման առիթով համերգի էինք: Կամերային երաժշտության տանն այդ մեկուկես ժամում Սյուզիի կողքին որքա՜ն նոր բան իմացա… Ինչո՜վ եմ չափելու իմ իմացումը… կորցրած կիլոգրամներո՞վ… եթե մինչ այդ կենդանի մնամ… «Նոր գինի նոր տիկերի մեջ»… Ես այս անգամ տիկից եմ բռնել-սկսել…
Համերգի լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Երեկ, երբ սեբաստացի ուսուցիչների հայտնի խմբի՝ Սուսանի, Մարիետի, Աիդայի հետ մեքենայով շարժվում էինք Կամերային տուն, հեծանվով էի նորից… Կանգնեցնում եմ մեքենան, իմ՝ Սեբաստիա փողոցի հարթակը ներկայացնում, հետո՝ Երևանյան լճի… Ես, իրոք, կարոտել եմ հեծանվիս…
Իսկ Արամ-ընկեր-ուսուցիչը հիվանդանոցում կմնա ևս մեկ շաբաթ… Հիվանդանոցում է նաև իմ եղբայր Թաթոս Բլեյանը, ում հետ ես մշտական կապի մեջ եմ՝ լինի մտքով թե հիվանդասենյակի կողքին, բայց միշտ՝ իր հետ. եղբայր է, ու կրտսեր՝ խնամքի կարոտ… Ի՛նչ էր, ի՛նչ դարձավ… Լինո՞ւմ է… Անփույթ եղավ, այսքա՜ն անփույթ… Եվ ես զորակցում եմ Թաթոսի Արամ որդուն, ով այնքա՜ն հոգատար է, հոր կողքին… Ի՞նչ անի… Զորավոր բան են ընտանիքը-հարազատությունը-որդիությունը-եղբայրությունը… կապերից գուցե ամենամնայունը… Որ կտրվե՜ց… Բարեխի՛ղճ ապրենք: Իսկ մարմինը խնամք է պահանջում՝ որպես նաև գործիք աշխատանքային, կյանքի աղբյուր… Այսպես, հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական շարժման ու ճիգի մեջ… քի՛չ նստեք, քի՛չ հոգս արեք, ամենևին հոգս մի՛ արեք… Գործե՛ք: Երկրագործությունը սրա ուղիղ ճանապարհն է:
Ծաղկունք երաժշտության կենտրոնում:
Լուսանկարները` Սյուզի Մարգարյանի:
Դավիթ Բլեյանը ոգևորված է երեկվա խմբային ելակուտոցիից…
— Ուզում եմ ավելի շատ՝ մեծ թասով տանեմ այսօր…
— Տա՛ր, իհարկե, հալա՜լ է… Իսկ ես, Դավիթ ջան, հեծանվով եմ դուրս գալու՝ ավելի շուտ, ուզում եմ կես ժամ առաջ իմանալ՝ ինչ է կատարվում կրթական պարտեզի Նոր դպրոց-Քոլեջ-արհեստագործականում…
Մենք պայմանավորվում ենք: Ես գրկում եմ իմ հեծանիվը՝ նժույգի պես… նստում… վարգում, ինչպես նժույգ, հեծյալի վիճակ եմ ապրում… Ձիարշավը հիշեցի. է՜, ե՜րբ էր՝ էլի գարուն էր… Մոտ է: Ես մտքով ձիանոցի բացումը հուլիսի 1-ից օգոստոսի մեկ տեղափոխեցի, բայց ոչ սեպտեմբեր…
Մեր շենքի անկյունում ինձ ողջունում են մի խումբ պատանիներ.
— Բարի՜ օր, տղաներ,- կանչում եմ բա՜րձր, որ լսելի լինի Հայաստանով մեկ,- ելե՛ք ուխտի, ամառ է, հեծանվով թե ձիով…
Լսե՜լ են, ինձ էին սպասում.
— Հենց այդ մասին էինք խոսում, պարոն Բլեյան… Բարի օր:
Այսպիսի մաղթանքով ես մտնում եմ Բանգլադեշ, կրթական պարտեզ… Կորա՜ք:
# 674