«Ժամանակ» թերթ, 20 սեպտեմբեր, 2006թ.

Նվիրում եմ Հայաստանի անկախ պետականության 15-ամյակին

Հոդվածաշար: Հոդված 2-րդ:
 Սկիզբը՝ «Ժամանակ Երևան» օրաթերթի 2006թ. սեպտեմբերի 13-ի համարում

Հիշեցնեմ, որ հոդվածաշարում Հայաստան, հայրենիք, պետություն և երկիր, հայ, մարդ, զավակ և քաղաքացի, պարտք, պատասխանատվություն և սեր բառերը գործածվում են որպես հոմանիշներ:

Յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է «օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»: Սրա կիրարկումը ի՞նչ է տալիս (տվել) Հայրենիքին ու նրա մարդուն: Օրենքը («Զինապարտության մասին» ՀՀ օրենքը) սահմանում է 18 տարին լրացած արական սեռի բոլոր անձանց պարտադիր զինվորական ծառայությունը: Հայրենիքը իր ստեղծման պահից վտանգի մեջ է, և թվում է բնական, որ պարտադիր զինծառայությունը՝ որպես պաշտպանության մասնակցության ձև, ընտրված է հավասար բոլորի համար: Սրան, այնքան դժվարությամբ, օրենքով, որպես այլընտրանք ընտրված քաղաքացիական ծառայությունը մեզանում օրենքի ընդունման ընթացքում և դրանից հետո այնպես վարկաբեկվեց, որ դարձավ հայրենիքի դավաճանների, «անբարոյական մարդկանց ու նրանց անբարոյական զավակների» («Եհովայի վկաների», «երկնագույնների»)՝ եվրոպական իրավունքներից, ի հեճուկս հայրենիքից ու հայրենասիրությունից օգտվողների համար, պատժի այնպիսի միջոց, որ ոչ ոք վաղուց նրանց մասին հրապարակավ էլ չի խոսում. որտե՞ղ են, քանի՞սն են, զորահավաքից զորահավաք պակասո՞ւմ են- շատանո՞ւմ, ինչո՞ւ… Ի՞նչ եղավ: Հենց խոսեցիր սրանց իրավունքների մասին բացահայտ, ԶԼՄ-ներով քեզ կներկայացնեն որպես մեկը նրանց «պիղծ ցեղից»:

Մենք, ինչպես մեզ ներշնչել են օրորոցից, գիտության ու մշակույթի ժողովուրդ ենք, և այս ներշնչանքը դարձավ պարտադիր զինծառայությունից տարեկետում ստանալու օրենքով ամրագրված իրավունք, չսովորողները (աշխատավորներ, արհեստավորներ) և ոչ պետական ԲՈՒՀ-եր քշվածները պատժվում են 2 տարվա պարտադիր զինվորական ծառայությամբ, սովորողները (պետական ԲՈՒՀ-երում հանգրվանածները) պարգևատրվում՝ ուսումնառության ողջ ընթացքում տրվող տարեկետման իրավունքով:

Իսկ տարեկետման իրավունքով, հայտնի է, սովորում են նախևառաջ երկրի տերերի ու նրանց մերձակա շրջապատի արու զավակները: Եվ քանի որ մեզանում ուսումը փող արժե, հենց երկրի տերերն էլ կարող են կազմակերպել իրենց զավակների անընդհատ ուսումնառությունը մինչև 27 տարեկան դառնալը՝ պարտադիր զինծառայությունից ազատման տարիքը: Թվում է՝ բարձրագույն կրթության նոր աստիճանավորումը՝ բակալավրիատ, մագիստրատուրա, այդքան հեշտ ներդրվեց հենց որպես աստիճաններ դեպի բաղձալի 27 տարեկանը… Մագիստրատուրա, ասպիրանտուրա չձգտողների հոգատար ծնողներն արագ ամուսնացնում են իրենց տղաներին, ու մինչ 21-22 տարեկանները պարտադրված մեղրամսից չեն հասցնում ուշքի գալ՝ ծնվում են բանակից ազատող (փրկարար) երկու զավակները: Հա՛մ բանակից բարով-խերով ազատվեց, հա՛մ ձեռքի հետ ընտանիքավորվեց, լույսի պես երեխեքն էլ՝ հայրենիքին փեշքեշ: Այսպիսով, պարտադիր զինծառայությունն այդքան էլ պարտադիր չէ, այլ՝ հենց մարդկանց օրենքով սորտավորելու կամ ծնելիության խթանման միջոց է… Եվ տեսեք՝ ինչ կատարվեց, մի կողմից բոլոր ԶԼՄ-ներով SOS է հնչում գիտնականների (գիտաշխատողների) ծերացման մասին, իբր գիտությամբ զբաղվող չկա (գիտաշխատողի ցածր աշխատավարձեր, խղճուկ պայմաններ), մյուս կողմից մագիստրատուրայում-ասպիրանտուրայում ասեղ գցելու տեղ չկա՝ դաժան մրցակցություն է պարտադիր զինծառայության տարեկետման իրավունքի համար և՝ գիտական աստիճան ստացողների թիվը շեշտակի ավելանում է… Չսովորողն էլ գլխի ճար ունի. 16 տարին լրացավ՝ Հայրենիքից ծնողները փախցնում ու տանում են ուր ասես: Այս տարագիրների թիվն այնքան շատացավ, որ բիզնեսի, պետական ու անձնական բյուջեն լցնելու աղբյուր թվաց երկրի տերերին: Հայի խորամանկություն… Կա պարտադիր զինապարտություն, և կա քրեական պատասխանատվություն՝ դրանից խուսափողների համար՝ «այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում» (ՀՀ քր. օր. Հոդված 327): Բայց ստեղծվեց նաև երրորդ ճանապարհ, նույնպես օրինական. 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվեց օրենք «սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին»… Ահա գտնվեց մի հնար. 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2004թ. օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ տարեկետման

«Ժամանակ» թերթ, 20 սեպտեմբեր, 2006թ.

Նվիրում եմ Հայաստանի անկախ պետականության 15-ամյակին

Հոդվածաշար: Հոդված 2-րդ:
 Սկիզբը՝ «Ժամանակ Երևան» օրաթերթի 2006թ. սեպտեմբերի 13-ի համարում

Հիշեցնեմ, որ հոդվածաշարում Հայաստան, հայրենիք, պետություն և երկիր, հայ, մարդ, զավակ և քաղաքացի, պարտք, պատասխանատվություն և սեր բառերը գործածվում են որպես հոմանիշներ:

Յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է «օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»: Սրա կիրարկումը ի՞նչ է տալիս (տվել) Հայրենիքին ու նրա մարդուն: Օրենքը («Զինապարտության մասին» ՀՀ օրենքը) սահմանում է 18 տարին լրացած արական սեռի բոլոր անձանց պարտադիր զինվորական ծառայությունը: Հայրենիքը իր ստեղծման պահից վտանգի մեջ է, և թվում է բնական, որ պարտադիր զինծառայությունը՝ որպես պաշտպանության մասնակցության ձև, ընտրված է հավասար բոլորի համար: Սրան, այնքան դժվարությամբ, օրենքով, որպես այլընտրանք ընտրված քաղաքացիական ծառայությունը մեզանում օրենքի ընդունման ընթացքում և դրանից հետո այնպես վարկաբեկվեց, որ դարձավ հայրենիքի դավաճանների, «անբարոյական մարդկանց ու նրանց անբարոյական զավակների» («Եհովայի վկաների», «երկնագույնների»)՝ եվրոպական իրավունքներից, ի հեճուկս հայրենիքից ու հայրենասիրությունից օգտվողների համար, պատժի այնպիսի միջոց, որ ոչ ոք վաղուց նրանց մասին հրապարակավ էլ չի խոսում. որտե՞ղ են, քանի՞սն են, զորահավաքից զորահավաք պակասո՞ւմ են- շատանո՞ւմ, ինչո՞ւ… Ի՞նչ եղավ: Հենց խոսեցիր սրանց իրավունքների մասին բացահայտ, ԶԼՄ-ներով քեզ կներկայացնեն որպես մեկը նրանց «պիղծ ցեղից»:

Մենք, ինչպես մեզ ներշնչել են օրորոցից, գիտության ու մշակույթի ժողովուրդ ենք, և այս ներշնչանքը դարձավ պարտադիր զինծառայությունից տարեկետում ստանալու օրենքով ամրագրված իրավունք, չսովորողները (աշխատավորներ, արհեստավորներ) և ոչ պետական ԲՈՒՀ-եր քշվածները պատժվում են 2 տարվա պարտադիր զինվորական ծառայությամբ, սովորողները (պետական ԲՈՒՀ-երում հանգրվանածները) պարգևատրվում՝ ուսումնառության ողջ ընթացքում տրվող տարեկետման իրավունքով:

Իսկ տարեկետման իրավունքով, հայտնի է, սովորում են նախևառաջ երկրի տերերի ու նրանց մերձակա շրջապատի արու զավակները: Եվ քանի որ մեզանում ուսումը փող արժե, հենց երկրի տերերն էլ կարող են կազմակերպել իրենց զավակների անընդհատ ուսումնառությունը մինչև 27 տարեկան դառնալը՝ պարտադիր զինծառայությունից ազատման տարիքը: Թվում է՝ բարձրագույն կրթության նոր աստիճանավորումը՝ բակալավրիատ, մագիստրատուրա, այդքան հեշտ ներդրվեց հենց որպես աստիճաններ դեպի բաղձալի 27 տարեկանը… Մագիստրատուրա, ասպիրանտուրա չձգտողների հոգատար ծնողներն արագ ամուսնացնում են իրենց տղաներին, ու մինչ 21-22 տարեկանները պարտադրված մեղրամսից չեն հասցնում ուշքի գալ՝ ծնվում են բանակից ազատող (փրկարար) երկու զավակները: Հա՛մ բանակից բարով-խերով ազատվեց, հա՛մ ձեռքի հետ ընտանիքավորվեց, լույսի պես երեխեքն էլ՝ հայրենիքին փեշքեշ: Այսպիսով, պարտադիր զինծառայությունն այդքան էլ պարտադիր չէ, այլ՝ հենց մարդկանց օրենքով սորտավորելու կամ ծնելիության խթանման միջոց է… Եվ տեսեք՝ ինչ կատարվեց, մի կողմից բոլոր ԶԼՄ-ներով SOS է հնչում գիտնականների (գիտաշխատողների) ծերացման մասին, իբր գիտությամբ զբաղվող չկա (գիտաշխատողի ցածր աշխատավարձեր, խղճուկ պայմաններ), մյուս կողմից մագիստրատուրայում-ասպիրանտուրայում ասեղ գցելու տեղ չկա՝ դաժան մրցակցություն է պարտադիր զինծառայության տարեկետման իրավունքի համար և՝ գիտական աստիճան ստացողների թիվը շեշտակի ավելանում է… Չսովորողն էլ գլխի ճար ունի. 16 տարին լրացավ՝ Հայրենիքից ծնողները փախցնում ու տանում են ուր ասես: Այս տարագիրների թիվն այնքան շատացավ, որ բիզնեսի, պետական ու անձնական բյուջեն լցնելու աղբյուր թվաց երկրի տերերին: Հայի խորամանկություն… Կա պարտադիր զինապարտություն, և կա քրեական պատասխանատվություն՝ դրանից խուսափողների համար՝ «այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում» (ՀՀ քր. օր. Հոդված 327): Բայց ստեղծվեց նաև երրորդ ճանապարհ, նույնպես օրինական. 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվեց օրենք «սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին»… Ահա գտնվեց մի հնար. 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2004թ. օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ տարեկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիները յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց մինչև 27 տարին լրանալը կարող են մուծել վճարներ՝ սահմանված դրույքաչափերով և… իրենց նկատմամբ հարուցած քրեական հետապնդումը դադարեցվելու որոշումը և զինգրքույկ ստանալ, ինչպես նաև հաշվառվել պետության պահեստազորում: Եվ ապրիր պապենական հողում՝ որպես պարտքը Հայրենիքի նկատմամբ կատարած զավակ: Սա օրենքով կամ «բիրիքով» կիրառվող համաներում է հանցավոր արարք գործած բոլորի նկատմամբ, ովքեր վճարունակ են: Ու այսքանից հետո, վտանգի մեջ գտնվող («երեք ֆրոնտով» կռվող) Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելուց ափաշքարա խուսափած, պետության հետ առևտրի մեջ մտած կամ «ուսումնատենչությունը» զինծառայությունից տարեկետման իրավունքի վերածած, ասել է թե՝ ըստ գրպանի ու ծնողների կարգավիճակի զինապարտների տեսակավորած երկրում գտել են մեկին՝ «Ժամանակ Երևանի»-ի հիմնադիր խմբագրին… Տեսեք ի՜նչ դատ են կազմակերպել, հայրենասիրության ինչպիսի՜ թամաշա է՝ քաղաքականությամբ զբաղվողներիս, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, մտավորական կոչվածների մասնակցությամբ, նրանց լռությամբ կամ թաքուն համաձայնությամբ… Սրտներումս՝ նախանձ, քեն կամ վախ, լեզուներիս վրա՝ հայրենասիրություն… Յախկ… Դե ոնց կարելի է… Մեկուսարանի իմ խցում, որտեղ ես, որպես հայրենադավ ու հայրենածախ, երկար ու սիրով ապրեցի, մի պահ հայտնվել էի 7-8 երիտասարդների հետ, որոնք մեղադրվում էին դասալքության մեջ՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու համար (ՀՀ քր. օր. Հոդված 361): Նրանցից մեկը, իսկապես խղճի հողի վրա, համոզմունքին հավատարիմ՝ հրաժարվել էր զենքի վրա երդվել, զենք վերցնել ձեռքը: Եվ հանգիստ էր տանում իր համոզմունքի համար 3 տարի ազատազրկվելու դատական հեռանկարը: Խաղաղ, իր ճշմարտության մեջ վստահ երիտասարդին, տեսնեիք, ի՜նչ դատի ենթարկեցին դասալքության մեջ մեղադրվողները… Ինչպե՞ս կարելի է, ասում էին, չէ՞ որ հայրենիքը վտանգի մեջ է… Նույնը, կներեք, կատարում են այսօր Արմանի լրագրող ու քաղաքական ընկերները. մեծ մասը չլսել-չտեսնելու է տալիս այս քստմնելի հաշվեհարդարը, մյուս մասն էլ իր անգործությունը, իշխանահպատակությունն արդարացնում է՝ այս մի հանցանքը, իբր, Արմանը գործած չլիներ, գոնե ուրիշ բան արած լիներ… Իմ Սուրբ հայրենիք, դու լեզվիս վրա ես ընդամենը… Մարդ չարանար և մեկ-մեկ քններ, թե պետական ու «հակապետական» (անկախ) ԶԼՄ-ներում այսօր Հայրենիքը սրտում կրող արական սեռի ներկայացուցիչներից քանիսն է փաստացի (իրականում) ծառայել, որքան և որ զորամասում… Իսկ Արման Բաբաջանյանին, եթե սա ցուցադրական հաշվեհարդար կամ «մուռ» չլիներ, պիտի պարտադրեին մուծել, ինչպես հազարները, ՀՀ օրենքով նախատեսված «նալոգը» և վերջ… Բայց այսպես, իբր քիչ էր փչացած ու անուժ մեր քաղաքական ու մտավորական կոչվող խալխը, հիմա էլ այս ստորացումը: Ես, այո, ստորացած եմ, չտեսնելու տալ չեմ կարող. չի կարելի, լսո՞ւմ եք, վերջացրեք: Կա այդ պահը, և հայ մարդը կանկեղծանա ու «արդար-խիզախ» կբոռա՝ ախր ինչո՞ւ պիտի իմ որդին ծառայի, ի՞նչ է արել Հայրենիքը, ինչո՞ւ պիտի ոչ մի հարուստի (իշխանավորի) զավակ չծառայի… և այլն: Իսկապես, ինչի՞ համար է պարտադիր զինծառայությունը, այն էլ՝ 2  տարով: Այն էլ՝ անվճար:

Նախ՝ ինչո՞ւ է ստեղծման պահից Հայրենիքը վտանգի՝ չհայտարարված պատերազմի մեջ արդեն 15 տարի, ու ծերը չի երևում: Խաղաղեցրեք սահմանները, ով երկրի իշխաններ, հաշտվեք հարևան ժողովուրդների հետ կամ հեռացեք: Ձեր իմացածը ու ձեր գործածը հարատև կռիվն է, թշնամությունը: Կռիվը՝ հարևանի հետ-բարեկամությունը՝ հեռուների, Ռուսաստան կլինի, թե Ամերիկա, մեկ է: Մինչդեռ սրան հակառակ՝ մեր ժողովուրդը իմաստություն ունի՝ մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը. սա, ավա՜ղ, մնաց պատմության քառուղիներում:  Չի կարելի այս թշնամությամբ, անհուսությամբ՝ որպես մի անհաղթահարելի ուժ, պարտադրել՝ փախեփախը, գլխիդ ճարը տեսնելը, եղունգ ունես՝ գլուխդ քորելը: Հայրենիքի պաշտպանությունը նորմալ երկրի քաղաքացիների կարճատև (մինչև 6 ամիս) ծառայությունն է՝ որպես քաղաքացիական ծառայություն՝ հնարավոր պատերազմի, տարերային աղետների դեպքում պատրաստ լինել մասնակցելու հասարակության անվտանգությանը: Երկու տարով պարտադիր զինծառայությունը թույլատրելի է միայն պատերազմող երկրի համար, այն էլ՝ մի կարճ շրջան: Երկու տարով պարտադիր զինծառայությունը մարդուն հակառակ իր կամքի նոր՝ զինվորական մասնագիտության պարտադիր ուսուցման միջոց է՝ նախկինում սովորած մասնագիտությունը կորցնելու (մոռանալու) ճանապարհով: Սա հասարակական, անձնական կյանքում կիրառություն (պահանջարկ) չունի: Ահա ինչու նորմալ (սովորական) երկրում զինվորական գործը որպես պայմանագրային աշխատանք է կիրառվում՝ կամավոր է  և եկամուտ ապահովող: Մասնագիտական գործունեություն է: Եվ դա նրա համար է, որպեսզի Հայրենիքը լինի սրտի մեջ, ոչ թե լեզվի վրա՝ ինչպես մեզանում է, որպեսզի հայրենիքից իր զավակը չփախչի, որպեսզի պետությունը չդառնա մի փորձանք, որից մշտապես պիտի պաշտպանվել՝ մուծելով և փչանալով:

Վերացրեք խտրականությունը հայրենիքի նկատմամբ՝ այս մի պարտքի առումով, ապահովեք բոլոր զինապարտների հավասարությունը: Վերացրեք բոլոր արտոնությունները, տարեկետումները: Բոլոր:

Ձեր 18 տարին լրացած տղաները թող երկու տարի պարտադիր ծառայեն զորամասում բոլոր մյուսների հետ: Չի կարելի, լսո՞ւմ եք, պետական ԲՈՒՀ-ում և ասպիրանտուրայում ուսումնառությունը կամ հայրենիքի նկատմամբ պարտականությունից խուսափումը ՀՀ օրենքով փաստացի հավասարեցնել պարտադիր զինծառայությանը:

Աշոտ Բլեյան 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրությունը ինքը պետք է որոշի` ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ…

ՀՀ-ում ռուսական դպրոցների պահանջվածությունը տասնյակ անգամներով զիջում է ՌԴ-ում հայկական դպրոցների պահանջվածությանը։ ՀՀ-ին թշնամական Թուրքիայում 100,000 հայության համար գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, իսկ դաշնակից ՌԴ-ում 2 մլն-ից ավել հայության

Չափ ու սահման

Հայ-թուրքական հարաբերություններ «Երկիր Մեդիա», հունիսի 12

«Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով քննարկում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ փոփոխությունների մեծ մասն ուղիղ դպրոցին չի առնչվում: