Ստուգելու փոխարեն ժամացույցին նայեք՝ 04-ին մոտ է, ու ես գրեցի 1-ին տողը: Այն բնակարանը, որտեղ ապրում եմ հիմա, հարմար է,ընդարձակ. գրասեղանի առաջ հայտնվում եմ առանց խանգարելու Դավթին, Արմինեին, Վահրամի զոքանչին: Ափսոս, որ այսօր չկա սեղանիս «Չանախի» կովիկի կաթը՝ սառը ու սպիտակ ապակու բաժակով, Դավթի բացած ու չկերած շոկոլադով: Ես կընդհատեմ իմ գիրը Եվրոնյուզի լուրերով, ստեպ-ստեպ կնստեմ համակարգչի առջև… 1999-2001-ին, երկու տարի չորս ամիս, երբ ես գործուղվել էի աշխատանքի արդարադատության համակարգ (հեյ, գիտի օրեր… Ձենով Օհան), կարցերային օրերը հանած՝  ես Աստծու ամեն առավոտը սկսում էի 04-ին շատ մոտ, 04-ի 05-ի արանքում, 20 քառ. մ-ով կամերով, 8-10 երկշարք մահճակալներով լեցուն մարդկանց շրջապատում, ովքեր կարծես խոսքերը մեկ արած, 08-ից շուտ չէին արթնանում: Ամենալավ երազը բաց աչքով տեսնելն է, կամ ինչպես Վասիլի Շուկշինի պատմվածքներից մեկի հերոսը՝ ես սովորեցի ինքս ինձ հետ լինել, պարզապես…

Ստուգել պետք չէ: Ժամը 08-ին մոտ Դավիթ Սեբաստացուն ես տկլորացնում եմ… Արմինեն կարող է և քնել: Բարեխիղճ ուսուցչի, աղջկա, կնոջ, մոր քուն է, հեշտ չի առնվում։ Չի կարելի նյարդայնանալ, երբ երեխայի հետ ես, չի կարելի շտապել. չկա առավել կարևոր գործ, քան երեխայի հետ լինելը՝ անկախ զբաղմունքից, տարիքից, սեռից, սոցիալական վիճակից… Տկլոր Դավթին գրկած՝ մենք ննջարանի պատուհանից դիմավորում ենք արևածագը, խոսում Սպենդիարյանի երաժշտական դպրոցի տանիքին թառած, տանիքում ապրող տատրակների հետ, հիանում Նորքի բլուրով և հեռուստաաշտարակով… Մեր բլբլոցի հերոսուհին, իհարկե, հիմա Վիեննայում սովորող Շուշանն է, անցումներով՝ Դավթի քույրերն ու քույրիկները, ընկերներով պարտեզը, քաղաքը իր շենքերով ու մարդկանցով: Այսպես խաղաղ-ծիսական Դավիթը հայտնվում է լողարանում, կանգնում «ուժեղ» ցնցուղի տակ, գորտի կամ բադի պես լողում, հիմա՝ իր շինարարական մեքենաներով լողում իր համար ընդարձակ ավազանում… Մկանները լցվում են ցնցուղի տակ՝ աջ բազուկը, հետո ձախ բազուկը պարզած. այսպես է ուժեղանում Դավիթը, որ երկու ձեռքով բռնի Թուր Կեծակին… ինքն այդպես է բռնում՝ երկու ձեռքով… Դավիթը ոչ թե պիտի, այլ հիմա «ես մաքուր եմ, ուժեղ, արդար ու … ամենահաս….»։ Հետո կգա գող սրբիչը, կփախցնի Դավթին… բազմոցի վրա… Ես կարդում եմ Սասունցի Դավթի թումանյանական պատումի հերթական հատվածը. ու ես վայելում եմ Դավթի անմիջականությունը (սպոնտանությունը մանկան էկոլոգիան է՝ հատուկ հայրական պաշտպանության ներքո է) ինչպես ունկնդրելիս, այնպես և հագցնելիս… մինչև մեծ հայելու առաջ իր կանգնելը… Հայրիկ, ինձ սանրի… Սանրելը, «Թումամյան պապիկ» կարդալը, լողացնելը, աղբը տանից դուրս հանելը. սրանք հոր գործառույթներն են՝ հաստատ, այնպես, որ հաստատոււն մնա Սասուն աշխարհը: Վայելում ենք մինչև վերջ….

«Ես ամեն օր այսօր լողացել եմ, ես ուժեղ եմ»,- կասի Դավիթը, չորրորդ հարկի աստիճաններից, երկու ձեռքը զբաղեցրած իր սիրելի իրեր-ուտելիք տոպրակով, «Հայրիկ, աղբի տոպրակը չմոռացա՞ր, հո չմոռացար, թափել չի կարելի, պետք է հավաքել, ես հավաքում եմ, մարդիկ որ թափում են, ասում եմ՝ հո խոզ չես…»։ Մենք աստիճան առ աստիճան գալիս ենք Բանգլադեշ…. Հիմա իմ ուշքը գնում է  Բանգլադեշյան պլեներիուսումնական ճամբարների համար։ Որ կրթահամալիրի երեկ՝ չորս, այսօր հինգ նախակրթարանները չլինեին, ես ստիպված կլինեի դրանք հիմա ստեղծել։ Իսկ Դավիթը այնքա՜ն հավեսով է գալիս պարտեզ. ու ամեն Աստծո օր ես բարձրաձայնում եմ իմ երախտագիտությունը իր դպրոց-պարտեզի ղեկավար՝ իր քույր Տաթևիկին, իր ընկեր Մարիամին, ընկեր Նոռային։ Երեխայի անօտարելի իրավունքն է այսպիսի պարտեզ ունենալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրախ դպրոցների ստեղծման օրագիր թող լինի…

Գրում են Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները։ Ողջույն, սիրելի՛ տնօրեն, Աշոտ Բլեյան։ Ես Միլենա Բաբայանն եմ։ 10 տարեկան եմ, սովորում եմ Արևելյան դպրոցում։ Քանի որ ես շատ եմ սիրում Թումանյան, և

Հեր ու տղա, ետևում թողած կիրակին, ձեռք ձեռքի…

— Պա՛պ, արի հեր ու տղա գնանք քայլենք… իսկ մայրիկը թող գնա խանութներով… Ես գիտեմ՝ ինքը ուզում ա։ Տեսնենք՝ ով շուտ տուն կգա… Այսպես գործածելով «հեր ու տղա»-ն Դավիթն ընդարձակում

Եթերում, ինչպես երկնքում, կայծակից առաջ-հետո․․․

Կայծակները Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, տեսե՛ք, ինչ մարդկային ողբերգություններ են պատճառում․․․ Ճամփորդելով ուսուցումը` հայրենագիտություն-հայրենաճանաչություն կրթական ծրագիրը մեր հեղինակած, պիտի ճանաչի կայծակը, դրանից պաշտպանվելու անվտանգության հմտություններ փոխանցի․․․ Բարձունքների նվաճման՝ կրթահամալիրի օրացույցով որոշված