Ապրիլը մի քանի օր շուտ սկսե՛ք, որ «չհասցնել» բառը մեզանում ոչ միայն չհնչի, այլև մեր ապրիլյան գործերում-նախագծերում-նախաձեռնություններում հայոց «ոչինչ»-ը, «դե լավ, վաղը»-ը, «մյուս անգամ»-ը, «հլը տեսնենք»-ը, «աշխարհը չքանդվեց»-ը տեղ չունենան: Ապրիլը քո աշխարհը կառուցելու համար է: Կարդացե՛ք Էմանուել Ագջոյանի առաջարկն այս «Դպիրի» հոդվածի տեսքով ու… անցեք ձեր ապրիլին՝ իր հաստատված օրացույցով՝ շրջակա միջավայրի բարելավման նախագծի իրագործմանը: Ահա «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի առաջարկ-սխեման, որոշեք այս սխեմայում ձեր տեղը, բարելավման շրջակա միջավայրը. հիշեցնեմ՝ դուք այդ Հայաստան-Բանգլադեշ-կրթահամալիրի պարտիզպանն եք՝ մեկ-երկու-երեք-չորս-հինգ հոգանոց խմբերով: Հունիսի հինգին, ճամբարային եռուզեռի մեջ, շրջակա միջավայրի բարելավման միջազգային օրը լայն հասարակությանը ներկայացնենք մեր խնամած աշխարհը: Նախագծի ճարտարապետ Արտավազդ Թարխանյանին, որ օրեր առաջ է վերադարձել Հոլանդիայի գործուղումից, ում հետ անցնում էինք մեր խամ ու խոպանով, ես ցույց էի տալիս այս ընթացքում կատարածը, ասում էր, որ Հոլանդիայում անմշակ հողակտոր (գյուղացիական թե քաղաքային) ինքն այդպես էլ չի տեսել… Հոլանդացիք հանգիստ չեն քնի, եթե այդպիսին գտնեն, կարթնանան շուտ, որ մշակեն… Ահա հոլանդացի մշակի անհանգստություն եմ փոխանցում ձեզ…

Զատկահանդես:
Լուսանկարները՝ Սոֆյա Այվազյանի: 

«Արվեստ + արհեստ» նախագծով Քնարիկ Ներսիսյանն ու Կարինե Մացակյանը հայտարարում են Սարգիս Մնացականյանի զարդակիրառական արվեստանոց-արհեստանոցի մեկնարկի մասին. այսպիսի կենսագրությամբ, նշանավոր Նուռի երաշխավորությամբ մարդը պիտի սկսեր ու սկսեց. գիտեք, որ ամենամյա բաց ստեղծագործական հավաքն այս տարի թվով տասնմեկերորդն է ու տևելու է մայիսի երկուսից հինգը… Այ, այդ օրերին ներկայացվելու են ապրիլ ամսվա իրագործումները, ապրիլ ամսվա յուրաքանչյուրիս արածի հաշվետվությունը…

«Եթե մենք համաձայն Աստվածաշնչի՝ Քրիստոսին արդարացիորեն համարում ենք Աստծո Խոսք, ապա մենք կարող ենք ասել, որ Աստված այն Անհատակ Լռությունն է, որից Նա ծնվում է մաքրության մեջ…»: Ահա այս լռությունն ու մաքրությունն եմ որոնում և ուրախ եմ, որ կա մեր «Կանթեղ»-ում՝ Նունեի ու «Արևիկ»-ում՝ Արևիկի… «Կանթեղ»-ի ընթերցարանում Իսիկ Կուլ լճի հատակում հայտնաբերումների, Մատթեոս առաքյալի մասունքների հնարավոր գոյության մասին հրապարակումը մեծ հետաքրքրությամբ կարդացի… Ինձ չեմ ներում, որ և՛ ուսանող տարիներին, և՛ տարիներ առաջ կարող էի երկար ու արկածներով լի ժամանակ անցկացնել Իսիկ Կուլի ափին, ջրում, խորքում… Շարունակե՛ք հետևել-պեղել, Ղըրղզստանի հետ մի Եվրասիական տնտեսական միության մեջ ենք, ինչո՞ւ չենք կարող մեր աշխարհագետ-բնախույզ ճամփորդների հոգևոր հետաքրքրությունները հասցնել Իսիկ Կուլ…

Իսկ կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ով նոր էր վերադարձել Կապանի գործուղումից… ուշքի չէր գալիս իր տեսածից… ընտանիքը թշվառության մեջ է, հարևանությամբ՝ լիքն անտեր մնացած հողակտորներ-այգիներ-լքված տներ, առողջ մարդիկ հողը չեն մշակում, տունը չեն նորոգում… սպասում են իրենց գնալո՞ւն, թե ո՞ւմ (մարզպետի-վարչապետի, Ռալֆ Յիրիկյանի, հոլանդացու) գալուն…

Սեբաստացի մշակները…
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Լուսինե Թարխանյանն իր եղբոր՝ Արտավազդի միջոցով փոխանցում է Լոնդոնի առաջնակարգ համալսարանում իր ճարտարապետական կրթության մասին. ի՜նչ անգիր, ի՜նչ տեղեկություն, իրենց միայն սովորեցնում են՝ ինչպես նոր բանը սովորել… միայն կարողություններ են փոխանցում՝ ճարտարապետ-շինարարի… Այնքան շուտ է հնանում գործիքը, գործիքի մասին ու գործիքի ձեռք բերած տեղեկությունը, որ արժեք է միայն նոր բանն ինքնուրույն սովորելու-ճանաչելու-քննելու-առաջարկելու կարողությունը… Այսպիսով, միայն նախագծով ուսուցման շաբաթից անցում ենք կատարում համընդհանուր՝ կյանքով ու կյանքի համար համընդհանուր ապրիլին…

Սիրում եմ, երբ օրս շարունակվում է այսպես՝ mskh.am-ով… Քնել-արթնացել եմ, ու գիշերվա գործը, ահա… «Դպիր 104»-ով, mskh.am-ի հաղորդումներով, Կայի հոդվածով… Այսպիսի ապրիլ՝ վռազ ու շռնդալից…

Վարդաձորյան առօրյա:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Ընթերցարան

Համացանցում մեծ ճանաչում ստացած պանդայի ու նրա անհնազանդ ձագի լոգանքի տեսանյութից հետո Դավիթ Բլեյանը բռնեց ձեռքիցս ու տարավ լողարան.

— Ես ուզում եմ պանդայի ձագուկի նման ինձ պահեմ, ու դու էլ ինձ ծնող պանդայի պես հենց հիմա լողացնես:
Այդպես էլ արեցինք… Մեդիան ամենուր է և օգտակար է:
Տեսեք ի՜նչ ահեղ է զգում իրեն Սասունցի Դավթի հրապարակում հորեղբայր Ստեփանի մոտ առյուծ կտրած մեր տղան, որ համառորեն չի թողնում իրեն կորյուն ասենք: Առյուծ է ու վերջ…

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
# 627

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղել է պետք բոլոր մեռելներին…

Երեկ՝ իրիկունը 10-ին, ի՜նչ էր կատարվում Խանջյան-Չայկովսկի փողոցներում, ո՛չ պատմելու բան է, ո՛չ տեսնելու… հատկապես մեր տան ճամփից, մեր բնակարանից… Մայրիկին Դավիթ Բլեյանը հարցնում է. — Էս անկախության տոնը 15

Անուրջներով երկնածին․․․

Շո՛ւտ արեք, վե՛ր կացեք․․․ Պարտեզ եմ գնում․․․ 

Որպես իմ երեքշաբթիագիր. առա՜ջ, գիրս

«Բուն» TV-ում իմ 2014թ. մայիսի 31-ի տեսազրույցն անպայման նայեք: Իմ այս օրագիրը սկզբում ես մտածում էի անել տեսազրույցների շարքի ձևով՝ որպես ժամանակակից հանրամատչելի մանկավարժության գրավիչ եթերապատում… Խնդիրը մեկն է՝ մեզանում կենդանի