«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր պարտեզ՝ լողալու և այլ վայելքների, Արմինե մայրիկ-ուսանող-շրջանավարտին՝ կառափնարան՝ նախապետական թե նահապետական (ըստ Զառայի) քննության, նժույգով իմ բռնեցի Խանջյան-Բանգլադեշի երկիր ճանապարհը։ Երթուղիս գիտեի…
Հայրենագիտական դիտարաններից՝ Հաղթանակի կամրջից՝ հայացք դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք, Ծովակալ Իսակովի հեծանվային հրապարակ-Տոյոտա ավտոսրահի վերգետնյա անցումից՝ հայացք դեպի հյուսիս արևելք, հարավ-արևմուտք՝ լեռնապարով…
Ձիավարության ուսուցում Ձորաղբյուրում։
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։
Շարունակում եմ. Էջմիածնի խճուղով աջ Անկախ մայլան է, Հիմնական դպրոցը… Ես առավոտյան ընդհանուր պարապմունքի ուղիղ կենտրոնում հայտնվեցի իմ անբաժան հեծանվով-ակնոցով-ուսապարկով, նոր՝ այդպես էլ անավարտ թեքահարթակով՝ անակնկալի բերելով սովորողներին, ուսուցիչներին և ծնողներին… Չի՞ ոգևորում… Իսկ, ա՛յ, Սեդա Խաչատրյանի դասարանի սովորողների չդադարող ճիչը-հրճվանքը, երբ լսեցին նոր հեծանիվների խմբաքանակի մուտքի մասին, մնաց որպես մեր մանկավարժության, ավագ ուրբաթի զիլ ձայն…
Մնացածը չէր կարող հաստատումը չլինել անցնող շաբաթ տարբեր առիթներով Նոր դպրոցում, Գեղարվեստում ու Դպրոց-պարտեզում իմ բանավոր սուրհանդակների…
Լսեցե՛ք ու խստիվ փոխանցեք-գործեք. յուրաքանչյուր 2-5 տարեկան սեբաստացի մայիսյան հավաքի օրերին պիտի մասնակցի իր անհատական հեծանվով. նախակրթարանի հեծանվուղին գծեք՝ ներսում, առաջին հարկում, մարզադահլիճում, խոհանոցային ու այլ սրահներով, միջանցքներով, դուրս. թող խիզախեն… Այո՛, մեր սրահներն անշեմ, ընդարձակ կառուցվել-ձևավորվել են որպես հեծանվահրապարակներ սեբաստացիկների համար… Դրանց նշանային համակարգի տեխնոլոգիական-դիզայներական նախագծի մշակում-իրագործումը մայիսյան հավաքի օրերին կտեսնե՞նք կրթահամալիրով, Արմինե Թոփչյան, թե՞ 2-5 տարեկանների «հեծանիվ+լող+վազք» ծրագրով ուրիշները պիտի զբաղվեն: Հանե՛ք բոլոր լողավազանները, մրսկաններ, Սևանի «Ժայռում» հրեն մեր պատանիները ավագ լեյտենանտ, զինղեկ Բորիս Վարդանյանի պաշտպանությամբ լողում են… Ո՞վ առաջինը կլինի մեր նախակրթարանում. լողի շրջանի մեկնարկը անհատական չէ՞։
Ռազմամարզական ճամբարի երկրորդ օրը։
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։
Փորձարկեք ավազանները հավաքովի, մաքրեք, կարգի բերեք բացօթյա լողափերը… Կարգի բերեք ձեր ճամփորդական հանդերձանքը, ուսապարկը, որ ուսումնական ամենօրյա պարտադիր միջոց է… Ճամփորդելով սովորող սեբաստացու համար քայլելուց-արշավելուց, խորդուբորդեր, բարձունքներ հաղթահարելուց հոգնել չկա… օրն ի՞նչ է որ, որպես տևողություն… Դադար առնում են շրջակա աշխարհը հարմար դիտարաններից զննելու, հայրենիքը ճանաչելու-իմացումի, ապրումի հրճվանքի համար… ինչպես ես, երբ վերևի բարձրակետից նայեցի փոսում փռված մեր Հիմնական դպրոցին ու վճռական բռնեցի արևմուտք-հյուսիս՝ Հիմնականից Դպրոց-պարտեզ անցման ճամփան…
Առաջ, ամենաառաջ, երբ նոր էի նժույգի վրա, ես սրա համար պիտի գունավոր տպարան-Արգավանդի խաչմերուկից մտնեի Բաբաջանյան փողոց, բազում վտանգներ անտեսելով հասնեի Բ-4-ի նշանավոր Food-ը, ծռվեի ծննդատան փողոց… Ասել է թե՝ Դպրոց-պարտեզ մտնեի գլխավոր դարպասով… Սա ռոդարիական օդանցքից-ը չէ, վտանգավոր է… Հետո եղավ, պատմել եմ, այգիներով ճանապարհը…. Հիմա՝ ապրիլին, ես անցնում եմ երկաթուղու կամրջով (մեր շրջակա աշխարհի թիվ 1 հարթակ), ծռվում արահետով աջ՝ դեպի հյուսիս, վայելք, իսկական հեծանվային ուղի, հետո՝ էլի աջ, ու դուրս եմ գալիս երկաթուղուն զուգահեռ հարթակ… այսպիսի անցումներ, ուղիներ կան հայտնի, Եվրոնյուզով մշտապես ներկայացվող հեծանվամրցումներում։ Այս նոր Պարի կենտրոնում 9։45 րոպեին (ստուգեք vivacell-ի իմ խոսակցություն-հաղորդագրություններով) իմ հրճվանքը փոխանցում եմ ընկերներիս… Ես վավերագիր եմ, այո… Րաֆֆու նման։
Գեղեցի՛կ էր այդ առավոտը:
Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը: Գույնզգույն թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ: Սպիտակ արագիլը, կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր, շտապելով դեպի Արաքսի մորուտները: Ձեռնասուն եղջերուները, վայրենի վիթն ու այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ վազվզում էին շրջակա մարգերի վրա:
Չէր երևում միայն մարդը:
Ոչինչ չեմ հորինում. չնայած՝ ամեն մի պատմող դրա հեղինակային իրավունքն ունի, ինչպես վիպասան Րաֆֆին… Այ, երբ կգրեք-կնկարեք ձեր շրջակա աշխարհը մայիսին, այս երթուղով, այս հարթակից, այս Պարի մասին կպատմեք, անունները տեղը կդնեք…
Մի այդպիսի Պարի էլ ես հանդիպեցի 10։30 րոպեին, երբ Բ-4-ի Դպրոց-պարտեզում Դավթի խմբին սիրած-ողջունած, Անահիտ Մելքոնյանի ու Կարինե Պետրոսյանի արշավախմբին հրահանգավորած, Սևանի «Ժայռ» ճամփած՝ գլխավոր դռնից հեծանիվով մտա մեր Մայր դպրոցի պարատուն։ Պարատան կենտրոնում Ստեփան Թորոյանն էր, պարը կազմում էին Միջին դպրոցի տղաներն ու աղջիկները՝ ձեռք ձեռքի, ուս ուսի, խորոտիկ-խրոխտ, գեղեցիկ, ինչպես 9։45 իմ աչքերով նկարած, մեր մանկավարժության տեսադարանում ֆիքսված Հայկական պարի պատկերները…
— Այս մարդով չհիանալ, այս մարդու պարի մաս չդառնալ հնարավոր չէ, Աշոտ պապիկ,- պնդում է Արևիկը Տատինցյան։
Շնորհակալ եմ, Ստեփան…
Միջին դպրոցի սովորողները պարասրահում։
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։
#657