Սյունե Սևադայի «Ցավից քաղված դասեր» հրապարակումը, Աշոտ Տիգրանյանի տրամադրած «Ճամփորդներ» շաբաթաթերթի մեջ, աչքի անցկացրել-դրել էի մի կողմ․․․ Կիրակի առտու, թարմ-առույգ, մաս-մաս, կում-կում՝ ինչպես սառը կաթով փախլավա, մարսում եմ, ուխա՜յ։ Կարդացե՛ք վերնագիրն իմ կիրակնօրյա գրի, այս հատվածը, որպես «Բարի օր, Հայաստան»….

«Չչարացավ, չպահանջեց, որովհետև հեռուները հասկացան՝ լացելով ոչինչ ետ չեն բերելու։ Կարո՞ղ են, թող կարի մեքենա գնեն, թող երեխային հնարավորինս լավ կրթության տան, թող մեջք մեջքի տան, ու հաստատ վաղվա օրն ավելի լավը կլինի։ Ցավն ու կորուստը որպես ներդրում կիրառեցին ու աշխատանքի մեջ արդյունք ստացան՝ աշխարհին արվեստաբար, լավատեսորեն ու էսթետիկորեն նայելով»․․․

Սա Անրի Վեռնոյի «Մայրիկը» ֆիլմի առիթով է ասել Սևադան, բայց ինձ ու իմ հայրենակիցներին՝ գաղթի ճամփով անցած ու այսօրվա, վերաբերող ամենասեղմ-ճշգրիտ-ապրեցնող բանաձևումներից է ինձ հանդիպած։ Շնորհակալ եմ, Սյունե․․․ իմ-քո՞ մեծ ընտանիքի ՝ սեբաստացիների անունից․․․ Իսկ ֆիլմը ես վերջերս նայեցի նորից․․․ Ինձ լսո՞ւմ է մեր mskh.am-ի ֆիլմադարանը. ձայն հանեք, Շուշան Եփիկյան և ընկերներ: Ինչո՞ւ Անրի Վեռնոյը չի պատվել մեզ իր այցելությամբ:

Այս տողերի հետ իմ ականջներում Դավիթ Բլեյանի ճիչն է. մեղվի ու բադիկի պատմություն-մուլտը կլանել է լիովին…

Գեղարվեստի 2-4 տարեկանները մարզադահլիճում:
Լուսանկարները՝ Բուրիկ Հովսեփյանի, Սոնա Կարապետյանի:

Տեղեկատվական-տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հավակնորդ Արտակ Նշանյանի, սրանից առաջ Էմմա Իսախանյանի հրապարակումները մի գրավիչ ստուգատեսի մեկնարկ են… Այսպես է, երբ արդար է, ստեղծական, բաց, առօրեական է՝  վաստակած հացի ու  ապրված կյանքի պես… Այս ընթացքն է իմը, իմ ու ձեր ձեռքբերումը, արդյունքը… ինչպես մեր հեղինակային մանկավարժության «Գեղարվեստը կրթահամալիրում» 2016-ի նախագծի ընթացքը, որի մեկնարկը երեկվա շաբաթօրյա խմբային-անհատական քննարկումներով տվինք: Ահա ծրագիր` ընդգրկուն, գրավիչ, ստեղծական, դինամիկ, ճամփորդական, շարունակական, հայրենագիտական… Այսպիսին է և մայիսյան մեր ստեղծագործական հավաքի օրացույցը շաբաթվա՝ մայիսի 6-ի տեխնոլոգիական հավաք-ներկայացմամբ, Կրթական պարտեզում, որպես հանրային բաց հարթակ, մեր համերաշխ աշխատանքի մի արդյունքը ևս…

Շաբաթը՝ Գեղարվեստի պարտեզում:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Եվ ես ապրում եմ այս հարթակներով՝ հունիսյան բանգլադեշյան պլեներով ու սովորողների ուսումնահետազոտական-հայրենագիտական ճամբարներով-ջոկատներով, հուլիսյան բաց աշխատանքային ջոկատների մեկնարկի այս մայիս-հունիսյան հարթակի պատրաստությամբ:

«Իսկ մենք արվեստաբար միայն տառապում ենք՝ շատ քիչ աշխատանք ներդնելով: Մինչդեռ պիտի լիներ հակառակը՝ մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ»:

Սա՛ է,  այո՛, Սյունե ջան, մեր հաջողության բանալին: Եվ ինչքան լավ է, որ այս բանաձևի հեղինակը կրթահամալիրի Գեղարվեստի-Ավագ դպրոցի 2011-2012 ուստարվա շրջանավարտ Սյունե Սևադան է։

Գեղարվեստի-Ավագ դպրոցի 2011-2012 ուստարվա շրջանավարտներ:

Անահիտ Եղյանին՝ հայրենագիտական ճամփորդությունների շարքի համար՝ պաչիկներ, բայց սրանով առավել ևս ծանրանում է նրա պատասխանատվությունը պռճոկված ծաղիկների համար։ Ինչի՞ համար է սա արվում. այդպես էլ մանկավարժական բացատրություն չհնչեց։ Գուցե մինչ այդ դադարեցնե՞նք այս բնազրկումը։ Մեզ հետևում-լսում է Կարինե Պետրոսյանը «Ժայռից» ու օրինակ է ցույց տալիս։

Կիրակի է, լավ դադար՝ մայիսի 28-29-ի «Բարձունքների հաղթահարում» նախագծի պատրաստությանը սահուն անցում անելու։ Լսվե՞ց։

#658

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…

Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են,

Ոգեղենությունը, մեր ստեղծական ուժը մաշող փակուղի է անհեռանկարայնությունը…

Դավիթ Բլեյանին ամեն ինչ հետաքրքիր է. լողարանային մեր զրույցներից առաջ,  հետո ու ընթացքում, առավոտյան ճոճվելիս հարցեր ու հարցեր… — Ինչի՞ համար են ականջները… — Ինչո՞ւ մարդը երկու ականջ ունի… —

Ինքնակազմակերպմամբ է, որ Շարժումը մեր կենդանի գործողության զուլալ ակունք կմնա․․․

Ու ապրելն այս, որ եկավ-բերեց ապրիլին Նիկոլը մեր, իր շուրջ խմբված բյուր պարմանիներով մնա-չհեռանա․․․ Ու Ապրիլին ապրելու հրաշքի ուժով, Նիկոլի ձևակերպմամբ, յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի վերածնված հանրապետության վարչապետ իրեն կարգի, օրվա