Մարիետ Սիմոնյանն ինձ քնից հանեց-ձայն տվեց՝ մայրենիի լաբորատորիայի առցանց հավաքին խոսք ասելու․․․ Այդպես չի լինում-չեմ հիշում, ո՞նց․․․ Հոգնություն-քնատությունից չէր․․․ Չէ, ես ․․․ նեղացել էի հավաքից, ձեզանից. կես ժամ ձգված խոսակցությունն արհեստական-անարյուն էր, առանց հետազոտող իր գործի հեղինակ ուսուցիչների բարեխիղճ պատրաստության․․․

Իսկ գործը՝ 14-րդ տարին անընդհատ, տարին երկու անգամ, հունվարին ու հունիսին, ամենասեբաստացիական ուսումնական շրջաններին մեր մանկավարժության, ուսումնական նախագծային ճամբարների փորձին հարգանքով վերաբերվելն է ու դրա զարգացումը, իհարկե, իրավիճակին մեր համապատասխան։ Գործը կրթահամալիրի, քաղաքի, հանրապետության հետպատերազմական, շարունակվող-ուժեղացող շփոթի, անհուսության, փաստացի «ոչ նոր տարուն» հայտարարված դժգույնի մեջ հույսի, ուրախության լույսեր վառելն է․․․ Լույս զվարթ ու գերազանցիկ․․․ 

Եվ անաղմուկ քո զարկերից ու քո տաքից
Չթրծըված ամեն երազ իսկույն ճաքի,
Ու վերերգվի մինչև անգամ ա՛յդ ճաքոցով
Ա՛յն եղանակը պարզ ու բարդ,
Որ հնչել է աստվածների ծննդի հետ.
«Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ»…
Պ. Սևակ 

Հետո ես օրացույցով մասնակցեցի Սուրբ Երրորդություն եկեղեցում սեբաստացի մանուկների օրհնությանը, մայրիկական արձակուրդում գտնվող սեբաստացի ուսուցիչների, նրանց գրկում մանուկների, ուղեկցող ընտանիքների, Արցախի մեր հայրենակից կենվորների հետ՝ Ատամհատիկ-ծես-ուրախությանը՝ զարթուն-զվարթ-գեղեցիկ, կենտրոնում․․․ սիրով ես եմ, իմ աղջիկները՝ իմ շուրջ, հայրական տանը։ Տեսարա՜ն։ 

Այն, ինչ նախանձելի ու լիուլի կար, պարունակությունն էր տիար-մենթորի իմ օրվա, Հասմիկ Ղազարյանի, Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանցիների ուսումնական նախագծում, Հյուսիսի դպրոցի օրացուցային դարձած ընտրությամբ գործունեության ստուգատեսում՝ տանիքում Մանուշակ Աբրահամյանի մարզական լաբորատոր պարապմունքով, Գեղարվեստի artասահմանում ու Հյուսիսի պարտեզում, ինչպես ես միջավայրում ծնվածի կատարվածի անունը տվեցի՝ անհանդիսատես ներկայացման, երբ բոլորը, որ այդ տարածքում են, լաբորատոր միջավայրում մասնակցում են Ստեղծումին… Իսկական բնական ուսումնահետազոտական լաբորատոր գործունեության արդյունքում ստեղծվում է այն, ինչ կարող ես գրանցել որպես ընթացք ու արդյունք. ահա, Վարդան Կարապետյանն իր ակումբով Արևմուտքում տարատարիք սեբաստացիների հետ բաց պարապմունքով մասնակիցներին ոգևորեց, և ինչպես Արմինեի պատումից հասկացա կրթահամալիրի այսօրվա ճանապարհին, պատրաստվում է իր ստեղծած Բարբառախոսների ակումբի հունվարյան ստուգատեսային գործունեությանը… 

Դե, իսկ օրն իր ավարտը քոլեջ-հետազոտական միջավայրում, բուն աիդապետրոսյանական Ատամհատիկի ծեսը անհանդիսատես ուսումնահետազոտական նախագծային գործունեություն էր, որպեսզի յուրաքանչյուրն ապրի՝ ստեղծումի հավաքանի ապրումակցությունը… 

Մեքենայի մեջ ես չեմ մոռացել իմ դժգոհությունը Արմինեից, որ Աստղիկին, ինձ, իրեն, Դավթին՝ որպես ընտանիք (որպես տունիկ՝ ասում է Աստղիկը), տիկնիկ Աիդային … զրկել է մանուկների օրհնության հավաքանի ապրումակցությունից երեկվա…
– Հա, բայց ո՞նց անեմ, հա՛մ մայրենիի լաբորատորիայի առցանց հանդիպմանը մասնակցեմ, հա՛մ…,- թվարկում է Դավթի ուշադիր հուշումով իր հերթական խիտ օրվա արվածը,- բա ե՞րբ գնամ վարսավիրի մոտ… Քո պահանջներով մանկավարժությունը դառնում է միայն պառավածներինը…
– Հա՛, իմ ջահել, սիրուն, բոլորի կողմից սիրված ուսուցչուհի մայրիկին պառավ մի՛ դարձրու, թույլ չենք տա,- Դավիթը тут как тут իր ռուսերենով, իր սիրելի թեմայով…
Միայն լսեիք ողջ տեքստը, սղագրումը մեքենայում փոխանցվածի… Գյոզալ մեքենան՝ իր թվային հնարավորություններով, Գրիգոր Խաչատրյանի ասած TV-տաղավար է… ավա՜ղ, անգործուն։
Այս ամենը՝ Աստղիկի հրճվանքի, իր յուրացրած նոր երգի՝ դան-դան-դանեդան-ի ներքո… 

Մնաց ավելացնեմ, որ ինձ դուք տիար-մենթորի կոչումը տվել եք ոչ որպես ձեր հոգսաշատ գոյության հանդեսի «հարսանեկան գեներալ» հայտնի պետական թոշակառուի ու մանկավարժական-հասարակական-քաղաքական գործչի ընդունելի տեսքով… 

Не бывать, Դավիթ Բլեյան ու սիրելի ուսուցիչներ, այնքան սիրելի, որ բոլորը դասերը սովորում են, անում են ձեր խաթեր։ Ես ամենից առաջ ձեր ընդունած մենթորն եմ՝ հեղինակային մանկավարժության անընդհատ զարգացման, բլեյան դպրոցի ծավալման… Մանկավարժություն՝ առանց սահմանների… 

#1926

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրհնության պարգև շաբաթ՝ կիրակիի գրով

Երեկվա շաբաթ օրը՝ մայիսյան ստեղծագործական բաց հավաքով, օրհնության օր եղավ։ Ինձ օրհնողները՝ կրթահամալիրի Բանգլադեշի բնակիչները, կրթահամալիրի Բանգլադեշի կանաչող-գրավիչ դարձող հյուսիս-արևելք անցումում ինձ հանդիպող-ողջունողները․․․ Այս ողջույնները, Քոլեջի անցումի՝ երեխան գրկին, երիտասարդ, հմայիչ անծանոթուհի-արդեն

Պարզապես մաքրումի օր և Համբարձման խաղերի սկիզբ․․․

Որպես «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի, Բլեյան դպրոցի-կրթական բաց ցանցի, Հրազդանից-Սևան, Սևանից․․․ մինչև Արաքս, Հրազդանի հովիտով Գագարին ավանով, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Գեղամավան համայնքներով, դպրոցներով ու պարտեզներով, հանրային տարածքներով մեր կյանքի, մեր ներսով-դրսով ուրախ մաքրության օրեր, որպես ընկերության վրա կառուցված մեր կյանքի փոփոխությունների շրջան, որ պայմանավորվել ենք անցնել միասին։ 

Նախատեսվա՞ծ շաբաթ-կիրակի իմ ու ձեր՝ բոլորիս կյանքում․․․

Ինչպես գերմանական աշխատանքային գործուղման հրապարակված ծրագրում, դեկտեմբերի 2-ին կեսօրի լանչից հետո մենք վերջնական հրաժեշտ տվեցինք Վրաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի մեր գործընկերներին ու․․․ ամենքս իր ճամփով` դեպի իր հայրենին․․․ Համբուրգ-Վարշավա ճանապարհը լեհական