Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը Հայրավանքում մեզ՝ սեբաստացիներիս՝ ուսուցչական երգչախմբին, նրա գեղարվեստական ղեկավար ու խմբավար Հարություն Թոփիկյանին, տնօրեն Աշոտ Բլեյանին, պարտավորեցրեց Պատարագի պատրաստվել… Մաեստրոյի պլանների մեջ Պատարագ երգել-ձայնագրելը, որքան գիտեմ, վաղուց կա, միշտ կա… Ես  պարբերաբար Պատարագի պահանջ ունեմ… Եկեղեցում աղմուկ-այլ իրարանցում չլինի, խոսքն ու երգը հնչեն մաքուր, ծուխ չլինի, Պատարագի խորհրդի միջով անցնեմ… «Սեբաստացիներ» երգչախմբի՝ ուժեղացող հավեսով-մեծացող քանակով շաբաթօրյա համերգային շրջագայությամբ, 2016-ի՝  Ջրվեժ-Գեղարդ, Բջնի-Արզական, Արտաշատ-Մրգավան, Հայրավանք-Վարդաձոր, հաջորդ շաբաթ՝ Երերույք-Գյումրի-Մարմաշեն… երգչախումբը սրանով ոչ միայն կուտակում է, այլև համերգային-խաղացանկային, մատուցման-կազմակերպչական նոր մոտեցումներ պատրաստում…

 «Գարդենիա» ակումբի հետ համագործակցությունը Դավիթն սկսել է իրենց տան պատշգամբից:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Վարդաձորի եկեղեցու մեծաքանակ մանկանց (վեցից տասը տարեկաններ)՝ ուշիմ, նաև աչքերով լսող հանդիսատեսի, Վարդաձորի սարերում Շմակավանքի (Գոմերի ժամ, Բանդի ձոր),  բազում սարեցիների հոգևոր երգի-տոնախմբության պահանջը միջոցառում չէ միանգամյա, արհեստական չէ, որ զանց առնես (միջադեպ է` անցավ), այլ իրական հանդիսատեսի-ունկնդրի պատվեր… Որքա՜ն էլ բազմազբաղ՝ մայիսի այս շրջանը տոնական համերգի այսօրվա պատրաստությունից հետո լավագույն շրջանն է՝ մինչև հունիս ձևակերպելու այս նոր պատվերը՝ որպես խաղացանկ, համերգ-հանդիպումների տեսքով ու… Երգչախումբն էլ չանցնի՞ հունիսյան ճամբարային կազմակերպման, որ Պատարագին մոտենա… Այսպիսի հունիսը-ջանքերը տպավորիչ ավարտ կունենան. մեզ սպասում են Վլադիկավկազում-Կազբեկում… Ջա՜ն… Այս նկարաշարով, շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, ես վարդաձորյան իմ «օխա՜յն» եմ արտահայտում… Գյուղացիական տնտեսությունները-տնամերձները՝ առանց պատերի-պարիսպների, վերջապես, գյուղական միջավայրը որպես բնություն էին ներկայացրել՝ լանդշաֆտ-ռելիեֆի ամբողջականություն: Ահա ձեզ մի առարկայական վիճակ, թե ինչ կունենանք Հայաստանով մեկ, եթե ոչ այնքան կառուցենք, այլ հավաքենք-մաքրենք-վերացնենք այն, ինչ աղճատում-կտրտում-փակում-ծածկում է… այլանդակում, թույլ չի տալիս ամբողջանալու, որպես օրգանական մաս ընկալելու տարածքը… Մեզնից խլվածը վերադառնում է մեզ: Դեպի եկեղեցի ճամփան էլ կանցնենք այսուհետ այսպես, որպես ուխտավոր, նաև` մաքրելով ուխտի ճամփեն… Եվ կհսկենք մեդիայով՝ մեր հանրային կարծիքով, այո՛, նվաճած հեղինակությամբ, որ գյուղական-քաղաքային դպրոցը, իր ուսուցչով-սովորողով-բնակչով, իր եկեղեցու ճամփով անցնի պարբերաբար ու մաքուր պահի, պարտադրի այն այլ ուխտավորների: Որպեսզի մաքուր լինի, բնակի՛չ Հայոց աշխարհի… Ահա քեզ և քաղաքական ծրագիր, որ ես, գործածելով իմ պաշտոնը Տիարի, ինձ լսելու-տեսնելու եկած հարազատիս մեծ ու պստիկ, ներկայացնում էի… Մաքրե՛ք՝ դրսով-ներսով. դրսով՝ ազատվե՛ք աղբից, ներսով՝ երգե՛ք՝ ազատվելով աղբից… Ձևը գտեք, բարդ չէ… Սա է խաղաղվելու բանաձևը:

Նոր ատրիբուտներ Հիմնական դպրոցի հեծանվային ակումբում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Իրիկունը գալիս էինք Արթուր Շահնազարյանի, «Ակունքի» համերգից… Ի՜նչ գոհունակություն. Արթուրն արժանիորեն, ողջ կյանքում կյանքով նվաճած այսպիսի լեցուն-խանդավառ լայն հանդիսատես ունի…Դավիթը Բլեյանը, որ մինչև վերջ համը հանեց, ներսից անկեղծ էր իր պահանջի մեջ՝ ունկնդրելու «Ակունքին»՝ ակունքում լինելով, խաղալով-յուրացնելով-փորձելով… Դահլիճը՝ բարձր աթոռներով-պատերով, իրենը չէր, ու «Ակունքինը» չէ… Արթուրին իր «Ակունքով» ուրիշ սրահ-միջավայր է պետք՝ իր Հայկական պարը, ուր կգան հարսանքավորներ՝ հարսանյաց ծեսի, ընտանեկան հանրային-ուրախության ամենատարբեր առիթներով, ինչպես ես-մենք՝ շաբաթ օրը Գոմերում Վարդաձորի: Իսկ կիրակի օրը ես իմ կուրսեցի ընկերների հետ Բյուրականում էի, Բյուրականի գերեզմանատանը… կյանք է: Բյուրականի գերեզմանոցում՝ խաղաղ-բարձր մի տարածքում Հայկական պարի, մենք թողեցինք մեր ֆիզիկոս-կուրսեցի ընկերոջը՝ ծագումով կողբեցի Գագիկ Ղարագյոզյանին… տոկուն, կենսախինդ, չնայած իր երկարատև ու ծանր հիվանդությանը. կյանքում իրենը ստեղծած՝ բարի ընտանիքով, հիշողությամբ ու գիտական-երկրագործ աշխատանքով… Կյանք է… Մարդիկ նաև մահանում են… Չեն վերանում. շարունակում են ապրել՝ Գագիկի պես, այնպես, որ ճիշտ տեղն ու պահն է Հայկական պարի կենտրոնում բացականչել՝ շնորհակալ եմ, եղբայր: Խաղաղություն բոլորիս:

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 673

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց

— Հայրիկ, կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց…- հարցնում է  գործով տուժող մեր  Դավիթ Բլեյանն ավտոմեքենայում, օրվա վերջին, երբ մենք հանդիպել ենք վերջապես՝ իմ սանիկ, մեր սիրելի երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին այցելելու համար:

Չարենցի «մոմենտի» փնտրտուքով իմ գիրը…

Գիտե՞ք, որ Դավթի արտիկը մկրատով ցուցադրաբար խուզած Արամ Խաչատրյանը հենց հաջորդ օրը իր արտիկը բերել ու նվիրել է Դավթին… Տեսնողները՝ դասարանում, մենք՝ տանը, տեսել-լսել ենք, ինչպես է Դավիթը պատմում Արամի քայլի մասին․.. Մանկավարժություն

Պապա, ինձ մեծերի խմբից չե՞ն հանի

Իսկ Բլեյան Դավիթն ի՜նչ խոստումներ է տալիս ու չի կատարում. երեկ ո՛չ չորսին լողացավ, ո՛չ էլ տասին. մրսկա՜ն տղա է, «մամայի բալա»՝ — Մամա, արի միասին լողանանք, դու էլ՝ տկլոր,