Ի՜նչ նման ենք ես ու մեր վեցերորդցի Մանե Բոյախչյանը․․․ Այո, կարող է ես միամիտ եմ, բայց ես ունեմ իմ աշխարհը, որտեղ կան հրաշքներ, որտեղ մարդիկ իրագործում են հրաշքներ։ Այո, մենք գործ ունենք մեր կյանքում սովորական-մեր կողմից իրագործվող հրաշքների հետ ու շուրջը մեր, սեբաստացիական աշխարհում այդպիսի հրաշագործներ են։
Երեկվա մեր հավաքում՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագից առաջ, նրա ընթացքում․․․ հետո ականատեսը դարձանք մեր շնորհից ծնվող նոր գործերի՝ հրաշքների։ Մեր կիթառահար–ուսուցիչ Տաթև Աղաջանյանն ունի ընտրյալ-նշանած․․․ Ի՜նչ լավ են սկսում 2017-ը մեր սիրելի-սքանչելի աղջիկները՝ Աշխենը, Տաթևը․․․ Երեկ տոնածառի (տարվա նշանի) լույսի տակ հերթով կանգնեցին Շամիրամը, Անահիտ Հակոբյանը, Լիլիթ Առաքելյանը, Տաթևը Աբրահամյան, Կարինեն Բաբուջյան․․․ Հրաշքներ այնպիսին, ինչպիսին այս օրերին ստեղծել են Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցի Լիլիթ Ղազարյանն իր ընտանիքի հետ, իր բնակարանում․․․ Ինչպիսին մեր աչքի առաջ սկսեցին ստեղծել Շուշան Բլեյանն իր վոկալով, Տաթև Մանվելյանն իր ֆլեյտայով, Լիլիթ Առաքելյանն իր դաշնամուրով․․․ Իմացա՞ք մինչև ուշ իրիկուն Լիլիթն ու Շուշոն ստեղծում էին հունվարի 12-ի համերգ-հրաշքը․․․ Կարդացեք նաև Ելենա Սարգսյանի այս խելացի, ժամանակին արված առաջարկը՝ քանի՜ հրաշագործ նյութ-ուժ-շնորհ կառնի այս ճանապարհին․․․ Թող չավարտվի այս ընթացքը-ընթերցումը դեպի հրաշքի իրագործման ուղին․ ա՜յ, ինչպես ես, կարդացի, ավելացրի․․․ավելացրեք նաև դուք․․․
Լուսանկարները՝ ավագ դպրոցի սովորող Մելինե Մարտիրոսյանի:
Ճրագալույցի Սուրբ Պատարագը մենք դիմավորեցինք Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում․․․ Ի՜նչ ոգևորված-մարդաշատ էր՝ հրաշքի սպասումով լեցուն․․․ Մեր հարազատ, Ավետյաց Երկիր առաջնորդող ուխտավոր-քահանայի՝ մեր խորհրդի բարեխիղճ անդամ Տեր Զենոնի օրհնությունը ստանալով՝ Դավթի, Արմինեի ու Դավթի քույրիկ Մելինեի հետ․․․ ում պարտական ենք այս ֆոտոշարով, մեր Սուրբ Ծնունդի հրաշալի ճամփորդությամբ դեպի Բանգլադեշի լուսառատ տոնական հրապարակներ․․․ Այսպիսի տրամադրությամբ-միջավայրում-մեկնարկով 2017-ի 105-ամյա ֆրանսիացու համաշխարհային ռեկորդը կդիմանա․․․ Դավիթ Բլեյանի հետ հաշվեցինք․․․ 44 տարի․․․
«Ընտրյալդ Աստծո» երգում է այդպիսի մեր Սեյրան Ավագյանը ու այս երգը, որպես ամանորյա հրաշք ինտերնետում մեկնարկում–հնչում է շնորհիվ Արմինե Թոփչյանի․․․ Տանը նստած, նստած, իբր հիվանդ է, ձևացնում է, իհարկե, այսքա՜ն առողջ ձայներ-ազդակներ մեզ պարգևեց․․․ Իսկ Սեյրանի տղան՝ Վարդանը՝ լավանդայի սերմեր․․․ 300 հատ․․․ հատուկ տուփերով, որ չկորչի մինչև գարուն․․․ հատիկ-հատիկ մեր Բանգլադեշի հողում-ջերմոց լաբորատորիաներում․․․ Պինդ-հուսալի փակել եմ իմ չհրկիզվող պահարանում․․․
Կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիայի բույսեր-ծաղիկներն իրենց թագավորությունում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Չգիտե՞ք՝ ինչից սկսել սովորական հրաշագործությունը․․․ Հոգ չէ, սկսեք ձեզանից, ձեր ամանորյա սննդակարգում շտկելով հինգ սխալ։ Շատերի համար սրանք ողջ կյանքի սխալներ են․ շտկեք ձեր կյանքում, ձեր օրինակով ու լավանդայի սերմերի պես տարածեք։ Երեկ ինձ մանկավարժական լաբորատորիայից փախցրեց մեկ ժամով իմ լավ բարեկամ Սիրանույշ Պապյանն ու շարունակ նույն հարցը․
— Հնարավո՞ր է Հայաստանում իշխանությունը փոխել։
— Այո,- չոր պատասխանում եմ ես։
— Ե՞րբ․․․,- զարմանում է։
— Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, 2017-ի ապրիլին, նույն հստակությամբ,- նույն հակիրճությամբ շարունակում եմ․․
— Ինչպե՞ս, հրա՞շք որպես։
— Այո,- երրորդում եմ,- հրաշագործենք՝ Հայաստանում ապրող մարդ-ընտրողին փոխելով. ասել է թե՝ պատվիրատուն պիտի նոր որակի իշխանության պատվերով-պահանջով-իրագործմամբ առաջ գա․․․ Ընդդիմություն կարող է կոչվել այն կազմակերպումը, ինչը փոխում է մարդուն-ընտրողին․․․ Ավելի՞ երկար եք ուզում, դիտեք․․․
Ա՛յ, սիրիական պատերազմն ինչպե՞ս կանգնեցնել․․․ ես չգիտեմ․․․ Մտածումը, որ 7 մլն բնակիչ՝ ծեր, կին, երեխա Դամասկոսում տարեմուտին, այս օրերին խմելու ջրի սուր կարիք ունի, ինձ չթողեց քնեմ․․․ Սա հո զբոսաշրջային Վենետիկը չէ՞, որ համայն աշխարհում հայտնի ջրանցքներով՝ մնացել է առանց ջրի, նավակները տեսե՜ք, տիղմի մեջ են․․․ Վենետիկի գոնդոլները կսպասեն․․․ մարդիկ թող քայլեն, մաքրեն ջրանցքները աղբից։ Որքան էլ մենք 2017-ին պատրաստվում ենք ուխտագնացության․․․
Իսկ ինչ չգիտեմ՝ ես հարցնում եմ Դավթին․․․ հետևեք իմ օրագրին, այստեղ խնդիրներն են մեր կյանքի՝ իրենց հեքիաթագործ լուծումներով․․․
Դավիթ Բլեյանն առայժմ կենտրոնացել է մի կողմից՝ ազգային հարյուրմեկամյա ցավի լուծման, մյուս կողմից՝ Սուրբ Ծննդյան աշխարհի․․․
— Ձմեռ պապիկն ու Աստված պապիկը նո՞ւյնն են․․․ իրանք տուն ունե՞ն․․․
— Իրանց տան պատուհանի՞ց են նայում ինձ էլ, մյուսների՞ն էլ, աշխարհի՞ն էլ․․․
Լուսանկարները՝ ավագ դպրոցի սովորող Մելինե Մարտիրոսյանի:
— Կերակրենք ձկներին, նոր գնանք, թե չէ կգանք, կտեսնենք սատկել են։
— Վատ բաներ մի՛ մտածի, Դավիթ։
— Կմտածե՛մ․ ինչ ուզեմ՝ կմտածեմ․․․
— Հերիք է ինձ դիտողություն անեք․ թողեք ազատ ապրեմ․․․
— Ի՞նչ ասել է Տաճկահայաստան, պա՜պ․․․Տաչկիների Հայաստա՞ն․․․
— Ինձ տարեք Տաճկահայաստան․․․ Դուք գնացել եք․ ե՞րբ եմ ես էլ տեսնելու Տաճկահայաստանը։ Ուզում եմ երգելով գնանք․․․
— Միացրեք, ես Տաճկահայաստանի երգերը լսեմ, որ քնեմ․․․ էդ ապուշ երգերով իմ քունը չի տանում։
— Ես պիտի Վոլոդյա սարկավագին տեսնեմ, չեմ կարոտել, ուղղակի տեսնել եմ ուզում․․․
Վոլոդյա սարկավագին Դավիթը պիտի հանդիպի․․․ Ա՜յ, սովորական մի հրաշք․․․
#897